Category: Բոլոր նորությունները

ԿԳՄՍ նախարարության պատասխանատուները ծանոթացան «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնի կառուցման աշխատանքներին

Երեկ՝ հունվարի 18-ին, ՀԱԱՀ Գյուղատնտեսական ռոբոտաշինության եւ մեխատրոնիկայի («Ագրոբոտ») գերազանցության կենտրոնի շինվերակառուցողական աշխատանքների մշտադիտարկման նպատակով ընդունեցինք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ Կարեն Ղարիբյանին եւ նախարարության Կրթական ծրագրերի կենտրոնի մշտադիտարկման թիմին։ ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը, պրոռեկտորներ Արամ Հովհաննիսյանը եւ Մարիամ Մովսիսյանը․ նախագծի ղեկավար պրոֆ․ [...] Read More

ՀԱԱՀ-ն հայտարարում է նախագծի ավագ համադրողի թափուր աշխատատեղի համալրման մրցույթ

Նախագծի ավագ համադրող՝ միջազգային տարակարգով – ռազմավարական պլանավորում, իրականացում եւ ՀԱԱՀ թիմի ղեկավար Հրապարակման ամսաթիվ՝ 18․01․2024 թ․ Դիմել մինչեւ՝ 28․01․2024 թ․ Հաստիքը՝ լրիվ դրույք Կարգը՝ ղեկավար անձնակազմ, միջազգային մասնագետ Մեկնարկի ակնկալվող ժամկետը՝ 12/02/2024 թ․ Պայմանագրի տեսակը՝ Ծառայության մատուցման, ամրագրված ժամկետով (10 ամիս) ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալությունը (SDC) հայտարարում է «Հայաստանում անտառվերականգնում եւ կլիմայի [...] Read More

Մեկնարկում է «Հայաստանում անտառների վերականգնում եւ կլիմայի փոփոխություն» նախագիծը

Շվեցարական համագործակցության գրասենյակը (SDC) տալիս է «Հայաստանում անտառների վերականգնում եւ կլիմայի փոփոխություն» նախաձեռնության (FORACCA) մեկնարկը, որի նպատակն է աջակցել Հայաստանում անտառի ազգային քաղաքականության ներդրմանը՝ անտառների մշտադիտարկման բարելավման եւ ՀՀ միջազգային պարտավորությունների կատարման համատեքստում։ Նախաձեռնության արդյունավետ մեկնարկի նպատակով Շվեյցարական համագործակցության գրասենյակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանին պատվիրակել է իրականացնել մեկնարկային հետազոտություն։ ՀԱԱՀ հետազոտական թիմը, մեկտեղելով միջազգային փորձագետների [...] Read More

Ամփոփումներ․ «մեզ համար անչափ կարեւոր էր աշխատանքային կիսամյակը»

Սեպտեմբերից սկսյալ մեր ընթերցողներին պարբերաբար պատմել ենք աշխատանքային կիսամյակի բոլոր փուլերի, ընթացքի մասին: Հիմա եկել է վերջնական ամփոփումների պատասխանատու ժամանակը: Երեկ՝ հունվարի 16-ին, հողային եւ ջրային պաշարների կառավարում մասնագիտության ավարտական կուրսեցիները պաշտպանում էին հաշվետվությունները: «Արփինե Սուքիասյան Մադոյի» ԱՁ, «Բրիքս» ՍՊ, «Սյունիք» ՍՊ, «Ռեկոն» ՍՊ, «Ջինջ» ՍՊ, «Դելտաշին» ՍՊ. սրանք են այն ընկերությունները, որոնք սիրով ընդունեցին [...] Read More

Ներառականություն․ կրթությունը յուրաքանչյուրի անկապտելի իրավունքն է

Նախնական եւ միջին մասնագիտական կրթության՝ առանց խտրականության, հավասար պայմաններով իրավունք պետք է ունենան բոլորը, անկախ ֆիզիկական, մտավոր, հոգեբանական մեծ ու փոքր խնդիրներից: Դրանք բոլորը հաղթահարելի են, եթե ծնողը-ուսուցիչը-մանկավարժը, անհրաժեշտության դեպքում նաեւ հոգեբանը բանիմաց են եւ համատեղ ու գրագետ են գործում: Ներառական կրթության նուրբ ու զգայուն հարցերը ՀԱԱՀ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջում դասավանդողները երեկ քննարկեցին [...] Read More

Ավարտվեց ԱՏՀ ոլորտում հետբուհական ծրագրերի եւ հետազոտական ցանցերի զարգացման եռամյա նախագիծը

Հունվարի 8-12-ը Erasmus+ ՀԳ2 «Հայաստանում եւ Ղրղզստանում աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջառարկայական հետբուհական ծրագրերի մշակում եւ հետազոտական ցանցերի ամրապնդում» (GeoTAK) եռամյա նախագծի ամփոփիչ շաբաթն էր, այն հագեցած էր արտասահմանյան հյուրերի հետ հանդիպում-քննարկումներով: Եղան նաեւ ճանաչողական շրջայցեր: Թերեւս ճանաչողական ասելն այնքան էլ ճիշտ չէ, քանզի այս տարիների ընթացքում իսկական, փոխշահավետ, մեկմեկու գնահատող, բարեկամական- գործընկերային հարաբերություններ են ստեղծվել [...] Read More

Ագրարայինի այս տարվա առաջին աշակերտ-այցելուները «Հերացի» ավագ դպրոցի սաներն էին

Այսօր՝ հունվարի 12-ին, Ագրարային համալսարան էին այցելել ԵՊԲՀ-ի «Հերացի» ավագ դպրոցի տնտեսագիտական ենթահոսքի 11-րդ դասարանի սաները: ՀԱԱՀ կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանն Ագրիթեք սրահում աշակերտների ուշադրությանը ներկայացեց Ագրարային համալսարանում կրթություն ստանալու առավելությունները, ծանոթացրեց հիմնովին փոփոխվող եւ գյուղատնտեսականից ագրոտեխնոլոգիական գերազանցության կենտրոն դարձող բուհի նորարարական ենթակառույցներին, աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող, հեռանկարային մասնագիտություններին: Այնուհետեւ [...] Read More

Հանդիպում ՀԱԱՀ-ում GeoTAK նախագծի ամփոփիչ միջոցառումների շրջանակում

Այսօր՝ հունվարի 8-ին, ՀԱԱՀ Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման հետազոտական կենտրոնում, Erasmus+ ՀԳ2 «Հայաստանում եւ Ղրղզստանում աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջառարկայական հետբուհական ծրագրերի մշակում եւ հետազոտական ցանցերի ամրապնդում» (GeoTAK) նախագծի շրջանակում կայացավ Հայաստանում նախագծի ավարտական հնգօրյա միջոցառումների շրջանակում առաջին հանդիպումը։ Մասնակցում էին նախագծի համակարգող թիմի՝ Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի (UPV) ներկայացուցիչները, արտաքին փորձագետը եւ նախագծի մասնակից ՀԱԱՀ [...] Read More

Երկրորդ տոնավաճառ եւ միջազգային գիտաժողով՝ «Գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտի մարտահրավերները գյուղի զարգացման պրիզմայով»

Շաբացի կիրառական գիտությունների ակադեմիան հրավիրում է մասնակցել երկրորդ տոնավաճառին եւ «Գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտի մարտահրավերները գյուղի զարգացման պրիզմայով» խորագրով միջազգային գիտաժողովին (GIRR 2024), որը տեղի կունենա 2024 թ․ մայիսի 10-ին, Սերբիայի Շաբացի կիրառական գիտությունների ակադեմիայի գյուղատնտեսության եւ բիզնեսի ուսումնասիրության եւ զբոսաշրջության բաժնում (հասցե՝ 56 Vojvode Putnika Street, 5000 Šabac)։ Տոնավաճառի նպատակն է խթանել գյուղանտնտեսության եւ [...] Read More

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ. Ագրարայինի նշաձողը բարձր է մնալու

Հայաստանը, հայությունը, Ագրարային համալսարանը 2023-ը ճանապարհում են հակասական զգացումներով՝ ազգային պատմական ծանրագույն կորուստներով, բայց նաեւ չամայացած հոգիներով, սպառնալիքները հնարավորություն դիտարկելով եւ քայլ առ քայլ մեր նպատակներին հասնելու կարողունակության գիտակցությամբ։ Չնայած տարածաշրջանային եւ համաշխարհային մարտահրավերներին, մեր երկիրը, շնորհիվ մեր ժողովրդի բնածին տաղանդի եւ աշխատասիրության, կարողացավ տեսանելի առաջընթաց գրանցել տնտեսության, կրթության, գիտության եւ բազմաթիվ այլ ոլորտներում։ Ոչ [...] Read More