Category: Բոլոր նորությունները

Երեւանում կծաղկեն սակուրաները․ մեր գործընկերը մայրաքաղաքի գլխավոր դենդրոլոգն է

Իր գործի նվիրյալ, մեծ փորձառությամբ, արհեստավարժ, համեստ մեր գործընկերը՝ անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի դոցենտ Արծվի Գրիգորյանը փետրվար ամսից Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգն է: Ինքնամեկուսացման այս օրերին կան օղակներ, որոնք աշխատում են, որ մայրաքաղաքը վայելուչ, հայոց հնամենի ու միշտ նոր ոստանին արժանի փայլ ու շուք ունենա: «Առաջին քայլը քաղաքի սանիտարական [...] Read More

Պրոֆեսոր Մարտիրոսյանը տեսադասախոսություն է կարդում թուրքմեն ուսանողների համար

Թուրքմենստանի պետական լրատվական գործակալությունը՝ TDH-ը ապրիլի 17-ին անդրադարձել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի պրոֆեսոր Համլետ Մարտիրոսյանի տեսադասախոսությանը, որը նա անցկացրել է Թուրքմենստանի Ս․ Ա․ Նիյազովի անվան գյուղատնտեսական համալսարանի ուսանողների համար։ Ըստ TDH-ի, դասախոսությունը կազմակերպվել էր համաձայնագրի շրջանակում, որը ստորագրվել է մեր երկու համալսարանների միջեւ 2017թ․-ին, նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովի՝ Հայաստան կատարած այցի [...] Read More

Կառավարությունն էական աջակցություն է ցուցաբերում ուսանողներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է հայտնել հակաճգնաժամային 14-րդ միջոցառման շրջանակում ՀՀ կառավարության կողմից ուսանողներին ցուցաբերվելիք օգնության վերաբերյալ։ Ըստ այդմ, կառավարությունը՝ Պետական բուհերի առկա համակարգի բակալավրիատի, մագիստրատուրայի եւ օրդինատուրայի 90 եւ ավելի ՄՈԳ ունեցող եւ ավարտական կուրսում գտնվող ուսանողների կիսամյակի ուսման վարձերը կառավարության կողմից կվճարվեն 100 տոկոսով։ 90 եւ ավելի ՄՈԳ ունեցող [...] Read More

Թագավարակը եւ մենք. արտերկրում գտնվող մեր ուսանողները ապահով են ու լավատես

Մեր բուհը միջազգային համագործակցության ամենաընդգրկուն աշխարհագրություն ունեցողներից է, այս առումով՝ ակնհայտ առաջատար: Այսօր, առողջապահական համաշխարհային այս տագնապի շրջանում, ուսանողների փոխանակման ծրագրով դրսում ունենք երիտասարդներ, որոնց որպիսությունը, անվտանգությունը ՀԱԱՀ ղեկավարության եւ անձամբ ռեկտորի ամենօրյա աչալուրջ հսկողության ներքո է: Ինչ են անում, թագավարակի պայմաններում ինչպես են ապրում մեր սաները: Այս հարցերի պատասխանները ստանալու համար առաջինը կապվեցինք Նորվեգիայում [...] Read More

Առարկայով չհետաքրքրվող ուսանողն այսօր ոլորտի առաջատար մասնագետներից է

Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի ասիստենտ Մարտին Հովհաննիսյանն առցանց  հարթակով դասընթաց անցկացնելն անշրջելի գործընթաց է համարում՝ հաշվի առնելով ժամանակի հրամայականը: «Փորձում ենք հեռավար կրթության ընձեռած հնարավորություններով դասընթացն հնարավորինս հետաքրքիր եւ նպատակային դարձնել», - ասում է պարոն Հովհաննիսյանը: Որպես ասվածի ապացույց, նա բերում է «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ հասարակական [...] Read More
haytararutyun

Ի գիտություն նախորդ ուսումնական տարվա վարձավճարների պարտք ունեցող ուսանողների

Ի գիտություն նախորդ ուսումնական տարվա վարձավճարների պարտք ունեցող ուսանողների Այն ուսանողները, ովքեր ունեն ուսման վարձավճարի հետ կապված պարտավորություններ դեռևս նախորդ ուսումնական տարվանից, պետք մարեն պարտքերը մինչև ս.թ. ապիլի 30-ը: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել համապատասխան դեկանատների աշխատակիցներին կամ համալսարանի հաշվապահություն (հեռ. 094 000320): Read More

ՀԱԱՀ ռեկտորի ուղերձը Ապրիլի 7-ի առթիվ

Այնպես է պատահել, որ Հայաստանում արմատավորված կանանց միամսյակն ավարտում ենք երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում։ Սակայն սա ոչ միայն չի նսեմացնում Ապրիլի 7-ի գեղեցիկ ու խորհրդաշատ տոնի իմաստն ու նշանակությունը, այլեւ էլ ավելի է շեշտում կանանց կարեւորագույն դերը ճգնաժամի հաղթահարման գործում։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կին դասախոսներն ու աշխատակցուհիները, ստորաբաժանումների կին ղեկավարներն ու ուսանողուհիները բոլորիս [...] Read More

Ագրոնոմիականի դասախոսներն աշխատում են Ակունքի տնտեսությունում

Կոտայքի մարզի Ակունք գյուղում գտնվող ՀԱԱՀ Օրգանական գյուղատնտեսության ուսումնափորձնական տնտեսությունում, որը Շեն բարեգործական կազմակերպության նվերն է  համալսարանին, գարունը «թեժ» է՝ չնայած արտակարգ դրությանը։ «Խթանել օրգանական գյուղատնտեսությունը Հայաստանում» BOAA նախագծի շրջանակում ձեռք բերված մորենու եւ անփուշ մոշի տնկիների տնկման աշխատանքները տնտեսությունում իրականացրել են ՀԱԱՀ-ի Ագրոնոմիական ֆակուլտետի դասախոսները՝ դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանի գլխավորությամբ։ Աշխատանքներն իրականացվում են՝ պահպանելով կորոնավիրուսի [...] Read More

Առաջարկեք թեմաներ ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների վերաբերյալ

Սիրելի ուսանողներ եւ դասախոսներ, արտակարգ դրության բերումով տանը գտնվելու գործընթացը առավել արդյունավետ դարձնելու նկատառումով ՀԱԱՀ Ագրոտեխնոլոգիական ինկուբատորը եւ Nation in Action հարթակը հանդես են գալիս նոր նախաձեռնությամբ։ Ամեն շաբաթ, ձեր առաջարկությամբ, կընտրվի թեմա ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների ոլորտից՝ առանց սահմանափակումների, որի վերաբերյալ կարող եք զրուցել մասնագետի հետ։ Ամենաշատ ձայները հավաքած թեման կճանաչվի հաղթող։ Մենք կգտնենք [...] Read More

Ոսկեհատի գինու ՈՒԳ կենտրոնում գարնանային աշխատանքները բնականոն հունի մեջ են

Այգեգործական միջոցառումների համար ամենաբուռն ժամանակահատվածը գարունն է: Չնայած COVID-19-ի հետ կապված բազմաթիվ սահմանափակումներին և խնդիրներին՝ մեր երկրում այգեգործության ոլորտը կաթվածահար չէ և գործընթացները հիմնականում շարունակվում են իրենց բնականոն հունով: ՀԱԱՀ-ի «Ոսկեհատ» ուսումնափորձնական տնտեսությունն անմասն չէ ընդհանուր գործընթացից: Ոսկեհատի գինու ուսումնագիտական կենտրոնում գարնանային աշխատանքներն ընթանում են գրեթե բնականոն հունով, կենտրոնի տնօրեն Արտակ Գաբրիելյանի հավաստմամբ, «Ոսկեհատ» ՈՒՓՏ-ին [...] Read More