Category: Բոլոր նորությունները

Երբ տեսությունն ու կիրառությունը մեկտեղվում են

Օգոստոսի 18-21-ը Բուսաբուծության և հողագիտության ամբիոնի դասախոս, կ.գ.դ. Արմինե Աբրահամյանը «Բնապահպահպանական կենսատեխնոլոգիա» 2019-2020 թ. ուսումնական տարվա մագիստրոսական ծրագրի շրջանավարտների համար «Բույսերի կենսատեխնոլոգիա և կենսաբազմազանության պահպանություն» առարկայի շրջանակում իրականացրել է դաշտային արշավախմբային աշխատանքներ Լոռվա մարզի Օձուն, Արդնի, Հաղպատ, Սանահին, Հարթագյուղ և այլ համայքներում։ Արշավախմբի նպատակն էր ամրապնդել ուսանողների գործնական գիտելիքները կենսաբազմազանության տվյալների՝ ըստ Դարվինի միջուկի հավաքագրման [...] Read More

Մեր կայացած, զորեղ փաղանգը. Երիտասարդների առջեւ պետք է խնդիրներ դնել եւ թողնել, որ ինքնուրույն լուծեն դրանք

Երբ ընդունելության առաջին փորձը տապալեց, Տնտեսագիտական համալսարանում սովորող ավագ քույրը խորհուրդ տվեց. «Ինչ պարտադիր է, որ «ժող» ընդունվես, հաջողությամբ կարող ես տնտեսագետ դառնալ նաեւ Ագրարային համալսարանում»: Լիլիթը հավանեց հորդորն ու հաջորդ տարի հաջողությամբ, ինչպես ասում են՝ առաջին հայտով, ընդունվեց ՀԱԱՀ, սննդի էկոնոմիկա մասնագիտացմամբ: Սովորեց պատվով: Նաեւ բանաստեղծություններ էր գրում, հրաշալի ասմունքում էր, ապրում էր մշակութային [...] Read More
Ագրարային համալսարանը հայտարարում է

Հեռակա մագիստրատուրայի ընդունելությունը սկսվում է

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է 2020-2021 ուսումնական տարվա հեռակա մագիստրատուրայի ընդունելություն հետևյալ մասնագիտություններով: Դիմում-հայտերը ներկայացվելու են առցանց հետևյալ հղմամբ՝ սեպտեմբերի 7-ից մինչև հոկտեմբերի 30-ը ներառյալ: Լրացուցիչ տեղեկությունների համար մինչև սույն թվականի հոկտեմբերի 30-ը ներառյալ կարող եք դիմել ընդունող հանձնաժողով՝ զանգահարելով (012) 58 58 28 կամ 095 52 17 53 հեռախոսահամարներով, աշխատանքային օրերին, ժամը՝ 09:00-18:00 [...] Read More

Մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության մրցույթի արդյունքները հայտնի են

2020-2021 ուսումնական տարվա մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության մրցույթի արդյունքում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի առկա վճարովի ուսուցման համակարգ ընդունված  դիմորդների ցանկը արդեն պատրաստ է: Այն կարող եք տեսնել սեղմելով այստեղ: Read More

«Ֆրուտենիա» մեգանախագիծը թեւակոխել է գործնական փուլ

Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոնի (ICARE) եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համատեղ «Ֆրուտենիա» նախագիծը, որը մեկնարկել է այս տարվա գարնանը, թեւակոխել է գործնական փուլ: Հայաստանում այգեպտղաբուծության ոլորտի զարգացմանը միտված այս բազմաբաղադրիչ նախագծի կրթական բաղադրիչն ունի ՀԱԱՀ-ի ագրոնոմիական ֆակուլտետի առարկաների արդիականացման ու դասավանդման նոր մեթոդների ներդրման նպատակ: Ֆակուլտետում դասավանդելու համար կմշակվեն նոր, ոլորտում առավել պահանջարկված [...] Read More

Անսովոր սեպտեմբեր. «Ամեն ինչ կանենք, որ դուք հաջողեք». Վարդան Ուռուտյան

Աշխարհը փորձում է դուրս գալ կես տարի տեւած թմբիրից, եւ, պատահական չէ, ավելին՝ խորհրդանշական է, որ խթանը, սթափեցնող գործոնը կրթությունն է… Ագրարայինի 90-րդ սեպտեմբերը արմատապես տարբերվում էր բոլոր նախորդներից: Համավարակից նախազգուշական միջոցառումների շրջանակում, գլխավոր մասնաշենքի առջեւ կուտակումներից խուսափելու նպատակով դեկանատների աշխատակիցները առանձին-առանձին դիմավորում եւ լսարան էին ուղեկցում նորեկներին: Հենց այդպես էլ՝ ըստ ֆակուլտետների, առանձին-առանձին, առաջինկուրսեցիներին [...] Read More

Ռեկտոր Վարդան Ուռուտյանի սեպտեմբերմեկյան ուղերձը՝ առցանց

Այսօր Հայաստանի ազգային ագրարային համալսարան են ոտք դնում բակալավրիատի առաջին կուրս ընդունված ուսանողները: Այս տարի ուսումնական տարվա առաջին օրը, որն ավանդաբար տոնում ենք որպես Գիտելիքի օր, չի նշվում սովորական ձեւաչափով՝ համալսարանի գլխավոր մասնաշենքի դիմաց բազմամարդ հավաքով: Պատճառը բոլորին հայտնի է՝ համավարակը, որն իր «ուղղումներն» է մտցրել մեր կյանքի ու գործունեության գործնականում բոլոր բնագավառներում: Ագրարային համալսարանի [...] Read More

Համալսարանի հասակակիցն այսօր էլ շարքում է․ Ստեփան Մարգարյան

Այսօր լրացավ Ագրարային համալսարանի երախատավորներից մեկի՝ Ստեփան Ենոքի Մարգարյանի ծննդյան 90-ամյակը։ Հոբելյանի առթիվ պարոն Մարգարյանին ջերմորեն շնորհավորեցին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, պրոռեկտորներ Ռոբերտ Մակարյանը, Հրաչյա Ծպնեցյանը եւ Հրաչյա Զաքոյանը, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանը եւ Աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը։ Առողջության ավանդական մաղթանքի հետ բոլորի ցանկությունն է, որ այսօր էլ երիտասարդական վարակիչ կորովով աշխատող պրոֆեսորը [...] Read More

Հայտարարություն դասերի մեկնարկի վերաբերյալ

Սիրելի ուսանողներ, տեղեկացնում ենք, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում 2020-2021 ուստարվա առաջին կիսամյակի ուսումնական գործընթացը կկազմակերպվի հիբրիդային եղանակով՝ առկա և հեռավար: Դասերի մեկնարկը. Բակալավրիատի առկա կրթական ծրագրով սովորող 1-ին կուրսի ուսանողների համար դասերը կիրականացվեն առկա եղանակով. մեկնարկը սեպտեմբերի 1-ին, ժամը 09:00-ին: Դասախոսները և ուսանողները պետք է համալսարան ներկայանան ժամը 08:30-ին (հակահամաճարակային պահանջները ապահովելու նպատակով): Ուշադրություն [...] Read More
Armen Aghasaryan

Միջին մասնագիտական կրթությունը կարեւորված է

Վերջին տարիներին նկատելի է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ քոլեջների դերի ու վարկանիշի բարձրացումը: Եւ բնական է, հասկանալի. ավագ դպրոցի հանրակրթական ծրագրերի հետ միասին այստեղ հնարավոր է նաեւ մասնագիտություն ընտրել եւ առաջին՝ էական քայլերն անել այդ ուղղությամբ: Իսկ լավ սովորելու դեպքում բաց են նաեւ բակալավրիատի, մագիստրատուրայի դռները՝ սովորիր, խորացիր մասնագիտությանդ մեջ որքան կամենաս: ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի [...] Read More