Category: Բոլոր նորությունները

Վանաձորի մասնաճյուղը նրա տունն էր. վախճանվել է Ալեքսանդր Հակոբյանը

Դարի համավարակը խլեց եւս մեկ լուսավոր մարդու՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի հիմնադիր տնօրեն Ալեքսանդր Հակոբյանի կյանքը: ՀԱԱՀ-ի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողությունը, համալսարանի համակարգի բոլոր ստորաբաժանումների աշխատակազմերը խորը ցավով են ընդունում կրթական գործի հմուտ ու վաստակաշատ կազմակերպչի, անխոնջ գործչի, լավ մարդու, գործընկերոջ ու ընկերոջ կորուստը: Ալեքսանդր Խաչատուրի Հակոբյանը ծնվել է 1951թ. նոյեմբերի 5-ին, Լոռու [...] Read More

Միասնաբար. Երբ թիկունքն ամուր է՝ ինչպես առաջնագիծը, հայրենիքն անառիկ է դառնում

Հայրենիքի պաշտպան զինվորը պետք է համոզված լինի, որ թիկունքն ամուր է, որ կանայք ու երեխաները կրակագծից հեռու պաշտպանված ու խնամված են, որ մատակարարման հոգսերը կանոնավոր ու հստակ իրագործում են պատասխանատուները: Ագրարայինցիները հավասարապես կարեւոր մասնակցություն ունեն եւ առաջնագծում, եւ թիկունքի աշխատանքների կազմակերպման հարցերում: Ցավոք, հաղթանակի բագինին արդեն թանկ գին ենք վճարել… մեր առյուծասիրտները՝ Սարգիսը, Սուրենը, Արսենը, [...] Read More

Գրադարանավարի օրը նշվեց ոչ սովորական շուքով, սակայն՝ հաղթանակի հավատով

Հոկտեմբերի 7-ը, ՀՀ կառավարության որոշմամբ, 2004թ.-ից Հայաստանում պաշտոնապես նշվում է որպես «Գրադարանավարի օր»: Տոնի խուրհուրդը գրքի արժեւորումն է, նրա մեծ դերակատարությունն առողջ հասարակության ձեւավորման գործում: ՀԱԱՀ-ում արդեն ավանդական դարձած գեղեցիկ միջոցառում չկազմակերպվեց: ՀԱԱՀ գիտական գրադարանի վարիչ Հասմիկ Ադամյանի խոսքով, շատ կարեւոր մասնագիտական տոնն այս անգամ այլ կերպ են նշել՝ կապված պատերազմական իրադրության եւ կորոնավիրուսի համավարակի [...] Read More

ՀԱԱՀ գյուղատնտեսական քոլեջի սաները հաղթել են մրցույթում

ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի Անասնաբուժություն մասնագիտության 3-րդ եւ 4-րդ կուրսերի ուսանողներից կազմված թիմը պատվավոր առաջին տեղն է գրավել Մասնագիտական կրթության եւ ուսուցման (ՄԿՈՒ) զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակում միջին մասնագիտական 7 հաստատությունների սովորողների միջեւ կայացած մրցույթում, որը տեղի է ունեցել Գորիսում: Շնորհավորելով այս հաջողության առթիվ, քոլեջի տնօրեն Արմեն Աղասարյանը գոհունակությամբ նշում է, որ [...] Read More

Աղոթում ենք մեր խիզախ ուսանողի ապաքինման համար

Օրեր առաջ ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Արման Ներսիսյանը օգնել է ընկերներին՝ դուրս է բերել այրվող տանկից, եւ երրորդ աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Երեւան,  Այրվածքաբանության ազգային կենտրոն: Բժիշկները մեր խիզախ Արմանի վիճակը գնահատում են կայուն ծանր: Փառք Աստծու, նա արդեն դուրս է եկել ճգնաժամից: Տագնապներ կային, որ տեսողությունը կարող է կորցրած լինել, սակայն, հուրախություն [...] Read More
haytararutyun

Հայտարարություն

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (ՀԱԱՀ) վաճառքի է ներկայացնում 100 տոննա հակավորված խոտ, 1 հակի արժեքը՝ 1200 դրամ: Ամբողջ քանակությունը գտնվում է ՀԱԱՀ-ի Բալահովիտ ուսումնափորձնական տնտեսությունում, Կոտայքի մարզ, գյուղ Բալահովիտ: Ձեռքբերման մանրամասների համար զանգահարել հետևյալ բջջային հեռախոսահամարով՝ 094058997, տնտեսության տնօրեն Ազատ Մկրտչյանին: Read More

Թիկունքի հզորությունը պակաս կարեւոր չէ. Ռեկտորատի նիստը

ՀԱԱՀ ռեկտորատի հոկտեմբերի 6-ի նիստի օրակարգի հիմնական հարցերին անդրադառնալուց առաջ նիստը վարող ռեկտոր Վարդան Ուռուտյանը ներկաներին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել արցախյան ներկա պատերազմում օրերս զոհված ՀԱԱՀ երկու ուսանողների՝ Արսեն Եղոյանի եւ Սասուն Մովսիսյանի հիշատակը: «Մեր երկու հերոսների անունները մշտապես վառ կմնան «նորօրյա Սարդարապատ» եւ «նորօրյա Սպարտա» անվանումները ստացած այսօրվա գոյամարտի տարեգրության մեջ, որ անօրինակ [...] Read More

Թող ձեր սաները հերոսանան խաղաղ պայմաններում. ռեկտոր Վարդան Ուռուտյանի ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետությունում նշվում է Ուսուցչի օրը: Սիրված եւ կարեւոր տոնն այս տարի նշում ենք հայոց պատմության համար շրջադարձային նշանակություն ունեցող սրբազան պատերազմի պայմաններում: Արցախի սահմաններին ամեն օր, ամեն րոպե հանուն հայրենի հողի հերոսացման անօրինակ դրսեւորումների ենք ականատես լինում: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի սիրելի ուսուցիչներ, ձեր եւ Հայաստանի ու [...] Read More

Ագրարային համալսարանը միացել է համազգային դրամահավաքին

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, միանալով «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաք-արշավին, հատուկ հաշվեհամարին փոխանցել է 3 մլն դրամ: Զուգահեռաբար, ՀԱԱՀ-ի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ հավաքված ուշ փչացող մթերքի, հագուստի, հիգիենայի պարագաների, ծխախոտի եւ դեղորայքի (ներառյալ դրամահավաքի միջոցով ձեռք բերված) առաջին խմբաքանակը այսօր առավոտյան ուղեւորվել է Արցախ՝ առաջնագիծ: Գործընթացը շարունակվում է: Ագրարային համալսարանի ռեկտորատը, [...] Read More