Category: Բոլոր նորությունները

Ուսումնական գործընթաց. դեկանները միշտ իրենց տեղում եւ հասանելի են՝ առկա, թե առցանց

Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տ.գ.դ., պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանի հետ զրույցը երբեք չի կարող տեւական ու առանց ընդհատումների լինել: Անվերջանալի հարցերով, խորհրդակցելու խնդրանքով դիմում են գործընկերները, ուսանողները, շրջանավարտները, անգամ ծնողները: Եւ նա հանգիստ, պատրաստակամորեն, հանգամանորեն պատասխանում, հստակեցնում է բոլոր խնդիրներ: Այսօր մեր զրույցը դարձյալ ընդհատվեց՝ երկրորդ կուրսեցիները Zoom հարթակում հանդիպման էին հրավիրել դեկանին: Նրանց հուզում [...] Read More

Հաղթանակ, խաղաղություն եւ ստեղծարար աշխատանք․ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի ուղերձը Պարենի համաշխարհային օրվա առթիվ

Արցախյան հայրենական պատերազմում հաղթելու կամքն ու վստահությունը միավորել է ամբողջ աշխարհի հայությանն ընդդեմ դարավոր թշնամու հերթական ցեղասպան դավադրության։ Ավելին, գնալով ավելի ու ավելի հստակ է հնչում համաշխարհային հանրության ձայնը ի պաշտպանություն Արցախի եւ համամարդկային արժեքների։ Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ավելի քան 150 երկրներ նշում են Պարենի համաշխարհային օրը, տոն, որն էլ իր հերթին, սկսած 1979թ․-ից, միավորում [...] Read More

Հոկտեմբերի 15-ից անցնում ենք ամբողջությամբ հեռավար կրթության

Սիրելի ուսանողներ, դասախոսներ, տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 15-ից սկսած քոլեջները և բուհերը կանցնեն ամբողջությամբ հեռավար կրթության: Սույն գործընթացի հետագա շարունակության մասին որոշումներ կկայացվեն երկու շաբաթ հետո՝ ելնելով ընթացիկ իրավիճակից: Դասերը կկազմակերպվեն ըստ գործող դասացուցակի: Read More

Մենք կռվում ենք  երկու ճակատով

Խոսքը երկու դավադիր, նենգ թշնամու մասին է՝ թուրք եւ թագաժահր: Դրանք փոխկապակցված են, փոխլրացնող, եւ մի ճակատում զգոնության թուլացումը հայելային արտացոլում կարող է ունենալ առաջնագծում, ռազմի դաշտում: Ուրեմն պարտավոր ենք, հանուն Հայրենիքի, պատերազմական ժամանակաշրջանի օրենքով, զինվորական կարգապահությամբ-պատասխանատվությամբ մոտենալ խնդրին: Անփութությունը, անլրջությունը, սին ինքնավստահությունը, թե «ինձ ոչինչ չի պատահի, ես առողջ եմ», հավասարազոր են դասալքության, անգամ [...] Read More

Որ միշտ երջանկությունից շողան հայի աչքերը

Հողաշինարարության եւ հողային կադաստրի ամբիոնի նախկին վարիչ, հրաշալի մասնագետ, դասախոս, մարդ, ընկեր, հայր ու ամուսին Արայիկ Հակոբյանը առաջնագծում վիրավորվել էր: Մենք բոլորս, ողջ կոլեկտիվով, ուսանողների հետ միասին աղոթում էինք նրա ապաքինման համար: Փառք Աստծու, ճգնաժամն արդեն ետեւում է մնացել եւ ընտանիքի անդամները նրան այցելելու-հանդիպելու հնարավորություն են ունեցել: Նայելով Հակոբյան ընտանիքի «եռյակ-ավազակախմբի» պայծառ ժպիտներին, շողացող աչուկներին՝ [...] Read More

Արմենակ Տեր-Գրիգորյան. «Մեր տղաները հրաշալի կատարեցին առաջադրանքը»

Հոկտեմբերի 3-9-ը ՀԱԱՀ կամավորների 11 հոգանոց խումբը՝ հիմնականում ստորաբաժանումների ղեկավարներ, ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանի ղեկավարությամբ մեկնեց Արցախ: Այդ մասին նյութ պատրաստելու մեր փորձերը բոլորը միահամուռ, նույն հիմնավորմամբ ձախողում-տապալում էին. «Անհարմար է, մի գրեք, ի՞նչ ենք արել որ: Այ, ուրիշ բան, եթե գրեք արցախցիների տոկուն, կամային հատկանիշների մասին: Նրանց ոչ ոք ընկճել չի կարող՝ #հաղթելուենք»: [...] Read More
Ագրարային համալսարանը հայտարարում է

Հեռակա ուսուցման համակարգի ընդունելության քննության արդյունքները

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ներկայացնում է հեռակա ուսուցման համակարգի քննության արդյունքները, որը կարող եք տեսնել այստեղ: Read More