Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ներկայացնում է 2021-2022 ուսումնական տարում առկա ուսուցմամբ մագիստրատուրա ընդունված ուսանողների ցուցակը։ Ցուցակը կարող եք տեսնել՝ սեղմելով այստեղ։ Read More
ՀԱԱՀ-ի վճարովի ուսուցման համակարգում սովորող ուսանողներին տեղեկացնում ենք. Հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը և սոցիալական խումբը՝ առաջարկում ենք ուսման վարձի մասնակի փոխհատուցման (զեղչի) համար մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը դիմել իրենց ստորաբաժանումներ, որտեղ սովորում են՝ ներկայացնելով դիմում և առկայության դեպքում համապատասխան փաստաթղթեր: Տեղեկացնում ենք, որ ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցումից կարող են օգտվել այն [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2021-22 ուստարվա գարնանային կիսամյակում Հռոմի Սապիենցայի համալսարանում (Իտալիա) ուսումը 6 ամսով շարունակելու համար: Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի և Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի այն մագիստրանտները, ովքեր չեն ավարտում 2022 թ․-ի գարնանը, ինչպես նաև հայցորդներ և ասպիրանտներ։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ստորև [...] Read More
ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղի 50 շրջանավարտ համալրեց աշխատաշուկան. 2021-2022 ուստարվա ավարտական կուրսի արդեն նախկին ուսանողները օրերս դարձան իրենց ավարտական կարեւոր փաստաթղթի՝ դիպլոմի լիիրավ տնօրինողը: Այս մասին հաղորդում է մասնաճյուղի մեթոդիստ Աննա Խառատյանը: Մեր երկրի համար այս չափազանց բարդ ու մարտահրավերային իրավիճակում առավել կարեւորվում է որակյալ ու պահանջված մասնագետ ունենալու խնդիրը: Մեր շրջանավարտների համար որդեգրած սկզբունք է՝ [...] Read More
Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինը վերսկսել է մասնագիտական կողմնորոշման նպատակով դպրոցականների ու միջին մասնագիտական հաստատությունների՝ ՀԱԱՀ այցելությունների կազմակերպման գործընթացը: Այս ուսումնական տարվա առաջին հյուրերը Նոր Գեղիի Ա.Կ. Աղաջանյանի անվան գյուղատնտեսական քոլեջի սաներն էին, որոնց սիրով ընդունեց ԿԶՇԿ բաժնի առաջատար մասնագետ Մանե Շուշանյանը: Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորում տիկին Շուշանյանը նախ համառոտ ներկայացում կատարեց համալսարանի առաջարկած մասնագիտությունների, ստորաբաժանումների, [...] Read More
Մեր Նաիրան… միշտ ժպտերես, բարեհամբույր, բարեսիրտ (բարի արմատով՝ հիմքով ցանկացած բնորոշում հենց նրա համար էր ասես ստեղծված) բոլորին օգնել-աջակցելու պատրաստակամ: Լիներ ուսանող, թե գործընկեր: Ողջ կյանքը բոլորանվեր կրթության գործին ծառայեցրած մարդ: Ընտանեկան ավանդույթ էր, հորից էր ժառանգել: Պահեց սրբորեն, անխաթա´ր: Տեխնոլոգիական ֆակուլտետի անկյունաքարերից էր: Հիմա պակասը շատ կզգանք: Կփնտրենք նրա մեղմ ժպիտը, բարություն ճառագող աչքերն [...] Read More
Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հայտարարում է մրցույթ «Համակարգչային գյուղատնտեսություն՝ հանուն Հայաստանում պարենային համակարգերի բարելավման եւ դիմակայուն քաղաքականության» նախագծում ավագ տվյալագետի եւ կրտսեր տվյալագետի թափուր պաշտոնները զբաղեցնելու համար: Նախագիծն իրականացվում է հիմնադրամի «ADVANCE STEM Research» դրամաշնորհային ծրագրի շրջանակում: ADVANCE-ը դրամաշնորհային սխեմա է, որը ստեղծվել է արտերկրի գլխավոր փորձագետների ղեկավարությամբ Հայաստանում՝ տեղացի մասնագետների ուժերով հետազոտություններ [...] Read More
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է մրցույթ՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գույքի (Փայտանյութե նստատեղով մետաղյա կմախքով և հենակով ուսանողական սեղաններ, Ուսանողական սեղանի մետաղյա կմախքներ, սառնարան, վառարան) վաճառքի վերաբերյալ: Մրցույթը տեղի կունենա 2021 թ․-ի սեպտեմբերի 17-ին, ժամը 14։00-ին, ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, «Գիտական խորհրդի նիստերի դահլիճում»։ 1. Օտարման առարկա գույքի տվյալները [...] Read More
ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղում գործող Գիտելիքի նորարարական հաբում սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ հերթական հետաքրքիր միջոցառումը. «Ավագանու օգնականների խումբ» նախաձեռնության շրջանակում անցկացված հանդիպման ընթացքում մասնակիցները ծրագրի թիմի հետ քննարկեցին ավագանու անդամների հետ համատեղ աշխատանքի ընթացքը, դրանում առաջացող դժվարություններն ու լուծման ուղիները։ Հանդիպման երկրորդ մասում ավագանու օգնականները խաղացին «Step by step» ինտերակտիվ խաղը, որի միջոցով թարմացրեցին իրենց գիտելիքները [...] Read More
Հարգելի դիմորդ, մեկնարկում է 2021-2022 ուսումնական տարվա մագիստրատուրայի հեռակա վճարովի ուսուցման համակարգի ընդունելությունը Մագիստրատուրայի հեռակա վճարովի ուսուցման համակարգի ընդունելության համար կարող են դիմել՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 2020-2021 ուստարվա շրջանավարտները, նախորդ տարիների շրջանավարտները, ինչպես նաև այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտները։ Դիմում-հայտերը կլարող եք լրացնել սույն թվականի սեպտեմբերի 13-ից մինչև հոկտեմբերի 29 -ը ներառյալ (երկուշաբթի - [...] Read More



