Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսխորհրդի եւ ուսանողական գիտական ընկերության ներկայացուցիչների ջանքերով հանդիպման էին հրավիրվել BOOR բրենդինգի հիմնադիր Աշոտն ու մարկետինգային ընկերության հիմնադիր Տիգրանը: Ուսանողներին ձեռներեցության այբուբենը փոխանցելու, միասին քննել-քննարկելու հերթական քայլն էր սա: Աշոտն իր խոսքը սկսեց 15.000 տարվա հեռավորությունից: Մոտավորապես այդքան է թվագրվում արվեստի, բրենդավորման ծագումը: Նա մեկնաբանեց նաեւ, թե ի՞նչ է բրենդավորումը, դրա կառուցման-իրականացման [...] Read More
ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը գործակցային հերթական հուշագիրն է ստորագրել, այս անգամ Իբարի Գրուփ ընկերության համահիմնադիր եւ տնօրեն Նիկոլայ Մխիթարյանի հետ: Հուշագրի ստորագրմանը մասնակցում էր ՀԱԱՀ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը: Ընկերությունը հայաստանյան եւ արտերկրի շուկայում հայտնի է որպես բարձրորակ ջեմերի, մուրաբաների, մեղրի, նռան գինու, չրերի եւ թեյերի արտադրող, ընդ որում՝ ինքնատիպ, [...] Read More
ՀԱԱՀ Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպվող արտալսարանային միջոցառումները շարունակվում են. այս անգամ համալսարանի գործընկերոջ՝ «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ում հյուրընկալվելու նախաձեռնությունը երկրորդ կուրսի ուսանողներինն էր: Ապագա տնտեսագետները Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տ.գ.թ. Ամալյա Գալստյանի և նույն ամբիոնի դասախոս, տ.գ.թ. Արման Տոնիկյանի ուղեկցությամբ եղել են ալկոհոլային խմիչքներ արտադրող գործարանի պատմության թանգարանում, մառաններում, իսկ վերջում համտեսել [...] Read More
Ապրիլի 8-ին Ագրարային համալսարանի պատմության թանգարանում տեղի ունեցավ ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի շնորհալի հինգ աշակերտների նկարների ցուցահանդեսը: Նախաձեռնությունը վարժարանինն էր, գաղափարը՝ ՀԱԱՀ-ի տնտեսական գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանինը: Ցուցադրությունը կազմակերպվեց թարգարանի տնօրեն Սյուզաննա Փիլոսյանի աջակցությամբ: Նախապատրաստական աշխատանքներին մեծ ոգեւորությամբ մասնակցել են նաեւ վարժարանի սաները: Թանգարանի տնօրենը զարմացած էր, որ այդքան շնորհալի սովորողներ կան վարժարանում: Նա [...] Read More
ՀԱԱՀ Լեզվի ուսուցման կենտրոնում շարունակվում են լեզուների ուսուցման համար նոր խմբերի գրանցումները: Մինչև ապրիլի 25-ը գրանցվողները կօգտվեն կենտրոնի հատուկ առաջարկից. Եթե առաջին անգամ եք օգտվում ՀԱԱՀ Լեզվի կենտրոնի ծառայություններից և չունեք անմիջական առնչություն համալսարանի հետ՝ 25% զեղչ: Իսկ բուհի ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ և ՈւՍԱՆՈՂՆԵՐԻ վարձավճարի 50%-ը սուբսիդավորվում է: Սուբսիդավորվում է նաեւ ՀԱԱՀ շրջանավարտների, աշխատակազմի և ուսանողների ընտանիքի [...] Read More
Ապրիլի 9-ին համագործակցության հուշագիր ստորագրեցին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Տեխնիկական անվտանգության ազգային ինստիտուտ ՍՊԸ-ի տնօրեն Վլադիմիր Հովսեփյանը: Պարոն Ուռուտյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ ուրախ է համագործակցությունը պաշտոնական հիմքի վրա դնելու համար: Նա նշեց, որ համալսարանի առաջնահերթություններից է ագրարային ճարտարագիտության գերազանցության կենտրոնի հիմնումը, ժամանակակից լաբորատոր սարքավորումների ձեռքբերումը, որը հնարավորություն կտա նաեւ ծառայություններ մատուցել եւ [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահության 2021-2022 ուսումնական տարվա ապրիլի 9-ի հերթական՝ 3-րդ նիստի օրակարգի հիմնական հարցը Ուսանողական խորհրդի նախագահի ընտրությունն էր: Խորհրդի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել նախկին նախագահ Կարեն Ղարախանյանի հրաժարականից հետո: Ագրարային ճարտարագիտական ֆակուլտետի ուսխորհրդի նախագահ Վարդան Դեմիրճյանի առաջարկով համալսարանական խորհրդի նախագահի թեկնածու առաջադրվեց խորհրդի նախագահի պաշտոնակատար Թոռնիկ Ալիյանը: Նիստին ներկա [...] Read More
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է մրցույթ՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գույքի (մահճակալների, ներքնակների և տրակտորի) վաճառքի վերաբերյալ: Մրցույթը տեղի կունենա 2021 թ․-ի ապրիլի 21-ին, ժամը 16։00-ին, ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, «Գիտական խորհրդի նիստերի դահլիճում»։ 1. Օտարման առարկա գույքի տվյալները 1․1 Հետևյալ հղմամբ տեղադրված գույքի (այսուհետ՝ Գույք) տվյալների մանրամասները, այդ [...] Read More
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» (ՀԱԱՀ) հիմանդրամը հայտարարում է սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա թվով 52 խոտանված կովերի աճուրդ: Աճուրդը տեղի կունենա 2021թ-ի ապրիլի 21-ին, ժամը 16։00-ին, ք․ Երևան, Տերյան փ․, 74, ՀԱԱՀ, 1-ին մասնաշենքի 3-րդ հարկում գտնվող «Գիտական խորհրդի նիստերի դահլիճում»։ 1. Օտարման առարկա խոտանվող կովերի տվյալները 1.1 Հետևյալ հղմամբ տեղադրված են խոտանվող [...] Read More
Ապրիլի 10-ին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը մասնակցեց «Կայուն Գյուղատնտեսությունը Կանաչ Ապագայի Երաշխիք» խորագրով համաժողովին, որը կազմակերպել էր Կանաչ արահետ ՀԿ-ն՝ Ձորաղբյուրում գտնվող Ուսուցման կանաչ կենտրոնում: «Հայկավանում փոքր ֆերմերների կենսապայմանների բարելավում՝ կարողությունների զարգացում եւ կայուն տնտեսական կառուցվածքների ստեղծման միջոցով» նախագծի շրջանակում կազմակերպված երկօրյա համաժողովի նպատակը շահակից ֆերմերային խմբերի ու կազմակերպությունների հետ փորձի փոխանակումն էր: Նախագիծն իրականացնում [...] Read More