Ագրոձեռնարկատիրության կարճաժամկետ դասընթաց

Զբաղվու՞մ եք կամ ուզու՞մ եք զբաղվել ագրոբիզնեսով։
Ցանկանո՞ւմ եք ձեռք բերել գիտելիքներ

  • ձեռնարկատիրության տնտեսական բնույթի ու գործառույթների
  • ագրոձեռնարկատիրության իրավակազմակերպական ձևերի
  • ՀՀ-ում ագրոձեռնարկատիրության զարգացման միտումների
  • ագրոձեռնարկատիրության մոդելների
  • գյուղատնտեսության նորարարական տեխնոլոգիաների
  • կապիտալ ներգրավելու և աջակցության ուղղությունների վերաբերյալ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակներում, կազմակերպում է «Ագրոձեռնարկատիրություն» թեմայով դասընթաց:
Դասընթացը տեղի է ունենալու հիբրիդային տարբերակով (առցանց/առկա)։
Դասընթացը բաղկացած է լինելու ինտերակտիվ դասախոսություններից և գործնական առաջադրանքներից: Տեսական դասընթացները տեղի են ունենալու առցանց։ Գործնական հանդիպումները առկա։
Դասընթացին կարող են դիմել գյուղատնտեսության և ագրոբիզնեսի ոլորտով հետաքրքրված, 18 տարին լրացած անձինք։
Ծրագիրը խրախուսում է հատկապես գործազուրկ կանանց և երիտասարդների մասնակցությունը:
Դասընթացը կմեկնարկի նոյեմբերի 29-ին: Գրանցման վերջնաժամկետն է 2021 թ. նոյեմբերի 26-ը, ժամը 17:00:
Դասընթացի արդյունքում դուք կկարողանաք

  • պլանավորել արտադրական ծախսերը
  • կազմել ագրոձեռնարկատիրության CANVAS մոդել և պարզունակ բիզնես պլան
  • հաշվել արտադրանքի կամ ծառայությունների ինքնարժեք
  • կիրառել մարքեթինգի ավանդական և թվային գործիքներ
  • կատարել ագրոձեռնարկատիրական ռիսկերի քարտեզագրում և ռիսկի անձնագրի կազմում
  • ամփոփ ներկայացնել սեփական բիզնես գաղափարը

Դասընթացի մասնակցության արժեքն է 40000 (քառասուն հազար) ՀՀ դրամ։ Զեղչեր կտրամադրվեն հետևյալ խմբերի ներկայացուցիչներին՝ գործազուրկ և սոցիալապես անապահով կանայք, հաշմանդամություն ունեցող անձինք, Արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցներ, Արցախից տեղահանված անձինք:
Դասընթացի ավարտին կտրամադրվի մասնակցության հավաստագիր:
Դասընթացին դիմելու և լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել
012 54 57 13
095 59 20 03
093 59 20 01