Category: Բոլոր նորությունները

«Կայուն» եւ անտառագետ մագիստրանտները ներկայացրեցին հետազոտական փորձուսուցումների հաշվետվությունները

Ագրոնոմիական ֆակուլտետի Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի մագիստրատուրայի առկա համակարգի Կայուն գյուղատնտեսություն ու Անտառային տնտեսություն եւ բնակավայրերի կանաչապատում կրթական ծրագրերում սովորող մագիստրանտներն օրերս պաշտպանեցին իրենց հետազոտական փորձուսուցումների հաշվետվությունները, որոնք անցկացրել էին պետական գերատեսչություններում, ոլորտի առաջատար կազմակերպություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում։ Հատկանշական է, որ ընտրված թեմաներն առնչվում էին համայնքների բնապահպանական եւ գյուղատնտեսական խնդիրներին՝ քամեպաշտպան անտառաշերտերին, ագրոանտառաբուծական համակարգերի հիմնմանը, [...] Read More

Մեկշաբաթյա վերապատրաստում Պորտուգալիայի Մինհոյի համալսարանում

Մայիսի 19-23-ը Եւրամիության ֆինանսավորմամբ Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում մասնակցեցի մեկշաբաթյա վերապատրաստման Պորտուգալիայի Մինհոյի համալսարանում: Համալսարանը հիմնադրվել է 1973 թ., ունի 5 կամպուսներ Բրագա եւ Գիմարայնշ քաղաքներում: Այցելեցի Բրագայի Գվարթալ մասնաճյուղ, որտեղ ինձ դիմավորեց Մինհոյի համալսարանի Միջազգային կապերի գրասենյակի աշխատակից Նունո Բոնժարդիմը: Նա ներկայացրեց համալսարանը, Գվարթալ կամպուսը, միջազգային համագործակցության բաժինն ու վերապատրաստման մանրամասները: Այնուհետեւ մի շարք [...] Read More

Առաջին միջազգային շաբաթը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի եւ «Օրգանական գյուղատնտեսության հզորացում Հայաստանում. Մասնակցային բարձրագույն կրթություն եւ գիտելիքի փոխանակում հանուն զարգացման» (SOAA) ծրագրի շրջանակում կազմակերպեց իր առաջին Միջազգային շաբաթը, որը նվիրված էր բուհի հիմնադրման 95-ամյակին։ Այս կարեւոր իրադարձությունն ընդգծեց համալսարանի դերն ու միջազգային համագործակցության ընդլայնման տեսլականը՝ իր դռները բացելով եւրոպական գործընկեր համալսարանների ներկայացուցիչների առաջ։ Միջոցառմանը մասնակցում [...] Read More

Արհեստական բանականությունը քաջալերել է մեր ուսանողներին․ կայացավ B2B առաջին մրցույթը

Մայիսի 26-ին, ագրիթեք սրահում կայացավ B2B մրցույթը «Սովորիր-նորարարիր-վաճառիր-հաջողիր» ծրագրի շրջանակում։ Ուսանողները շատ նպատակասլաց պատրաստվում էին ապրիլի 23-ից սկսյալ: Այս մեկ ամսում նրանք մասնակցել են վարժանքների, կարեւոր հմտություններ սովորել, որպեսզի կարողանան իրենց նոր՝ աննախադեպ-անկրկնելի մտահղացումը պատշաճ-համոզիչ-գրավիչ ներկայացնել: Մրցույթի ժյուրիի նախագահն էր ՀԱՊՀ «Թվային տեխնոլոգիաներ» ուսումնահե­տազո­­տական կենտ­րոնի ղեկավար Ռուբեն Աղգաշյանը, անդամները՝ Թվային գյուղատնտեսության հայկական ինստիտուտի հիմնադիր տնօրեն Վարդան [...] Read More

Պարենամթերքի տեխնոլոգներ․ աշխատանքի առաջարկ դիպլոմայինների պաշտպանության ժամանակ

Մայիսի 27-ին կայացավ «Պարենամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության բակալավրիատի ավարտական կուրսի ուսանողների դիպլոմային աշխատանքների պաշտպանությունը։ Թեմաները բազմազան էին՝ վաֆլիների ու հալվայի արտադրության տեխնոլոգիաներ, կաթի վերամշակման անթափոն արտադրություն, պանրի արտադրության տեխնոլոգիական հաշվարկներ․․․ Թեպետ առանձին դեպքերում հաղորդակցության հմտությունների պակասը զգացվեց, սակայն ընդհանուր առմամբ, ավարտական աշխատանքները եւ դրանց ներկայացումը բավարարեցին հանձնաժողովի ակնկալիքները։ Համենայնդեպս, ակնհայտ էին թե դիպլոմային աշխատանքների ղեկավարների արդյունավետ [...] Read More

Վախճանվել է Տնտեսագիտության ֆակուլտետի նախկին դեկան Լեւոն Մարգարյանը

Երեկ՝ մայիսի 28-ին, վախճանվել է ՀԱԱՀ Տնտեսագիտական ֆակուլտետի նախկին դեկան, Ագրոբիզնեսի կառավարման ամբիոնի պրոֆեսոր, ամբիոնի նախկին վարիչ Լեւոն Արամայիսի Մարգարյանը։ Մեզանից հեռացել է Ագրարային համալսարանի եւս մեկ երախտավոր՝ իր ուսանողների, գործընկերների, իր սիրելի ընտանիքի սրտում թողնելով գիտնականի, մանկավարժի, ղեկավարի, ընկերոջ, հոր եւ պապիկի իր բարի անունը։ Լեւոն Մարգարյանը վառ անհատականություն էր, որ գեղեցիկ, մարգարյանական հետք [...] Read More

Իմ էրազմուսյան դասավանդումը Մակեդոնիայի համալսարանում. Հասմիկ Հովհաննիսյան

Եւրոպական միության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 շարժունության ծրագրի շրջանակում 2025 թ. մայիսի 5-9-ը իրականացրել եմ ակադեմիական այց Հունաստանի Մակեդոնիայի համալսարան։ Այցի ընթացքում հանդես եմ եկել դասախոսություններով, մասնակցել փորձի փոխանակման նախաձեռնությունների եւ ձեւավորել նոր գործակցային հարաբերություններ։ Տնտեսագիտության ամբիոնի ղեկավար պրոֆեսոր Թեոդորոս Պանագիոտիդիսի հրավերով իրականացրել եմ ընդհանուր 8 ժամ տեւողությամբ դասախոսություններ՝ համալսարանում դասավանդվող երկու ակադեմիական առարկաների շրջանակներում։ [...] Read More

Ժամանակակից գիտելիքներով զինված մասնագետի հարաճուն կարիքը․ աշխատանքի տոնավաճառ ՀԱԱՀ-ում

Երեկ՝ մայիսի 27-ին, ՀԱԱՀ գլխավոր մասնաշենքի առաջին հարկի ճեմասրահում եւ համալսարանի հարակից պուրակում կայացավ Ագրարային համալսարանի 95-ամյա հոբելյանը նշանավորող եւս մեկ կարեւոր միջոցառում՝ աշխատանքի տոնավաճառ։ Երեւանում եւ Արմավիրի մարզում գյուղատնտեսության ու ագրոբիզնեսի ոլորտում գործող 30-ից ավելի գործատուների հետ հանդիպելու, նրանց առաջարկած թափուր աշխատատեղերին ծանոթանալու այս բացառիկ հնարավորությունը իրականություն դարձավ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի «Հայաստանում գյուղատնտեսության [...] Read More

Առարկայական սպառնալիքները հարկադրում են առավել պատասխանատվությամբ մոտենալ առաջին բուժօգնության թեմային

Առաջին բուժօգնության թեմայով ոչ ֆորմալ դասախոսությունների շարքը քոլեջում շարունակվում է։ Սա մի նախաձեռնություն է, որի կարեւորությունն անժխտելի է՝ հատկապես հաշվի առնելով պատերազմի սպառնալիքը։ Բացի այդ, բնական եւ տեխնածին աղետների վտանգը եւս մշտապես առկա է։ Այս հանգամանքները պարտադրում են ուսանողությանը եւ դասախոսական կազմին առավել խորությամբ ու պատասխանատվությամբ մոտենալ առաջին բուժօգնության թեմային։ Ցավոք, վերջին պատերազմը ցույց տվեց, [...] Read More

Վերջինը՝ օրինաչափորեն. նրանք անցան ռուբիկոնը, հատեցին պատանեկության եւ երիտասարդության սահմանագիծը

Վերջին զանգ: Վճռորոշ պահ, որ հուզում է բոլորիս՝ ծնող, թե երեխա կամ պարզապես ակամա վկան այդ ակնթարթի: Մայիսի 23-ի առավոտյան հազարավոր ծնողներ զարմանքով նկատեցին, որ իրենց «փոքրիկն» արդեն դեռահաս էլ չէ, այլ երիտասարդ, որ պատրաստվում է բոլորովին նոր կյանքի մարտահրավերներին: Դիմագիծն էլ է կարծես փոխվել, աչքերի փայլն էլ, գիտելիքների պաշարից եկող ինքնավստահությունն էլ: Եւ գալիքին [...] Read More