Երեկ՝ հուլիսի 6-ին Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամում մեկնարկել է «Ժամանակակից սննդագիտություն եւ սննդամթերքի անվտանգության համակարգեր» թեմայով 4-օրյա դասընթացը: Ունկնդիրներն ընտրվել են մրցութային հիմունքներով եւ հիմնականում ՀԱԱՀ-ի ուսանողներ են: Կան նաեւ ուսանողներ այլ բուհերից, ինչպես նաեւ ոլորտում գործող մասնագետներ եւ թեմայով հետաքրքրվածներ: ICARE հիմնադրամը դասընթացն իրականացնում է ԱԳՐԻ ՔԵՄՓ նախագծի շրջանակում՝ հիմնադրամի [...] Read More
Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ առաջին անգամ այցելել են Maxima Stables ձիասպորտի ուսումնամարզական կենտրոն՝ գործնական պարապմունք անցկացնելու նպատակով։ Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի (ՀՁՖ), Երեւանի ձիասպորտի ֆեդերացիայի (ԵՁՖ) եւ MALKS ընկերակցության հետ ՀԱԱՀ-ի համատեղ ծրագրի շրջանակում այցը հովանավորել էին MALKS-ի հոգաբարձուների խորհրդի անդամներ Նորիկ Մելքոնյանը եւ Արմեն Աղաջանյանը։ «Մարզական անասնաբուժության ոլորտում մեր ուսանողներն առաջին [...] Read More
Հուլիսի 3-5-ը Ստեփանակերտում անցկացվող «Տեխնոլոգիական շաբաթ Արցախում 2021» (Tech WeekArtsakh 2021) եռօրյա միջոցառումների շարքը ՏՏ ոլորտի հայկական կարեւոր իրադարձությունները միավորում է մեկ վայրում։ Ռեկտոր Վարդան Ուռուտյանը միջոցառման առանցքային խոսնակներից մեկն է եւ այսօր՝ հուլիսի 4-ին հանդես է գալու «Ագրոթեք ոլորտի զարգացման հնարավորությունները Հայաստանում եւ Արցախում» զեկույցով։ Համաժողովը հետապնդում է համայնքների համաչափ զարգացման եւ երիտասարդներին գիտելիքներ [...] Read More
Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ 2021թ․-ի աշնանային կիսամյակում Արևմտյան Ատիկայի համալսարանում (Աթենք, Հունաստան) ուսումը 4 ամսով շարունակելու համար (2 ուսանող): Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության, Ագրարային ճարտարագիտության, Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետների, ԱՈՒԿ-ի բակալավրիատի կրտսեր կուրսը հաջողությամբ ավարտած ուսանողները: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը PDF ձևաչափով [...] Read More
Վիետնամի Թայ Նգույեն տեխնոլոգիաների համալսարանը (Thai Nguyen University of Technology (TNUT)) ՀՀ ուսանողներին տրամադրում է 10 կրթաթոշակ բակալավրիատի, 5` մագիստրատուրայի և 2` ասպիրանտուրայի համար։ Կրթաթոշակային ծրագրի թեկնածուներն ամբողջական փաթեթը պետք է ներկայացնեն ՀՀ ԿԳՄՍՆ՝ [email protected] էլփոստի հասցեին: Տրամադրվող կրթաթոշակների վերաբերյալ մանրամասն տեղեկությունը և դիմում-հայտի ձևը կցված են հետևյալ հղումով՝ http://escs.am/am/news/9062?fbclid=IwAR3-v_WbcXBX7JJdTiqoBsKttyUIT6MPzguK8DCun7JeTVW0lbdDByLxkgc: Դիմելու ժամկետներին և այլ մանրամասներին [...] Read More
Եվրամիության ֆինանսավորմամբ եվրոպական բուհերում սովորելու, կարողությունների բարելավումն ու հմտությունների զարգացումը խթանող ծրագրերի անմիջական մասնակիցը դառնալու եւ վերապատրաստվելու հնարավորությունների ներկայացմամբ Վանաձորի մասնաճյուղում էր ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանը: Որպես TOPAS ծրագրի տեղային համակարգող, պարոն Համբարձումյանը ներկայացրեց ծրագրի հիմնական գործողություններն ու ձեռքբերումները, այն արդյունքները, որոնք կարող են օգտագործել Վանաձորի մասնաճյուղի ուսանողներն ու աշխատակիցները: Շուրջ 34 [...] Read More
Ցեպելին Արմենիա ընկերությունը, որը հռչակավոր Caterpillar®-ի ներկայացուցիչն է Հայաստանում, մեր երկրում գործում է 2005թ-ից: Բացի հանքարդյունաբերական եւ շինարարական սարքավորումների վաճառքի իր հիմնական ուղղվածությունից, ընկերությունն այժմ մուտք է գործում նաեւ գյուղատնտեսական ոլորտ: Ցեպելին Արմենիայի գործունեության նոր՝ գյուղատնտեսական ուղղությանը զարկ տալու համար նախեւառաջ մասնագետներ են անհրաժեշտ, որոնց բացակայությունը թույլ չի տալիս ոլորտում պատշաճ ծառայություններ ու սպասարկում իրականացնել: [...] Read More
Հունիսի 30-ը Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի եւ մագիստրատուրայի ավարտական արարողության օրն էր, որին մասնակացելու համար հրավիրված էին ԿԳՄՍ եւ էկոնոմիկայի նախարարների տեղակալները, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան ներկայացուցչության պատվիրակությունը, ծնողներ, դասախոսներ: Միջոցառումը, որը տեղի ունեցավ ԱՈՒԿ-ի «Երազանքների սրահում», մեկնարկեց լռության րոպեով, որով ներկաները հարգեցին Արցախյան երկրորդ պատերազմում զոհված ԱՈՒԿ-ի երեք շրջանավարտների, համալսարանի 33 ուսանողների անմահ հիշատակը: ԿԳՄՍ [...] Read More
Ընդամենը մեկ տարի առաջ մեկնարկած կայուն գյուղատնտեսության մագիստրոսական ծրագրի առաջին սերնդի ներկայացուցիչները հունիսի 30-ին մեծ կյանք մուտք գործելու հայտ ներկայացրեցին՝ պաշտպանեցին ավարտաճառերը: Անսովոր ոչինչ չկար՝ նույն երիտասարդներն են՝ մի քիչ հուզառատ, մի քիչ ցայտնոտային, մի քիչ ինքնավստահ, որ տեւում է մինչեւ հանձնաժողովի անդամներից մեկը հարց կհնչեցնի… Սովորական է: Բոլորս ենք անցել այս ճանապարհով: Անսովոր է [...] Read More
Հարգելի դիմորդ, մեկնարկում է 2021-2022 ուսումնական տարվա մագիստրատուրայի առկա վճարովի ուսուցման համակարգի ընդունելության 2-րդ փուլը։ Մագիստրատուրայի առկա վճարովի ուսուցման համակարգի ընդունելության համար կարող են դիմել՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 2020-2021 ուստարվա շրջանավարտները, նախորդ տարիների շրջանավարտները, ինպես նաև այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտները։ Դիմում-հայտերը կլարող եք լրացնել սույն թվականի հուլիսի 7-ից մինչև սեպտեմբերի 1-ը ներառյալ (երկուշաբթի [...] Read More