Category: Բոլոր նորությունները

Աճուրդի հայտարարություն

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է մրցույթ՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գույքի (ոչ պիտանի համակարգիչներ մոնիտորներով, ուսանողական գրասեղաններ, սառնարան, վառարան) վաճառքի վերաբերյալ: Մրցույթը տեղի կունենա 2021 թ․-ի սեպտեմբերի 6-ին, ժամը 14։00-ին, ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, «Գիտական խորհրդի նիստերի դահլիճում»։ 1. Օտարման առարկա գույքի տվյալները 1․1 Հետևյալ հղմամբ տեղադրված գույքի (այսուհետ՝ [...] Read More

Դասավանդման և վերապատրաստման հնարավորություն Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում (Պորտուգալիա)

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 3 դասախոսական տեղի մրցույթ Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտի  Գյուղատնտեսության դպրոցում (https://www.ipbeja.pt/en/Schools/AGRICULTURE/Pages/default.aspx) ս.թ. հոկտեմբերի 25-29-ը դասավանդելու կամ վերապատրաստվելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել այն աշխատակիցները, ովքեր դասավանդում են հետևյալ ոլորտներում՝ ագրոնոմիա, սննդի տեխնոլոգիաներ և հիգիենա։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը [...] Read More

Արատոս Գրուփի ղեկավարը ոգեւորված է համալսարանի հետ գործակցության հեռանկարով

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը օգոստոսի 24-ին ընդունել է հունական Արատոս Գրուփ ընկերության հիմնադիր գլխավոր տնօրեն Նիկոս Բոգոնիկոլոսին: Հանդիպմանը ներկա էին ՀՀ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի խորհրդական Հայկ Ասլանյանը եւ ՀԱԱՀ Միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը: Դոկտ. Բոգոնիկոլոսը եւ ռեկտոր Ուռուտյանը քննարկել են նորարարական լուծումների լայն սպեկտր առաջարկող, միջազգայնորեն հայտնի ընկերության եւ մեր [...] Read More
haytararutyun

ՀԱԱՀ Ա. Ե. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի 2021-2022 ուստարվա ընդունելության արդյունքները (2-րդ փուլ)

ՀԱԱՀ Ա. Ե. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի 2021-2022 ուստարվա ընդունելության 2-րդ փուլի արդյունքները ներկայացված են այստեղ: Read More

Հետազոտություն անելու հրավեր Իտալիայի Տուշայի համալսարանից

Տուշայի համալսարանը առաջարկում է դիմել SeedTalent’ @ UNITUS դրամաշնորհների ծրագրին, որը ֆինանսավորում է Տուշայի համալսարանում հետդոկտորական հետազոտություններ կատարելու համար: Սույն ծրագիրը ուղղված է երիտասարդ հետազոտողներին` իրենց գիտելիքները խորացնելու, նոր հմտություններ ձեռք բերելու և Տուշայի համալսարանում հետազոտական ծրագրի մշակմանն աջակցելու համար: Կրտսեր գիտնականներն ու գիտաշխատողները հնարավորություն ունեն դիմելու 1+1 կրթաթոշակի` գիտության երեք հիմնական ոլորտներ ընդգրկող հետազոտության [...] Read More

Գիտաժողովին մասնակցելու հրավեր Կլուժ-Նապոկայի համալսարանից

Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարանը հրավիրում է մասնակցելու ավանդաբար կազմակերպվող «Կենսաբանական գիտությունները՝ հանուն կայուն զարգացման» 20-րդ միջազգային գիտաժողովին։ Այս տարի գիտաժողովը կանցկացվի սեպտեմբերի 23-25-ը: Այն ներառում է բանավոր ներկայացումներ, պաստառային շնորհանդեսներ և վերջին գիտական կամ տեխնիկական արդյունքների վերաբերյալ քննարկումներ՝ կլոր սեղանի շուրջ։ Գիտաժողովի ծրագիրը կնպաստի տեղեկատվության, փորձի, նորարար գաղափարների և հասկացությունների դինամիկ փոխանակմանը՝ [...] Read More

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը մասնակցել է ԷՆ-ում Նիդերլանդների դեսպանի ընդունելությանը

Օգոստոսի 19-ին էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին։ Հանդիպմանը մասնակցել են ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Տնտեսական հետազոտությունների եւ զարգացման աջակցության կենտրոնի գործադիր տնօրեն Ռուբեն Սարուխանյանը եւ մեր գործընկեր Վագենինգենի համալսարանի ներկայացուցիչ, Ագրարային համալսարանի շրջանավարտ Լուսինե Արամյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ գուղատնտեսության [...] Read More

Ուսումը Իսպանիայի Վալլադոլիդի համալսարանում շարունակելու հնարավորություն 

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ 2021-22 ուստարվա գարնանային (բակալավրիատի ուսանողներ եւ ասպիրանտներ/հայցորդներ) կիսամյակում Վալլադոլիդի համալսարանում (Իսպանիա) ուսումը 5 ամսով շարունակելու համար: Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի Անտառային տնտեսություն եւ բնակավայրերի կանաչապատում մասնագիտության (բացառությամբ առաջին եւ ավարտական կուրսում սովորողների), ուսանողները եւ այն ասպիրանտները/հայցորդները, որոնց կողմից ուսումնասիրվող ոլորտները եւ թեմաները կհամապատասխանեն [...] Read More
haytararutyun

ՀԱԱՀ-ը հայտարարում է ասպիրանտուրայի ընդունելություն (հեռակա)

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է 2021-2022 ուստարվա ասպիրանտուրայի հեռակա ուսուցման ընդունելություն։ Ասպիրանտուրա ընդունվելու համար անձի կամ նրա լիազորված անձի կողմից դիմումը տրվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի անունով՝  կցելով հետևյալ փաստաթղթերը՝  Բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճեները ( նաև բնօրինակները) (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ [...] Read More

Երիտասարդության միջազգային օրը՝ Գիտելիքի նորարարական հաբում

ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղում գործող Գիտելիքի նորարարական հաբում Երիտասարդության միջազգային օրը՝ օգոստոսի 12-ը, նշանավորվեց ամենաուրախ, ամենաերիտասարդական ու ամենավանաձորյան քվեստով: Հաբը համախմբել էր երիտասարդների նաեւ մարզի գյուղական համայնքներից: Գլխավոր մրցանակի համար պայքարում էին երեք` մեկը մեկից ստեղծագործ թիմեր: City Quest-ը Վանաձորը ճանաչելու, քաղաքի մշակութային, սոցիալական կողմերն ըմբռնելու, քաղաքի կյանքում գյուղերի եւ գյուղական բարիքների կարեւորության, երիտասարդների շրջանում վաճառքի [...] Read More