Category: Բոլոր նորությունները

Աճուրդի հայտարարություն

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» (ՀԱԱՀ) հիմնադրամը հայտարարում է սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գյուղատնտեսական կենդանիների աճուրդ, հետևյալ մեկնարկային գներով՝ կենդանի քաշի մեկ կիլոգրամի հաշվարկով խոշոր եղջերավոր կենդանիներ - Էգ մատղաշներ /2018-2020թթ./ - 850 դրամ, մանր եղջերավոր կենդանիներ - մայր ոչխարներ /2016-2018թ.թ/ - 650դրամ, - էգ և արու գառներ /2020թ.-2021թ / - 900 դրամ։ [...] Read More

Հանդիպում Վահե Այվազյանի հետ

Մայիսի 10-ին «Արդշինբանկի ընթերցասրահում հետաքրքիր հանդիպում կայացավ բիզնեսի կառավարման եւ զարգացման «Այվազյան ընդ փարթնըրս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահե Ռոբեր Այվազյանի հետ։ Գործարար խորհրդատվության եւ կորպորատիվ վերապատրաստումներով հայտնի ընկերության ղեկավարը տարբեր մասնագիտությունների եւ կուրսերի ուսանողների հետ ոչ սովորական «լեզվով» խոսեց երազանքի իրականացման յոթ, ինչպես ինքը շեշտեց՝ սուբյեկտիվ քայլերի մասին (օբյեկտիվ մոտեցումներ չեն լինում՝ ասաց բանախոսը)։ Ինչու [...] Read More

SMARTI ծրագրի մասնակիցները հավաստագրեր ստացան

Միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը մայիսի 5-ին ավարտական հավաստագրեր հանձնեց Էրազմուս+ ՀԳ2 «Աջակցություն անգլերենով դասավանդման (EMI) նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումների եւ գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը եւ միջազգայնացումը բարելավելու նպատակով» SMARTI ծրագրի մասնակիցներին։ «Ներկայացման հմտություններ», «Ինչպե՞ս գրել ուղղորդող և մոտիվացիոն նամակներ» եւ «Ինչպե՞ս գրել հաշվետվություններ», «Մասնագիտական կրթական ծրագրեր» թեմաներով վերապատրաստումները, ըստ մասնակիցների, [...] Read More

Մրցույթ ապագա գինեգործների համար

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 3 տեղի մրցույթ Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն կրթական ծրագրով սովորողների համար՝ 10 ամսով Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել երկրորդ կուրսի այն ուսանողները, ովքեր տիրապետում են անգլերենին (B2) կամ գերմաներենին (B1): Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը: Մրցույթին մասնակցելու համար պետք [...] Read More

Ագրարային համալսարանի Ուսանողական խորհրդի հայտարարությունը

Երեկ՝ մայիսի 10-ին հայաստանյան որոշ լրատվամիջոցներ ու սոցցանցերի որոշ օգտատերեր լուր էին տարածել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին գումարի դիմաց ընդդիմության ցույցերին ներգրավելու փորձի վերաբերյալ։ Ագրարային համալսարանի Ուսանողական խորհուրդը վճռականորեն կանխել է վերոնշյալ անխոհեմ եւ իմաստազուրկ փորձը եւ համալսարանի ուսանողության անունից հայտարարում է․ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողները, ինչպես Հայաստանի Հանրապետության որեւէ քաղաքացի, ունեն ազատ [...] Read More

Գոռ Մարգարյանը պարգեւատրվել է Արիության մեդալով

Հաղթանակի օրվա առթիվ այսօր Ագրարային համալսարանի մի խումբ ուսանողներ եւ աշխատակիցներ այցելեցին Եռաբլուր եւ հարգանքի տուրք մատուցեցին 44-օրյա պատերազմում զոհված ագրարայինցիների պայծառ հիշատակին։ Օրվա խորհրդին  համահունչ եւս մեկ իրադարձություն տեղի ունեցավ․ ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունել էր ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանին եւ ՀՀ վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանին, որոնք ծաղիկներ խոնարհեցին Ագրարային համալսարանի՝ Երկրորդ [...] Read More

Հողն էլ ախտորոշման եւ բուժման կարիք ունի

Ագրարային համալսարանի Շիրակի գյուղատնտեսական քոլեջի աշխատակիցներն ու սաները ֆերմերի կողքին են, պատրաստ մասնագիտական հմտություններն ու կարողությունները իսպաս դնելու՝ օգնելու-աջակցելու: Վար ու ցանքից առաջ հողի վիճակի համակողմանի ուսումնասիրությունը օգնում է երկրագործին գրագետ ու անսխալ գործել գյուղատնտեսական տարվա ընթացքում: Մանրամասները՝ տեսանյութում: Read More

«Սպայկա»-ն փորձուսուցման եւ աշխատանքի հնարավորություն է ստեղծում ՀԱԱՀ ուսանողների համար

Ագրարային էին այցելել խոշորագույն գյուղատնտեսական հոլդինգի՝ «Սպայկա»-ի ներկայացուցիչները: ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսանողների բավականին մեծ խմբի եւ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ուսանողների հետ ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Շուշանիկ Սիրոյանի եւ Վոլվո սերվիս կենտոն/VOLVO TRUCKS-ի ղեկավար Արգամ Հարությունյանի նախաձեռնած հանդիպումը սպասված էր: Ընկերության ներկայացուցիչները հետաքրքրված ուսանողներին առաջարկեցին իրենց փորձուսուցումն անցնել «Սպայկա»-ում, մասնավորապես, VOLVO [...] Read More

Ագրարայինցիների այցը TadDin Chocolatier

Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի «Հացի, հրուշակեղենի եւ մակարոնի արտադրության տեխնոլոգիա» կրթական ծրագրի բակալավրիատի 3-րդ, 4-րդ, եւ հեռակա ուսուցման 5-րդ կուրսի, ինչպես նաեւ մագիստրատուրայի ուսանողները, դոցենտ Նարինե Հովհաննիսյանի ղեկավարությամբ, օրերս հյուրընկալվել էին Հայաստանում շոկոլադագործության ամենայուրօրինակ ընկերություններից մեկում՝ TadDin Chocolatier-ում: Ընկերությունն արտադրում է արհեստագործական շոկոլադ: Ինչպես հայտնի է արհեստագործական շոկոլադ արտադրվում է մի քանի երկրում: TadDin Chocolatier-ը Հայաստանում [...] Read More

Բյուրականում ծառատունկ է․ ագրարայինցիները մասնակցեցին համապետական միջոցառմանը

Ագրարային համալսարանի բոլոր ֆակուլտետներից 30 դասախոսներ եւ ուսանողներ այսօր՝ մայիսի 7-ին մասնակցեցին համապետական ծառատունկին՝ միանալով Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությանը։ Ծառատունկի աշխատանքները ղեկավարում, միաժամանակ ջանադիր աշխատանքի օրինակ էր ցույց տալիս Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը։ Բյուրականի հարակից լանջերին մերոնք 5 հեկտար տարածության վրա հացենիներ տնկեցին՝ հերթական ներդրումն ունենալով անտառվերականգնման պետական ծրագրում։ Ի դեպ, ծառատունկի նախորդ փորձը [...] Read More