Ուսանողական գիտական շաբաթվա շրջանակում Ուսանողական գիտական ընկերությունը եւ Ուսխորհուրդը մայիսի 25-ին հաճելի անակնկալ մատուցեցին Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողներին ու դասախոսներին՝ որպես բանախոս հրավիրելով պետական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ, ՀՊՏՀ Ամբերդ գիտական կենտրոնի նախկին տնօրեն, այժմ ավագ փորձագետ, բազմաթիվ գիտական աշխատությունների, մասնագիտական եւ այլ դասագրքերի ու հանրամատչելի գրքերի հեղինակ, պրոֆեսոր, [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Հայ - ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարը, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսը եւ «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը մայիսի 23-ին համաձայնագիր են ստորագրել «Հայաստանի տեխնոլոգիական ապագան» (ՀՏԱ) նախաձեռնության շրջանակում համագործակցության վերաբերյալ։ [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ 2022-2023 ուսումնական տարվա ընդունելություն: Մագիստրատուրա ընդունվելու համար դիմումը տրվում է ռեկտորի անունով` կցելով համապատասխան փաստաթղթերը՝ 1․ Բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրա հավելվածի (միջուկի) պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին), 2․ Ինքնակենսագրություն և 3 լուսանկար (3×4 չափի), [...] Read More
Հայոց եւ օտար լեզուների բաժանմունքի ժյուրիի անդամներն այսօր՝ մայիսի 25-ին, հայտնվել էին աննախանձելի վիճակում՝ բոլոր աշխատանքները լավն էին: Անգամ շատ լավն էին: Թեեւ շաբաթվա այս մասնաճյուղի զեկուցողներից մեծ գիտական հայտնագործություններ չեն պահանջում (նպատակն ընդամենը օտար լեզուների իմացության լավարկումը, լսարանի առջեւ անկաշկանդ որեւէ թեմա անբռնազբոս ներկայացնելու կարողության սերմանումն է), բայց ե՛ւ փայլուն մտահղացումներ կային, ե՛ւ առինքնող, [...] Read More
Այսօր Ուսանողական գիտական շաբաթվա շրջանակում Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի նախաձեռնությամբ բաց դաս անցկացվեց «Կայուն գյուղատնտեսության սկզբնավորման նախադրյալներն ու զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով: Բացման եւ ողջույնի խոսքով հանդես եկավ ամբիոնի վարիչի պաշտոնակատար Մարինե Մարկոսյանը, որից հետո խոսքը փոխանցեց Բնապահպանական կրթական ծրագրերի զարգացման խորհրդատու Էմիլ Գեւորգյանին: Պարոն Գեւորգյանը խոսեց կայուն գյուղատնտեսության մասին՝ նշելով, որ նպատակը հասարակությանը սննդամթերքով [...] Read More
Արվեստ՝ առանց սահմանների ու հասկանալի ուսյալների, երազանքը կյանքի կոչելու կամք ունեցողների համար: Այսօր՝ մայիսի 23-ին մեկնարկեց Ուսանողական գիտական շաբաթը: Լիագումար աշխատանքը մեկնարկեց 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակին մեկ րոպե լռությամբ: Նրանց շարքերում գիտության ոլորտում լուրջ հայտեր ներկայացրած սաներ ունեինք… Մեր բուհը, որ ՈՒԳԸ աշխատանքների տասնամյակներով չափվող օրինակելի փորձ ունի, ոտք դրեց մի նոր մակարդակ՝ նորարարությունների, համարձակ [...] Read More
Մայիսի 21-ին կայացավ Պտղահատապտղատու մշակաբույսերի սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավաստագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման դասընթացի մասնակիցների առաջին գործնական այցելությունը Արմավիրի մարզի Լենուղի համայնքում գտնվող Հովսեփյանների պտղատնկարան: Նախագծի փորձագետներ Արամ Ասատրյանը եւ Գայանե Ավագյանը ցույց տվեցին եւ բացատրեցին տնկարանի բաժինները եւ դաշտերը, տնկիների ձեւավորման, մշակության ու խնամքի աշխատանքներին առնչվող հարցերը։ Ներկայացվեցին տնկարանում եւ պտղատու այգում արձանագրված մի [...] Read More
Միջազգային կապերի դեպարտամենտի կողմից համակարգվող Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում մայիսի 9-ից 13-ը այցելեցի Իտալիայի Տերամոյի համալսարան, որտեղ պետք է դասավանդեի «Կենդանիների բարեկեցություն» առարկան։ Դասավանդումից առաջ հանդիպումներ ունեցա համալսարանի Պարենի, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի կենսաբանության եւ տեխնոլոգիայի ֆակուլտետի եւ միջազգային կապերի պատասխանատուների հետ։ Քառօրյա դասավանդման ընթացքում պարենի, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի կենսաբանության եւ [...] Read More
Այսօր՝ մայիսի 20-ին, ուսանողները նոր ձեւաչափով խաղ էին կազմակերպել՝ «Որտե՞ղ է տրամաբանությունը»: Եւ, քանի որ խաղը նոր էր, անսովոր, բնականաբար՝ սկիզբն էլ աղմկոտ-հախուռն եղավ: Երիտասարդները ոգեւորված էին: Միակ դեկանը, որ եկել էր «երեխաների նախաձեռնությամբ ուրախանալու», պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկանի պարտականությունները կատարող Սմբատ Դավեյանն էր: Խաղի մեկնարկին նա հաջողություն մաղթեց մասնակիցներին. «Շնորհավորում եմ: Ուսխորհրդի նախագահ Թոռնիկ [...] Read More
Մայիսի 15-19-ը Ավստրիայի Բնական ռեսուրսների եւ բնական գիտությունների համալսարանից (BOKU) Միլենա Կլիմեկը եւ Հասմիկ Հովակիմյանը Ագրարային համալսարանում էին Հայաստանում օրգանական գյուղատնտեսության աջակցության ծրագրի շրջանակում։ Ծրագրի նպատակն է նպաստել օրգանական գյուղատնտեսության զարգացմանը Հայաստանում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է բարելավել Օրգանական գյուղատնտեսություն մագիստրոսական ծրագիրը եւ համալսարանի Ակունքի ուսումնափորձնական տնտեսությունը դարձնել ուսանողական ֆերմերային տնտեսության օրինակ։ Այցի ընթացքում տեղի են [...] Read More