Category: ՄՐՑՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թրակիայի Դոմոկրիտուսի համալսարանում միջազգային շաբաթին մասնակցության հնարավորություն

Եւրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ ս․թ․ մայիսի 5-9-ը Թրակիայի Դոմոկրիտուսի համալսարանում (Հունաստան) կազմակերպվող միջազգային շաբաթին մասնակցելու համար։ Միջազգային շաբաթի թեման է՝ Միջազգային շարժունության ապագան ու գործընկերությունները եւ ԵՄ ֆինանսավորած նախագծերը (The future of international mobility and partnerships & EU funded projects)։ Մասնակիցը պետք է ակտիվորեն մասնակցի էրազմուսյան տարբեր [...] Read More

Ուսման հնարավորություն Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2025 -2026 ուսումնական տարվա առաջին կիսամյակում ուսումը 5 ամսով Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում շարունակելու համար (սեպտեմբեր-հունվար, 3 տեղ)։ Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի բակալավրիատի անգլերենին տիրապետող (B2 մակարդակ) եւ Ագրոբիզնեսի դեպարտամենտի 2-րդ կուրսի ուսանողները։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ ներկայացված փաստաթղթերը [...] Read More

Էրազմուսյան այց․ դասախոսություններ օրգանական գյուղատնտեսության մասին

Փետրվարի 24-ից 28-ը ՀԱԱՀ-ն հյուրընկալեց հերթական էրազմուսյան հյուրերին` Իտալիայի Մարկեի պոլիտեխնիկական համալսարանի Գյուղատնտեսական, պարենային եւ բնապահպանական գիտությունների  դեպարտամենտի դասախոսներ՝ դոցենտ Էնրիկո Մարիո Լոդոլինիին եւ Վերոնիկա Գեորգիին։ Այցի առաջին օրը Միջազգային կապերի դեպարտամենտում ավանդական ընդունելության ժամանակ հյուրերին ներկայացվեցին համալսարանի պատմությունն ու կրթագիտական ուղղությունները։ Հյուրերն իրենց հերթին հանգամանորեն ներկայացրեցին իրենց համալսարանի պատմությունը։ ՄԿԴ աշխատակից Զարինե Պողոսյանը կազմակերպեց [...] Read More

Էրազմուսյան ուսուցման իմ փորձը Ավստրիայի բնական ռեսուրսների եւ կենսագիտությունների համալսարանում

Ես Մարիամ Զախարյանն եմ, «Օրգանական գյուղատնտեսություն» մասնագիտության մագիստրատուրայի ուսանող։ Դեռ բակալավրիատում իմ առջեւ նպատակ էի դրել ուսումս շարունակել արտերկրի գյուղատնտեսական առաջատար համալսարաններից որեւէ մեկում։ Երբ իմացա «Օրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական ծրագրի մասին, որը հնարավորություն է ընձեռում մեկ կիսամյակ ուսանել Ավստրիայի բնական ռեսուրսների եւ կենսագիտությունների  (BOKU) համալսարանում՝ հասկացա, որ դա իմ հնարավորություն է թե՛ շարունակելու ուսումս սիրելի [...] Read More

Վերապատրաստման հնարավորություն Ավստրիայի բնական ռեսուրսների եւ կենսագիտությունների համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է փորձի փոխանակման եւ վերապատրաստման մրցույթ 4 դասախոսի համար՝ Ավստրիայի բնական ռեսուրսների եւ կենսագիտությունների (BOKU) համալսարանում: Ծրագրի նպատակն է աջակցել «Օրգանական գյուղատնտեսության հզորացում Հայաստանում. մասնակցային բարձրագույն կրթություն եւ գիտելիքի փոխանակում հանուն զարգացման» (SOAA) ծրագրին: Կարող են դիմել միայն «Օրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական կրթական ծրագրում դասավանդող դասախոսները։ Առաջնայնությունը [...] Read More

Դասավանդման և վերապատրաստման հնարավորություն Ռուսեի Անգել Կնչևի անվան համալսարանում (Բուլղարիա)

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է 2 տեղի մրցույթ Ռուսեի Անգել Կնչևի անվան համալսարանում (Բուլղարիա) դասախոսելու և/կամ վերապատրաստվելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն աշխատակիցները, ովքեր դասավանդում են կամ կատարում են հետազոտական աշխատանք ագրարային ճարտարագիտության կամ բնապահպանության ոլորտներում։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի PDF [...] Read More

Ուսման կամ փորձուսուցման հնարավորություն Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների եւ անասնաբուժական բժշկագիտության համալսարանում

Եւրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2025 թ․ աշնանը Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների եւ անասնաբուժական բժշկագիտության համալսարանում ուսումը շարունակելու (2 տեղ) կամ փորձուսուցում անցնելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության, Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետների՝ անգլերենին տիրապետող,  ինչպես նաեւ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ուսանողները՝ բացառությամբ առաջին [...] Read More

Դասավանդման հնարավորություն Վիտաուտաս Մեծի համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2024-25 ուստարվա գարնանային կիսամյակում Վիտաուտաս Մեծի համալսարանում (Լիտվա) դասավանդելու համար (1 տեղ)։ Ընտրված թեկնածուն պետք  է մասնակցի մայիսի 5-9-ին նախատեսված միջազգային շաբաթին եւ դասավանդի դրա շրջանակում։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենին (նվազագույնը՝ B2) տիրապետող դասավանդողները եւ/կամ հետազոտական աշխատանք իրականացնողները (ոլորտները՝ ստորեւ): Մրցույթին մասնակցելու համար [...] Read More

Ուսման հնարավորություն Ավստրիայի բնական ռեսուրսների և կենսագիտությունների համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մագիստրանտի 2 տեղի մրցույթ 2024-25 ուստարվա 2-րդ կիսամյակում 5 ամսով Ավստրիայի բնական ռեսուրսների և կենսագիտությունների համալսարանում (BOKU) ուսումը շարունակելու համար։ Մրցույթին կարող են դիմել օրգանական գյուղատնտեսության կրթական ծրագրով սովորող և անգլերենին (B2) տիրապետող մագիստրանտները։ Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը: Մրցույթին մասնակցելու համար պետք է [...] Read More

Դասավանդման կամ վերապատրաստման հնարավորություն հունական համալսարաններում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2024-25 ուստարվա գարնանային կիսամյակում հունական հետեւյալ համալսարաններում դասավանդելու կամ վերապատրաստվելու համար․ Պիրեուսի համալսարան (https://www.unipi.gr/en/home/) Աթենքի ազգային տեխնիկական համալսարան (https://www.ntua.gr/en/) Պանթեոնի հասարակական եւ քաղաքական գիտությունների համալսարան (https://www.panteion.gr/en/) Կրետեի համալսարան (https://www.uoc.gr/en/home/) Թրակիայի Դեմոկրիտուսի համալսարան (https://duth.gr/en/Home) Հարոկոպիոյի համալսարան (https://www.hua.gr/en/) Մակեդոնիայի համալսարան (https://www.uom.gr/en)։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենին [...] Read More