Category: Միջազգային կապեր

Վերապատրաստում Ալմերիայի համալսարանում՝ XIV միջազգային շաբաթվա շրջանակում

2025 թվականի մարտի 31-ից ապրիլի 4-ը Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում մասնակցեցի Ալմերիայի համալսարանում (Իսպանիա) իրականցվող XIV միջազգային շաբաթին: 1993 թ․ հիմնադրված Ալմերիայի համալսարանն կրթության եւ գիտության առաջատար կենտրոններից մեկն է Իսպանիայում։ Այն մի շարք ճանաչված ծրագրեր է առաջարկում միջազգային ուսանողների եւ աշխատակիցների համար՝ ստեղծելով նպաստավոր միջավայր կրթական եւ մշակութային փոխանակումների համար։ Համալսարանն ակտիվորեն մասնակցում է [...] Read More

Ուսման կամ փորձուսուցման հնարավորություն Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է  մրցույթ պարենամթերքի տեխնոլոգիա եւ ագրոնոմիա ուղղություններով սովորող բակալավրիատի ուսանողների համար՝ 2025-26 ուստարվա աշնանը Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում (Պորտուգալիա) ուսումը (4 ամիս) շարունակելու կամ փորձուսուցում (մինչեւ 3 ամիս) անցնելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենին (B2) տիրապետող եւ առաջին կուրսն ավարտած ուսանողները: Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների [...] Read More

Շարունակական համագործակցության ամրապնդում Ռուսեի Անգել Կանչևի համալսարանի հետ

Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում ՀԱԱՀ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան, դոցենտ, տ․գ․թ․ Արման Սիմոնյանը, Գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմատացման ԳՀԻ բաժնի վարիչ, Մեքենասարքավորումերի ճարտարագիտության և տեխնիկական անվտանգության ամբիոնի դոցենտ, տ․գ․թ․ Արթուր Ալթունյանը, Ավտոտրակտորների և գյուղատնտեսական մեքենաների ամբիոնի ասիստենտ, տ․գ․թ․ Հենրիկ Վարդանյանը և ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի առաջատար մասնագետ, հայոց և օտար լեզուների ամբիոնի ասիստենտ Օֆելյա Տերտերյանը մարտի [...] Read More

Վերապատրաստում Պանթեոնի հասարակական եւ քաղաքական գիտությունների համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում 2025 թվականի մարտի 17-ից 19-ը վերապատրաստում եմ անցել Պանթեոնի հասարակական եւ քաղաքական գիտությունների համալսարանում (Աթենք, Հունաստան)։ Հիմնադրված լինելով 1927 թ․՝ այն այսօր համարվում է Եւրոպայի երեք ամենահին բուհերից մեկը քաղաքական կրթության ոլորտում։ Ավելի քան 80-ամյա պատմության ընթացքում համալսարանն ավարտել է մոտավորապես 18500 ուսանող։ Ներկայում այնտեղ ուսանում է շուրջ 8000 ուսանող։ Պանթեոնի [...] Read More

Պորտուգալական համալսարաններում ուսումը շարունակելու եւ վերապատրաստման մրցույթ ուսանողների եւ աշխատակիցների համար

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Պորտուգալիայի երեք համալսարաններում (Մինհոյի, Ավեիրոյի, Էվորայի)` ուսումը 4 ամսով շարունակելու (2025 թ․ աշնանային կամ 2026 թ․ գարնանային կիսամյակ) 1 շաբաթով դասավանդելու կամ վերապատրաստվելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի 2-րդ կամ 3-րդ կուրսերում սովորող ուսանողները եւ մագիստրանտները։ Բակալավրիատի այն ուսանողները եւ այն մագիստրանտները, որոնք ավարտում [...] Read More

Միջազգային դասավանդման շաբաթ Պորտուգալիայի Ավեյրոյի համալսարանում

Եւրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ծրագրով 2025 թ․ մարտի 31-ից ապրիլի 4-ը շարունակական կրթության հերթական փուլի շրջանակում դասավանդման նպատակով գտնվել եմ Պորտուգալիայի Ավեյրոյի համալսարանում: Այն հիմնադրվել է 1973 թ․ եւ համարվում է Պորտուգալիայի լավագույն պետական ​​համալսարաններից մեկը, ճանաչված է իր ակադեմիական գերազանցությամբ եւ բազմամշակութային միջավայրով։ Ներկայում ունի ավելի քան 17000 ուսանող, ներառյալ ավելի քան 2000 միջազգային [...] Read More

Հետազոտական պրակտիկա Իտալիայում՝ Էրազմուս+-ի շրջանակում

2025 թ․-ի հունվարի 20-ից մինչև մարտի 20-ը պրակտիկա անցնելու և հետազոտական կարողություններ զարգացնելու նպատակով գտնվել ենք Իտալիայի Մարկեի պոլիտեխնիկական համալսարանում։ Անկրկնելի տպավորություններ են ստացել հյուրընկալող համալսարանի կրթական ծրագրերի, նորագույն սարքավորումների և պրոֆեսորների պատրաստակամ վերաբերմունքի հետ կապված։ Պրակտիկայի հիմնական մասն անցել է լաբարատորիայում, որտեղ աշխատել ենք ոլորտում առկա առաջատար սարքավորումներով։ Այդ ընթացքում կատարել ենք գինու և [...] Read More

Ուսումը Վալյադոլիդի համալսարանում շարունակելու հնարավորություն

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում Վալյադոլիդի համալսարանը (Իսպանիա) հայտարարում է մրցույթ 2025-26 ուստարվա աշնանային կամ գարնանային կիսամյակում ուսումը 5 ամսով շարունակելու համար (1 տեղ): Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի Ագրոնոմիական, Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի եւ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողները (բացառությամբ առաջին կուրսում եւ ավարտական կիսամյակում սովորողների): Դիմումների վերջնաժամկետն է 2025 [...] Read More

Թրակիայի Դոմոկրիտուսի համալսարանում միջազգային շաբաթին մասնակցության հնարավորություն

Եւրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ ս․թ․ մայիսի 5-9-ը Թրակիայի Դոմոկրիտուսի համալսարանում (Հունաստան) կազմակերպվող միջազգային շաբաթին մասնակցելու համար։ Միջազգային շաբաթի թեման է՝ Միջազգային շարժունության ապագան ու գործընկերությունները եւ ԵՄ ֆինանսավորած նախագծերը (The future of international mobility and partnerships & EU funded projects)։ Մասնակիցը պետք է ակտիվորեն մասնակցի էրազմուսյան տարբեր [...] Read More

Կարճատեւ շարժունության հնարավորություն ճարտարագիտության ոլորտի ասպիրանտների եւ իրենց ղեկավարների համար

Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում Արեւմտյան Ատիկայի համալսարանը ս․թ․ հունիսի 15-21-ին կազմակերպում է միջազգային շաբաթ ասպիրանտների եւ իրենց ղեկավարների համար։ ՀԱԱՀ-ից կարող են դիմել միայն ագրարային ճարտարագիտության ոլորտի ներկայացուցիչները։ Ուշադրություն՝ ասպիրանտի եւ/կամ ղեկավարի հայտադիմումները քննարկվելու են միասին։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանին ([email protected]), իսկ [...] Read More