Հարգելի՛ պարոն Զաքոյան Անձամբ իմ և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ողջ անձնակազմի և ուսանողների անունից շնորհավորում եմ Հայաստանի ազգային ագրարային համալսարանին հիմնադրման 95–ամյա հոբելյանի կապակցությամբ, մաղթում եմ անխափան և բեղմնավոր աշխատանք ոլորտի բանիմաց և արհեստավարժ մասնագտների կրթման և պատրաստման գործում։ Ջերմ շնորհավորանքներս փոխանցեք Ձեր բուհի բոլոր աշխատակիցներին, որոնց ջանքերի և նվիրական աշխատանքի [...] Read More
Շնորհավորում եմ Հայաստանի ազգային ագրարային համալսարանին՝ հիմնադրման 95-ամյակի կապակցությամբ։ Որպես ԲՈԿՈՒ համալսարանի ռեկտոր, մեծ գոհունակությամբ շնորհավորում եմ ձեզ՝ մեր անփոխարինելի գործընկերներին՝ նշանակալից իրադարձության՝ 95-րդ տարեդարձի առթիվ։ Մեր գործակցությունը եղել է արգասաբեր մի ուղի, որ նշանավորվել է համատեղ այնպիսի ծրագրերով, ինչպիսին է APPEAR-ը («Բարձրագույն կրթություն եւ հետազոտություններ հանուն միջազգային զարգացման համագործակցության»), ներառյալ՝ «Հայաստանում օրգանական գյուղատնտեսության հզորացում» [...] Read More
Հարգելի Հրաչյա Սամվելի։ Ռուսաստանի պետական ագրարային համալսարան – Կ․Ա․ Տիմիրյազեւի անվան Մոսկվայի գյուղատնտեսական ակադեմիայի հանրույթի եւ անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ, պրոֆեսորադասախոսական անձնակազմին եւ ուսանողներին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 95-ամյակի կապակցությամբ։ Տիմիրյազեւի ակադեմիան արձանագրում է Հայաստանի Հանրապետության հետ գործակցության ամրապնդումը։ Մեր փոխհարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են՝ գիտական, ուսումնական, գործնական եւ մեթոդաբանական ընդհանուր հետաքրքրությունների [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության եւ mind icm 24 ծրագրի շրջանակում Պորտոյի համալսարանը՝ որպես գլխավոր համակարգող, ուսանողների, մագիստրանտների եւ ասպիրանտների համար հայտարարում է մրցույթ պորտուգալական համալսարաններում ուսումը 2026 թ․ գարնանային կիսամյակում 4 ամսով շարունակելու նպատակով։ Կարող են դիմել այն սովորողները, ովքեր չեն ավարտում 2026 թ․ գարնանային կիսամյակում։ Առաջին կուրսում սովորող բակալավրիատի ուսանողները չեն կարող դիմել։ [...] Read More
Հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հարգարժան բարեկամներ եւ շրջանավարտներ, 2025 թվականին նշում ենք Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հիմնադրման 95-ամյակը։ Այդ 95 տարին արարման պատմություն է՝ հանուն Հայաստանի ագրոպարենային ոլորտի եւ, առհասարակ, երկրի կայուն զարգացման։ Սա պատեհ հնարավորություն է գնահատելու համալսարանի անցած փառավոր ուղին, շնորհակալություն հայտնելու այն կերտողներին եւ նայելու դեպի ապագան՝ նոր [...] Read More
Գլխավոր մասնաշենքի հարակից այգում անսովոր եռուզեռին համալսարանում վաղուց էին սպասում։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 95-ամյակին նվիրված հերթական ծառատունկը տեղի ունեցավ հոկտեմբերի 10-ին։ Սակայն սա պարզապես ծառատունկ չէր․ 2 հեկտար տարածք զբաղեցնող ուսանողական այգին վերակառուցվեց ամբողջությամբ՝ նախախես հեռացնելով չորացած ծառերն ու թփերը եւ, որ առանցքային կարուորությու ունի՝ անցկացնելով ոռոգման նոր ցանց։ Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա [...] Read More
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի՝ Երեւան, Կորյունի 19 հասցեում գործող հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար նախօրոք հայտարարված մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել վարժարանի տնօրենի գործող պաշտոնակատար, պաշտոնի հավակնորդ Արաքս Հակոբյանը։ Այս հղումով կարելի է ծանոթանալ տիկին Հակոբյանի՝ վարժարանի զարգացման հնգամյա (2025-2030 թթ.) ծրագրին, որը ներառում է զարգացման տեսլականը, վարժարանի ներկա [...] Read More
Հոկտեմբերի 9-ին կայացավ գիտխորհրդի հերթական նիստը՝ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ։ Օրակարգային առաջին հարցով զեկուցող՝ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գագիկ Թովմասյանը ներկայացրեց համալսարանի 95-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում ՀԱԱՀ «Ոսկե հուշամեդալով» պարգեւատրման թեկնածուներին։ Գիտխորհրդի անդամները ոգեւորությամբ ընդունեցին բոլոր տասներեք թեկնածուների՝ երախտավորների, գործող աշխատակիցների եւ համալսարանի գործընկերների ու բարեկամների անունները։ Ոսկե հուշամեդալն արժանավորներին կհանձնվի հոկտեմբերի 14-ին՝ հոբելյանական միջոցառման [...] Read More
Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Հրաչյա Զաքոյանն ընդունեց Համաշխարհային բանկի կրթության փորձագետ, ««Կրթության բարելավման ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորում» վարկային նախագծի Աշխատանքային խմբի համաղեկավար Շիզուկա Կոնիմոտոյին, ԿԳՄՍ նախարարության Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի ծրագրերի ղեկավար Արմինե Խաչատրյանին, նախագծի «Աջակցություն նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը» բաղադրիչի ղեկավար Արմինե Մինասյանին։ Այցը հետապնդում էր վարկային նախագծի շրջանակում ՀԱԱՀ-ում հիմնադրված [...] Read More
Հարգելի ուսուցիչներ, սրտանց եւ երախտագիտության զգացումով շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ։ Այն Հայաստանում նշում ենք ՅՈՒՆԵՍԿՈ-ի սահմանած՝ Ուսուցիչների համաշխարհային օրը՝ hոկտեմբերի 5-ին։ Ուսուցչի աշխատանքը ոչ միայն սերունդներին գիտելիքներ փոխանցելն է. այն նաեւ հասարակական հարաբերությունների ապագայի վրա հսկայական ազդեցություն ունենալու առաքելություն է։ Գեղեցիկ տոնն այս տարի նշանավորվում է Ագրարային համալսարանի եւ հանրակրթական դպրոցների [...] Read More



