Բեռլինի «Եվրոպացի եւ հայ մասնագետների ասոցիացիա» (ՀԵՄԱ) հասարակական կազմակերպության վարչությունը եւ ՀԱՅԿՈՆԳ ՍՊԸ տնօրենությունը հրավիրում են Կոմիտասի անվան ազգային քառյակի կատարմամբ բարեգործական համերգի, որը կկայանա Հայաստանի ազգային ագրարային համալսարանի նիստերի մեծ դահլիճում, օգոստոսի 30-ին, ժ․ 17-ից սկսյալ։ Կատարողական արվեստի ճանաչված հայ վարպետների բարեգործական համերգը տեղի կունենա ի նշան խորին երախտագիտության «Տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման դասընթացներ վիրավոր [...] Read More
News.am-ի «Բա իմացար» հաղորդաշարի շրջանակում Ագրարային համալսարանի գործընկեր Սկայ Ագրո ընկերության համահիմնադիր եւ տեխնիկական տնօրեն Միհրան Սահակյանը բացահայտում է գյուղատնտեսության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների՝ ճշգրիտ գյուղատնտեսության, թվային գյուղատնտեսության, ագրոդրոնների կիրառման, օրգանական գյուղատնտեսության, գյուղատնտեսության վարման նորարարական մեթոդների դերը, Ագրարային համալսարանի հետ մեկնարկած համագործակցության հեռանկարները։ 2021 թ․ հիմնադրված Սկայ Ագրոն գյուղատնտեսական անօդաչու սարքերի՝ ագրոդրոնների կիրառման ոլորտի առաջատար կազմակերպությունն [...] Read More
2024 թ․ սեպտեմբերի 10-11-ը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի կունենա «Կենսաակտիվ միացությունների հայտնաբերում, հետազոտություն եւ օգտագործում՝ առողջ եւ ֆունկցիոնալ սննդամթերքի զարգացումը» թեմայով ԱՄՆ Ֆունկցիոնալ սննդի կենտրոնի 32-րդ միջազգային գիտաժողովը եւ Ֆունկցիոնալ սննդամթերքի եւ կենսաակտիվ միացությունների ակադեմիական ընկերակցության (ASFFBC) 20-րդ սիմպոզիումը եւ ցուցահանդեսը։ Ոլորտի գիտնականների, արտադրողների, Ագրարային համալսարանի դասախոսների եւ ուսանողների համար սա լավագույն հնարավորություն է [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտնվել է համալսարանների համաշխարհային վարկանիշավորման Թայմս (THE – Times Higher Education) հարթակի Ազդեցության վարկանիշային ցանկում։ THE-ն համալսարանների համաշխարհային վարկանիշային ամենահեղինակավոր հարթակներից մեկն է, որ գործում է 2004-ից։ Այս տարի THE-ի Ազդեցության վարկանիշային ցանկում գնահատվել է 125 երկրների ընդամենը 2152 համալսարան։ Վարկանիշավորումն ընդգրկում է համալսարանների գործունեության երեք հիմնական ոլորտները՝ հետազոտություն, ազդեցություն եւ [...] Read More
Այն, որ վերջին տարիներին որոշ լրատվամիջոցների (hraparak.am, yerkir.am)` հաճախակի Ագրարային համալսարանը վատաբանող, իրականությունը խեղաթյուրված ու նենգափոխված ներկայացնող հրապարակումների սկզնաղբյուր են հանդիսացել համալսրանի նախկին ու ներկա աշխատակիցներ` դժվար չէր կռահել։ Վերջին շաբաթների ընթացքում նրանցից մի քանիսն արդեն հանդես են գալիս առանց դիմակների՝ ավելացնելով համալսարանին վնասելու իրենց տարիների ստաժը։ Վերջիններս տարածել են Ագրարայինի մասնաշենքերից մեկը Ֆրանսիական համալսարանին [...] Read More
Շարունակվում է դիմումների ընդունումը 2024-2025 ուսումնական տարում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Ձկնային տնտեսություն» մագիստրոսական կրթական ծրագրի վճարովի համակարգում սովորելու համար։ Ուսման տեւողությունը 1,5 տարի է։ Ուսման վարձը՝ տարեկան 610000 դրամ։ Աշխատաշուկայում մեծ պահանջարկ վայելող այս մասնագիտության մագիստրոսի աստիճանը ձեզ թույլ կտա աշխատել երկրի վերամշակող արդյունաբերության առաջատար ընկերություններում, պետական եւ մասնավոր մի շարք այլ կառույցներում՝ մրցակցային [...] Read More
2024-2025 ուսումնական տարում քոլեջների եւ արհեստագործական ուսումնարանների շրջանավարտները կարող են առանց միասնական քննությունների ընդունվել Հայաստանի ազգային ագրարային համալսարան։ Նշված ուսումնական հաստատությունների շրջանավարտներին (անկախ ավարտման տարեթվից) այդպիսի հնարավորություն է ընձեռում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի 2024 թ․ օգոստոսի 1-ի հրամանը, որով հաստատվել է արհեստագործական եւ միջին մասնագիտական պետական եւ հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների [...] Read More
Հանրահայտ է, որ 2018 թ․ վերջից մինչեւ 2023 թ․ վերջը՝ որպես ռեկտոր Վարդան Ուռուտյանի պաշտոնավարման տարիներին, Ագրարային համալսարանն անցել է վերափոխումների ուղի, որ աննախադեպ է ոչ միայն համալսարանի, այլեւ երկրի բարձրագույն կրթության ամբողջ համակարգում։ Հայտնի է նաեւ, որ կրթությունը դուքանչու դախլի մակարդակի իջեցրած որոշ ամբարիշտներ (ամբարիշտ բառը ե'ւ մ-ով է գրվում, ե'ւ ն-ով․․․) իրենց մեջ [...] Read More
«Ասա ինձ եւ ես կմոռանամ, ցույց տուր ինձ, եւ ես գուցե հիշեմ, մասնակից դարձրու, եւ ես կսովորեմ»․ Բենջամին Ֆրանկլին Հուլիսի 11-ին AFISHE նախագծի հայաստանյան մասնակիցներն այցելեցին «Սեւանի իշխան» ՓԲԸ, որի հիմնական նպատակը կազմակերպության գործունեությանը ծանոթանալն էր: Այցը հետաքրքրական է նաեւ այն տեսանկյունից, որ «Սեւանի իշխան» ՓԲԸ-ն համագործակցության հուշագիր ունի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ` AFISHE-ի [...] Read More
ԵՄ Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում հունիսի 23-29-ը ՀԱԱՀ Մորֆոլոգիայի եւ կենդանագիտության ամբիոնի վարիչ Ժիրայր Չիթչյանը եւ «Օրգանական գյուղատնտեսության հզորացում Հայաստանում. Մասնակցային բարձրագույն կրթություն եւ գիտելիքի փոխանակում հանուն զարգացման» (SOAA) ծրագրի համակարգող Լուսինե Նալբանդյանը վերապատրաստման այցով գտնվել են Վիեննայի BOKU համալսարանում: SOAA ծրագրի շրջանակում վերապատրաստմանը մասնակցել են նաև օրգանական գյուղատնտեսության մագիստրոսական ծրագրում դասավանդող դասախոսներ [...] Read More