Author: Nazeli Avagyan

Եւս մեկ վերապատրաստում SMARTI ծրագրի շրջանակում

«Աջակություն ագլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը. մոտեցումներին եւ գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը եւ միջազգայնացումը բարելավելու նպատակով» (SMARTI) 617489-EPP-1-2020-1-DE-EPPKA2-CBHE-JP Էրազմուս+ ՀԳ2 ծրագրի շրջանակում, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը, Հայոց եւ օտար լեզուների ամբիոնի վարիչ Ռուզաննա Փիլոսյանը եւ Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետի տեղակալ Էլմիրա Սմբատյանը 2024 թ․ [...] Read More

Դասավանդման կամ վերապատրաստման հնարավորություն Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում (Պորտուգալիա)

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է դասախոսների և ադմինիստրատիվ աշխատողների մրցույթ սույն թվականի հոկտեմբերի 21-25-ը Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտի Գյուղատնտեսության դպրոցում (https://www.ipbeja.pt/en/Schools/AGRICULTURE/Pages/default.aspx) կազմակերպվող միջազգային շաբաթին մասնակցելու, և դրան զուգահեռ՝ դասավանդելու կամ վերապատրաստվելու համար։ Դասավանդման և վերապատրաստման համար կարող են դիմել ագրոնոմիական, սննդի տեխնոլոգիաների և հիգիենայի, ագրարային ճարտարագիտության ոլորտներում [...] Read More

Երկրում հնչեց վերջին զանգը․ վարժարանի շրջանավարտները կարոտելու, վերհիշելու են

Միշտ, ամեն տարի, պարտադիր, անձանրույթ հնչելու է… Այդ զանգը մեր մանկության-պատանեկության չխամրող վկան է, անհոգ, լավագույնին սրտատրոփ սպասող մարդու կյանքի ամենակարեւոր ու անջնջելի սահմանագիծը: Մեր վարժարանն այսօր ճանապարհում է իր 78 շրջանավարտին մեծ նավարկության, գուցե թռիչքի՝ ուրեմն բարձր: Եւ հավատում ենք: Հավատում ենք մեր երիտասարդների կամքին, աշխատասիրությանը, նվիրումին, երազանքը քայլ առ քայլ իրականություն դարձնելու վճռականությանը: [...] Read More

Ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի ուղերձը ՀԱԱՀ վարժարանի շրջանավարտներին

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի սիրելի շրջանավարտներ։ Նշանակալի օր է ձեզ համար․ դուք հրաժեշտ եք տալիս վարժարանին, ձեր ուսուցիչներին ու ընկերներին եւ ոտք դնում հասուն կյանքի շեմ։ Այս կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ ձեզ, մանկավարժներին, ծնողներին եւ մաղթում, որ այսօրը վերածվի յուրօրինակ տոնի, անշուշտ՝ հարազատ միջավայրին հրաժեշտ տալու պահերին բնորոշ փոքր-ինչ տխուր զգացումով։ [...] Read More

Հյուրընկալեցինք Գավառի գյուղատնտեսական քոլեջի սաներին

Ինչպես գիտենք,  ՀՀ կառավարության որոշմամբ գյուղատնտեսական քոլեջների շրջանավարտները հնարավորություն ունեն որոշ մասնագիտությունների գծով առանց ընդունելության քննությունների կրթությունը շարունակելու Ագրարային համալսարանում՝ համապատասխան կամ իրենց ստացած մասնագիտությանը մոտ մասնագիտությամբ: Օրերս Ագրարային համալսարան էին այցելել Գավառի ակադեմիկոս Ա․Թամամշեւի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողները՝ ծանոթանալու մասնագիտական կրթությունը երկրի միակ ագրոպարենային ոլորտի բուհում շարունակելու հեռանկարներին: ՀԱԱՀ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը [...] Read More

Գյուղմեքենաների ապագա մասնագետները պաշտպանեցին ավարտական աշխատանքները

Երեկ՝ մայիսի 22-ին, տեղի ունեցավ Ագրարային Ճարտարագիտության ֆակուլտետի «Գյուղատնտեսական մեքենայացում, մեքենաներ եւ սարքավորումներ» կրթական ծրագրի շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունը: Հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը, հանձնաժողովի անդամ Արթուր Մինասյանը, Մեքենասարքավորումների ճարտարագիտության եւ տեխնիկական անվտանգության ամբիոնի վարիչ Մարինա Բարսեղյանը, դեկանի տեղակալ Վոլոդյա Ասատրյանը նշեցին, որ շրջանավարտների թեմաները բավական արդիական են եւ միտված են գյուղատնտեսությունում նորամուծությունների ներդրմանը։ Նրանք համոզված [...] Read More

Հանդիպում «Քեն Կակոսյան ընտանիք» հիմնադրամի կրթաթոշակառու ուսանողների հետ

ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը եւ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը հանդիպել են «Քեն Կակոսյան ընտանիք» հիմնադարամի կրթաթոշակառու ուսանողների հետ՝ պարոն Քեն Կակոսյանի հետ մայիսի 29-ին կայանալիք հանդիպմանն ընդառաջ։ Հիմնադրամը կրթաթոշակ է տրամադրում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Երեւանի պետական համալսարանի եւ Հայաստանում ամերիկյան համալսարանի` հինգ մարզերում (Շիրակ, Լոռի, Տավուշ, Սյունիք, Վայոց Ձոր) բնակվող ուսանողներին, որով փոխհատուցվում [...] Read More

ՀԱԱՀ-ն հայտարարում է ագրոանտառաբուծության միջազգային փորձագետի թափուր աշխատատեղի համալրման մրցույթ

ՀԱԱՀ-ն փնտրում է ագրոանտառագիտության ոլորտի միջազգային փորձագետի, որը «Հայաստանում անտառների վերականգնում եւ կլիմայի փոփոխություն» (FORACCA) նախագծի շրջանակում համալսարանին կաջակցի երկրում ագրոանտառաբուծական տեղամասերի զարգացման հայեցակարգի եւ անտառկառավարման պլանի մշակման գործում։ Մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ այստեղ։ Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալությունից ֆինանսավորվող FORACCA 10-ամյա նախագիծը, որը մեկնարկել է մարտ ամսին, իրականացնում են Հայաստանի ազգային ագրարային համալսարանը [...] Read More

Ավարտաճառերի պաշտպանություն. Մենք՝ մասնագետներս, շատ անելիքներ ունենք սահմանամերձ գյուղերի համար

Այսօր՝ մայիսի 21-ին, «Հողաբարելավում, հողային եւ ջրային պաշարների օգտագործում, հիդրոտեխնիկական կառուցվածքներ» բակալավրական կրթական ծրագրի ավարտական կուրսեցիները պաշտպանեցին ավարտաճառերը: Բոլոր թեմաներն էին արդիական, իրական խնդիրների բացահայտմանն ու լուծման ուղիներին միտված: Երիտասարդները հրաշալի աշխատանքներ էին կատարել, եւ այս հարցում մեծ է եղել աշխատանքային կիսամյակի դերը, որի շնորհիվ լսարաններում սերտած ճշմարտություն-օրինաչափությունները միս ու արյուն էին ստացել մասնագիտությամբ աշխատելու [...] Read More

Դասավանդման կարողությունների շարունակական զարգացում միջազգային հարթակում․ MCAST, Մալթա

Եվրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ծրագիրը կարեւոր  հարթակ է ակադեմիական անձնակազմի կարողությունների շարունակական զարգացման եւ փորձի փոխանակման համար։ Այս անգամ միջազգային հարթակում դասավանդելու փորձառությունս իրականացրեցի Մալթայի արվեստների, գիտության եւ տեխնոլոգիայի քոլեջի (MCAST) Կիրառական գիտությունների ինստիտուտում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ լսարանն Առողջապահական գիտություններ կրթական ծրագրում ուսումնառող բակալավրիատի ուսանողներն էին, դասախոսության թեմաներն ընտրվել էին թիրախավորված, որոնց շրջանակը [...] Read More