Ուսանողական 23-րդ գիտաժողովի եւ Ուսանողական գիտական շաբաթվա գերհագեցած ծրագրի շրջանակում մայիսի 17-ին Ագրոնոմիական ֆակուլտետի Հայոց եւ օտար լեզուների ամբիոնը կազմակերպել էր ֆակուլտետի առաջին կուրսի, ինչպես եւ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի մի խումբ ուսանողների զեկուցումների ներկայացումը։ Առաջնային նպատակը լեզուների իմացության մակարդակի բարձրացման խրախուսումն էր, եւ ֆակուլտետի, ամբիոնի ու քոլեջի ղեկավարությունն ու աշխատանքների ղեկավար դասախոսները, այս [...] Read More
Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետը մշտապես աչքի է ընկել տարբեր, այդ թվում՝ միջազգային գիտաժողովներին թե՛ պրոֆեորադասախոսական կազմի, թե՛ ուսանողների ու ասպիրանտների ակտիվ մասնակցությամբ: Ուսանողական գիտական շաբաթվա հագեցած օրակարգը՝ 31 զեկուցում, եւս ասվածի վկայությունն է. կարելի է արձանագրել, որ ֆակուլտետն ունի ծանրակշիռ ներուժ՝ ոլորտում առկա խնդիրները վեր հանելու եւ գիտական լուծումներ առաջարկելու տեսանկյունից: ՈւԳ ֆակուլտետային նիստը սկսվեց [...] Read More
Եւրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Պորտուգալիայի երեք համալսարաններում (Մինհոյի համալսարան, Ավեիրոյի համալսարան, Էվորայի համալսարան)․ Ուսանողների դեպքում՝ ուսումը 4 ամսով շարունակելու համար (2023 թ․ գարնանային կամ 2024 թ․ աշնանային կիսամյակ) Աշխատակիցների դեպքում՝ 1 շաբաթով դասավանդելու կամ վերապատրաստվելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի այն ուսանողները, որոնք [...] Read More
Ուսանողական շաբաթը ողջ թափով ընթանում է ֆակուլտետային բաժանմունքներում: Մեկ տարվա ընթացքում կատարած հետազոտությունների, փորձարկումների արդյունքները ամփոփելու եւ հանրայնացնելու ճիշտ ժամանակն է: Տեխնոլոգիականի ՈՒԳԸ նիստի մասնակիցներին բարի մեկնարկ եւ արդյունավետ աշխատանք մաղթեց դեկան Սմբատ Դավեյանը. «Համալսարանական կյանքում ամենակարեւոր իրադարձություններից մեկն է սա: Ծրագրային հավատարմագրման գործընթացում կարեւորվում է հետազոտական աշխատանքներում ուսանողների ներգրավվածությունը, վարկանշավորման անհրաժեշտ բաղադրիչ է: Այսօր [...] Read More
Երեկ՝ մայիսի 15-ին, մեկնարկել է ՀԱԱՀ Ուսանողական գիտական ընկերության կազմակերպած Գիտական շաբաթը: Մեծ դահլիճում ոչ միայն մեր բուհի ուսանողներն էին, այլ նաեւ Երեւանից ու մարզերից ավագ դպրոցների, քոլեջների սաներ, որոնք մասնագիտության ընտրության կարեւոր ջրբաժանում են: «Գիտություն-ուսանող կապի ամրապնդում» խորագրով համաժողովը մեկնարկեց ռեկտոր Վարդան Ուռուտյանի ողջույնի խոսքով։ Նա կարեւոր համարեց ուսանողների գիտական հետաքրքրվածությունը, շեշտեց, որ անհրաժեշտ [...] Read More
Այսօր՝ մայիսի 16-ին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում բացվեց Փափուկ հմտությունների զարգացման կենտրոն՝ «Փափուկ հմտությունների զարգացումը որպես զբաղվածության հիմնական գործիք» նախագծի շրջանակում։ Ըստ էության, միջոցառումը 2022 թ․ հունվարին մեկնարկած եւ այս տարվա հունիսին ավարտվող նախագծի փակումն էր, որ նշանավորվեց նշված կենտրոնի բացմամբ, որտեղ ՀԱԱՀ ուսանողները եւ գյուղատնտեսության ոլորտում գործող մասնագետները կստանան աշխատաշուկայում հաջողելու համար կարեւոր փափուկ [...] Read More
Մեր երկրի բնակչության զգալի մասի ապահով կապի խորհրդանիշն է Վիվա -ՄՏՍ-ը, որը նաեւ խոշոր գործատու է: Իսկ դա նշանակում է երիտասարդների առջեւ ընկերության դռները միշտ բաց են պահում: Պետք է ընդամենը աշխատասեր լինել, նորը սովորելու կամք ունենա,լ մայրենիից բացի իմանալ նաեւ անգլերեն ու ռուսերեն եւ աշխատանքային առաջընթացը երաշխավորված է: Այսօր՝ մայիսի 15-ին, ագրիթեքում հյուրընկալել էինք [...] Read More
Եւ այս հանգամանքն առավել կարեւոր է դարձնում բույսերի պաշտպանների դերը: Նրանք, անասնաբույժները հանրային առողջության գլխավոր ու անփոխարինելի պատասխանատուներն են: Բնության խաթարման գործընթացի հիմնական, սրտացավ «խոչընդոտողները»: Պարենային եւ սննդի անվտանգություն, ինքնաբավություն, մատչելիություն. սրանք խնդիրներ են, որ ծառացած են աշխարհի մեծ ու փոքր, զարգացած եւ ոչ այնքան՝ երկրների առջեւ: ՄԱԿ-ի տվյալներով տարեկան գյուղմթերքի շուրջ քառորդ մասը կորչում [...] Read More
Երեկ՝ մայիսի 11-ին, ագրիթեք սրահում շարունակվեց ՈԳԱ կենտրոնի կողմից իրականացվող «Որակի ապահովման ներքին եւ արտաքին համակարգի մշակում եւ ներդնում» թեմայով վերապատրաստումը, որն անշուշտ նպատակային էր եւ արդյունավետ: Հավաքվել էին հավասարազոր ուժեր՝ իրար արժանի, եւ, ուրեմն, նաեւ իրար գնահատող: Քննարկման նյութը մասնագիտական կրթական ծրագրերի որակի ապահովումն էր: Թերեւս, որեւէ բուհի գործունեության անկյունաքարը, դրա ամրությունից են կախված [...] Read More
Հրաշալի հնարավորություն ընձեռվեց հյուրընկալվելու Էստոնիայի կենսական գիտությունների համալսարանի լանդշաֆտային ճարտարապետության դեպարտամենտում։ Դեպարտամենտի ընտրությունը պատահական չէր՝ այն պայմանավորված էր գիտության տվյալ ճյուղի վերաբերյալ խիստ սահմանափակ պատկերացումներով, որն առկա է Հայաստանում։ Դեպարտամենտը համարվում է եվրոպական երկրներում լավագույններից մեկը, որտեղ լանդշաֆտային ճարտարապետության բակալավրի ու մագիստրոսական ծրագրերով ուսում են ստանում ավելի քան 20 երկրի ուսանողներ։ Այցի ընթացքում բազմաթիվ առիթներ [...] Read More