ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի հրամանով, ՀԱԱՀ Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի տնօրեն, Հասարակական գիտությունների ամբիոնի փիլիսոփայության դասախոս Մարիամ Մովսիսյանը նշանակվել է ՀԱԱՀ Միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր: Տիկին Մովսիսյանը համակարգելու է համալսարանի Միջազգային կապերի դեպարտամենտի, Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի, Լեզուների ուսուցման կենտրոնի, Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի եւ Կենսատեխնոլոգիաների ինկուբատորի աշխատանքները: Միջազգային կապերի եւ [...] Read More
ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի սաների համար հայրենաճանաչության հերթական լավ հնարավորությունն էր ստեղծել վարժարանի տնօրեն Արաքս Հակոբյանը: Հայկական բանակի կազմավորման մասին էր տպավորիչ ու հետաքրքիր դաս-զրույցը, որը վարժարանի 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտների համար սիրով վարեց մեր ժամանակների լավագույն մտավորականներից մեկը՝ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը հենց իր հյուրընկալ հարկի ներքո` [...] Read More
Ագրարայինի տեղեկատվական հարթակների հետեւորդները մանրամասն իրազեկված են (տես այստեղ), որ 2019-ին մեկնարկած Նորարարությունների մրցակցային հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի շրջանակում, Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվում է Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն (ԱԿԳԿ) հիմնադրելու կարեւոր նախագիծը: Այն, լավագույնս համապատասխանելով արդի պահանջներին, խթան կհանդիսանա այս ոլորտի կրթական եւ գիտական գործընթացների բարեփոխման եւ արդիականացման համար, կնպաստի ոլորտի մրցունակ մասնագետների պատրաստմանն ու բուհ-աշխատաշուկա կապի [...] Read More
ՀԱԱՀ-ի վճարովի ուսուցման համակարգում սովորող ուսանողներին տեղեկացնում ենք. Հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը և սոցիալական խումբը՝ առաջարկում ենք ուսման վարձի մասնակի փոխհատուցման (զեղչի) համար մինչև սույն թվականի մարտի 5-ը դիմել իրենց ստորաբաժանումներ, որտեղ սովորում են՝ ներկայացնելով դիմում և առկայության դեպքում՝ համապատասխան փաստաթղթեր: Տեղեկացնում ենք, որ ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցումից կարող են օգտվել այն [...] Read More
Անցած տարվա աղետալի իրավիճակը կաթվածահար արեց ուսումնական, արտադրական և գիտաարտադրական փորձուսուցումների անցկացման ընթացքը, որն ուղեկցվեց գործարաններում ուսանողների այցելությունների հարկադրական սահմանափակումներով։ «Սառույցը հալվեց» 2021թ․-ի հունվարի 29-ին, երբ ՀԱԱՀ Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի վարիչ Վարդան Ալեքսանյանի նախաձեռնությամբ հերթական անգամ մի խումբ մագիստրանտներ եւ տարբեր մասնագիտությունների ավարտական կուրսերի մի խումբ ուսանողներ առիթ ունեցան գիտաարտադրական ու նախաավարտական փորձուսուցումների շրջանակում այցելել [...] Read More
ՀԱԱՀ Հոգաբարձուների խորհրդի 2021թ.-ի առաջին նիստը տեղի ունեցավ հունվարի 29-ին: Նիստը հեռավար եղանակով վարում էր Խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանը: Օրակարգի հարցերի վերաբերյալ զեկուցումներով հանդես եկավ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը: Բուն օրակարգին անցնելուց առաջ պարոն Ուռուտյանը ըստ արժանվույն գնահատեց Արցախյան երկրորդ պատերազմում Ագրարային համալսարանի 31 անմահացած, կրկնակի թվով վիրավորված եւ 1600 մասնակից ուսանողների՝ Հայրենիքին մատուցած մեծ [...] Read More
Հունվարի 27-ին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը համագործակցության հուշագիր են ստորագրել, որով նախատեսվում է նախարարության համակարգում կազմակերպել Ագրոնոմիական և Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների ուսանողների ուսումնաարտադրական և գիտահետազոտական փորձուսուցումը, ինչպես նաեւ միավորել ջանքերն ու կարողությունները շրջակա միջավայրի պահպանության, բարելավման և վերականգնման, բնական պաշարների ողջամիտ օգտագործման և կրթության համապատասխան բնագավառներում: Հուշագրի ստորագրումը [...] Read More
Սիրելի ագրարայինցիներ։ Հայաստանն ու հայությունն այսօր՝ հունվարի 28-ին, նշում են Հայոց բանակի օրը։ Անկախության վերակերտման երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը՝ երիտասարդ, բայց արդեն բազում պատմական փորձությունների միջով անցած Հայոց բանակը եղել եւ մնում է Հայաստանի Հանրապետության պետական առավել կայացած, պետության ու ժողովրդի կյանքում առանցքային դերակատարություն ունեցող հաստատությունը։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հազարավոր ուսանողներ [...] Read More
Տեղեկացանք, որ մեր գործընկերները՝ ՀԱԱՀ Պեստիցիդների սինթեզի եւ փորձաքննության հետազոտական կենտրոնի աշխատակիցներ, քիմիական գիտությունների թեկնածուներ Ռոզա Շաինովան, Արմեն Կարապետյանը եւ Տիրուհի Գոմկցյանը փայլուն են մասնակցել անցյալ տարվա վերջում՝ դեկտեմբերի 23-ին, Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հեռավար կարգով տեղի ունեցած միջազգային գիտագործնական գիտաժողովին: Համատեղ ուսումնասիրությունն իրականացրել են կենտրոնի տնօրեն, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Ենգոյանի ղեկավարությամբ: «Գիտության եւ [...] Read More
ՀԱԱՀ «արյունակից» գործընկեր ICARE հիմնադրամը Հունաստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի իր գործընկերեների հետ սկսել է իրականացնել մի նախագիծ, որով լուրջ նախադրյալներ կստեղծվեն Սեւծովյան տարածաշրջանը գինու տուրիզմի մեկ համաշխարհային ուղղություն դարձնելու համար: Դժվարություններով եւ մարտահրավերներով լի 2020-ին մեկնարկեց 26-ամսյա «Գինու ծով» նախագիծը, որը վերոհիշյալ 4 երկրներում գործող գինու եւ ճամփորդական բիզնեսներին եւ վերջիններիս շահակիցներին օգնելու է մշակել [...] Read More