Համալսարանում ձեւավորված լավ ավանդույթի համաձայն, հունվարի 12-ին ERASMUS+ ծրագրից համաֆինանսավորվող «Հայաստանում եւ Ղրղզստանում աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջառարկայական հետբուհական ծրագրերի մշակում եւ հետազոտական ցանցերի ամրապնդում (GeoTAK)» նախագծի շրջանակում Իսպանիայում եւ Բելգիայում անցած վերապատրաստման մասնակիցները գործընկերներին եւ ուսանողներին փոխանցեցին ունեցած փորձը։ Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանը, դոցենտ Նաիրա Ալոյանը, ասպիրանտ Արմինե Համբարձումյանը եւ [...] Read More
«Նաիրիան» փակ բաժնետիրական ընկերության դռները լայնորեն բաց են մեր ուսանողների առջեւ եւ չենք կարող շնորհակալությամբ չընդգծել այս իրողությունը: Բայց պատմենք՝ ժամանակագրությունը չխախտելով: Ընդամենը 5 տարի առաջ էր, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի դպրոցականները ճանաչողական այցով եղան Ագրարայինում եւ Սուսան Խաչատրյանն անմիջապես հասկացավ, որ գտել է իր բուհն ու ընտրել է մասնագիտությունը: Նա ակտիվ ու լի [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է մրցույթ։ Մրցույթն իրականացվում է «Օրգանական գյուղատնտեսության հզորացում Հայաստանում. մասնակցային բարձրագույն կրթություն եւ գիտելիքի փոխանակում հանուն զարգացման» (SOAA) ծրագրի շրջանակում, որը համակարգում է ՀԱԱՀ-ը, իսկ ծրագրի գործընկերն է Վիեննայի բնական ռեսուրսների եւ բնական գիտությունների BOKU համալսարանը։ Ծրագիրը ֆինանսավորվում է Ավստրիական Appear ծրագրի կողմից։ Հաղթողը հնարավորություն է ունենալու մագիստրոսական կամ ասպիրանտական [...] Read More
Թերապիայի, ծննդագիտության եւ վիրաբուժության ամբիոնի դասախոս Մերի Ամիրխանյանը եւ ամբիոնի մասնագետ Մարինա Վարդանյանը վերապատրաստում են անցել «Վահե Մկրտչյան» ԱՁ-ում՝ անասնաբույժ Վահե Մկրտչյանի ղեկավարությամբ։ Մեր մասնագետները գոհ են վերապատրաստումից, որը համարում են արդյունավետ եւ ուսուցողական: Նրանք ծանոթացել են ուլտրաձայնային սարքավորման աշխատանքին եւ կատարել ուլտրաձայնային հետազոտություն, որոշել են կենդանու ներքին օրգանների՝ երիկամների, լյարդի, փայծաղի, արգանդի տեղագրությունը, որոշել [...] Read More
Այգեպտղաբուծության ոլորտի զարգացման ծրագիր Հայաստանում (ՖՐՈՒՏԵՆԻԱ) նախագծի շրջանակում 2022 թ․ գործարկվել է www.aygi.am կայքը։ Իր բնույթով եւ թեմաների ընդգրկմամբ ու արդիականությամբ եզակի այս կայքը բովանդակում է գործնական մասնագիտական գիտելիքներ ոչ միայն շահառուների թիրախային երկու խմբերի՝ պտղաբույծ ֆերմերների ու Ագրարային համալսարանի ուսանողների, այլեւ այգեսերների լայն հանրության համար։ Կայքն ունի «Տեսանյութեր» «Հրապարակումներ եւ խորհրդատվություն», «Վերապատրաստումներ», «Ծրագրեր» եւ [...] Read More
Ոլորտ՝ Կրթություն Աշխատավայրի հասցե՝ Հայաստան, Երեւան, Տերյան 74 Դիմելու վերջնաժամկետ՝ 21 հունվարի, 2023 թ․ Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամը հայտարարում է մրցույթ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԻ ՏԵՂԱԿԱԼԻ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Պարտականություններ՝ օժանդակել ֆակուլտետում ուսումնական գործընթացը կազմակերպելու եւ դրա նկատմամբ հսկողություն իրականացնելու աշխատանքներին, մասնակցել ֆակուլտետի գիտական խորհրդի եւ դեկանատի խորհրդի աշխատանքներին, կազմել եւ ֆակուլտետի դեկանին [...] Read More
2022 թվականի դեկտեմբերն ամփոփեցի մասնագիտական ոլորտում հագեցած գործունեությամբ։ Աթենքի գյուղատնտեսական համալսարանում դասավանդելուն հաջորդեց գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանության հանձնաժողովում անդամակցելու հրավերը, ա´յս անգամ միջազգային հարթակում՝ Բուրգունդիայի համալսարանին կից Դիժոնի գյուղատնտեսական ինստիտուտում (Ֆրանսիա)։ Պատասխանատվության զգացումս մեծ էր, պարտավորությունն՝ ավելի պատվաբեր, երբ գիտակցում ես, որ պատիվ ունես Սորբոնի, Ռեյմս Շամպան-Արդենի եւ Բուրգունդիայի համալսարանի անվանի պրոֆեսորների հետ համագործակցելու [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 1 տեղի մրցույթ 2022-23 ուստարվա գարնանային կիսամյակում Տերամոյի համալսարանում (Իտալիա) ուսումը եւ/կամ հետազոտությունները 4 ամսով շարունակելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել Պարենամթերքի տեխնոլոգիաների, ինչպես նաեւ անասնաբուժության, անասնաբուժական սանիտարական փորձաքննության, անտառագիտության, ագրոէկոլոգիայի ոլորտների մագիստրանտներն ու ասպիրատները/հետազոտողները, ովքեր տիրապետում են անգլերենին (B2), բացառությամբ՝ ավարտական կիսամյակում սովորողների։ Խրախուսվում [...] Read More
Լիանա Մկրտչյանը միանգամայն նպատակային եւ գիտակցաբար է ընտրել Ագրարային համալսարանը. - Խմորեղեն սարքել շատ էի սիրում ու մտածում էի հաց-հրուշակեղեն բաժանմունքի ուղղությամբ, բայց մեր բուհի վարժարանում սովորելու ժամանակ տեղեկացա պարենամթերքի փորձաքննություն մասնագիտության մասին: Սննդամթերքի որակի վերահսկողությունը հանրային առողջության հենասյուներից է, եւ հաստատապես որոշեցի ընտրել այդ մասնագիտացումը: Աշխատանքային փորձուսուցման կիսամյակը Լիանան անցկացրել է «Գրանդ Քենդի» ընկերությունում. [...] Read More
Սիրելի բարեկամներ։ Աշխարհը եւ Հայաստանը հրաժեշտ են տալիս ծանր մարտահրավերներով, սպառնալիքներով եւ այդուհանդերձ նաեւ հետաքրքիր ու հուսաբեր զարգացումներով հարուստ եւս մեկ տարի՝ 2022 թվականը։ Անցնող տարում մեր ժողովուրդը տեսավ, զգաց ու իմաստավորեց ամեն ինչ՝ գոյութենական սպառնալիքներից եւ քաղաքական ցնցումներից ու հիասթափություններից մինչեւ տնտեսական առաջընթաց, նորագույն տեխնոլոգիաների շարունակական հաղթարշավ եւ ապրելու, արարելու կամքի ու կարողության ամրապնդում։ [...] Read More