Հարություն Գեւորգյանի պնդումն է՝ Ագրարայինը լավագույններից է (եւ դժվար է չհամաձայնելը): Մեր բուհի հրաշալի շրջանավարտներից է, որ խենթի պես սիրում էր իր մասնագիտությունը՝ անասնաբուժությունը: Հանրային առողջության խնդիրները շատ լավ գիտակցող, լուծումներ որոնող, հախուռն-ողջամիտ Հարութը: Հետո կրթությունը ԱՄՆ-ում շարունակելու բացառիկ հնարավորություն ունեցավ, որտեղ մասնագիտական գիտելիքներին գումարվեցին խորհրդատվությունն ու հաղորդակցման հմտությունները: Այսինքն, շաաատ կարեւոր գիտելիքների կրող-սփռող անհատականություն: [...] Read More
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին գործակցային հուշագիր ստորագրեցին ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ «Փարիզյան սուրճ ֆակտորի» ՍՊԸ տնօրեն Տիգրան Հովսեփյանը: Ուսումնական, գիտական գործունեություն, համատեղ ծրագրերի իրականացում նախատեսող հուշագրից բացի ստորագրվեց նաեւ պայմանագիր ընկերությունում ՀԱԱՀ ուսանողների փորձուսուցում անցկացնելու վերաբերյալ: Ռեկտոր Ուռուտյանը, շնորհակալություն հայտնելով համալսարանի եւ Փարիզյան սուրճ ֆակտորիի այն աշխատակիցներին, որոնք հող են նախապատրաստել համագործակցության այս հնարավորության համար, համոզմունք [...] Read More
Ագրարային համալսարանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի եւ «Սիվիտտա Հայաստան» գործարար խորհրդատվական ընկերության հետ համատեղ իրականացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հերթական նախագիծը՝ Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագիրը (Armenian Workforce Development Activity): Օրերս պաշտոնապես բացված ծրագրի արժեքը 8,5 մլն ԱՄՆ դոլար է, որից 7,5 դոլարը ԱՄՆ ՄԶԳ-ն է ֆինանսավորում, մեկ միլիոնը՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը: [...] Read More
Գինու տեխնոլոգիա մասնագիտության երրորդ կուրսի ուսանողները «Գինու մարկետինգ եւ բիզնես» առարկայի առաջին բաղադրիչի՝ մարկետինգի դասախոս, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Մարո Դեթլոֆֆի ղեկավարությամբ ինքնուրույն աշխատանքներ են կատարել գինու շուկան ուսումնասիրելու ուղղությամբ: Թիմային աշխատանքի շնորհիվ նրանք գինու պայմանական արտադրություն էին ստեղծել՝ խաղողի մշակությամբ, իրացման բազմազան ցանցով (առցանց, փոստային առաքում արտերկիր, մասնագիտացված խանութներ եւ այլն), համտեսի սրահներով, գովազդով, պիտակով, [...] Read More
Անցյալ շաբաթ ՀԱԱՀ-ն իրականացրեց «հետքովիդյան» իր չորրորդ ներգնա շարժունությունը՝ Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում։ Այս անգամ մեր հյուրերն էին Բանատի գյուղատնտեսական գիտությունների եւ անասաբուժական բժշկագիտության համալսարանի հողագիտության ամբիոնի պրոֆեսորներ Վյաչեսլավ Մազարեն եւ Մարիուս Սիլվիուս Ստրոյան, որոնք համալսարան էին ժամանել դասավանդման եւ վերապատրաստման նպատակով։ Այցի առաջին օրը մեր հյուրերն այցելեցին ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտ, որտեղ հանդիպեցին դեպարտամենտի [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը Գլոբալ կենսաբազմազանության ինֆորմացիոն միջոցներ (ԳԿԻՄ/GBIF) կազմակերպության հետ գործակցությամբ ստացել է կարողությունների բարձրացման աջակցության դրամաշնորհ «ԳԿԻՄ Ֆրանսիա-Հայաստան մենթորություն» ծրագրի շրջանակում: Ծրագիրն իրականացնելու է ՀԱԱՀ Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնը՝ Գիտական ծրագրերի համակարգման բաժնի վարիչի տեղակալ եւ ԳԿԻՄ-Հայաստանի ազգային ենթակառույցի ղեկավար Արմինե Աբրահամյանի ղեկավարությամբ: Հայաստանը ագրոկենսաբազմազանության ծագման համաշխարհային նշանակության կենտրոններից է եւ 2020թ. ինտեգրվել է [...] Read More
Ագրոբիզնեսի եւ շուկայաբանության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողները երկրորդ կիսամյակից իբրեւ կամընտրային առարկա կարող են ուսումնասիրել «Բլոկչեյն եւ կրիպտոարժույթ» առարկան: Եւ որպեսզի երիտասարդների ընտրությունը հիմնավորված ու լիովին գիտակցված լինի, ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու Ամալյա Գալստյանը հանդիպում էր նախաձեռնել «պրոդուկտների կառավարիչ» Անուշ Սահակյանի հետ: Մեր հյուրը հանդիպման էր եկել ցուցադրական առատ նյութերով զինված-պատրաստված, որոնք, ենթադրվում է, [...] Read More
Դեկտեմբերի 10-ի ռեկտորատի հերթական նիստը նախագահող ռեկտոր Վարդան Ուռուտյանը նախ երեք լավ լուր հայտնեց: Մեկնարկել է, ՀԱԱՀ-ի առանցքային գործընկերությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ի Աշխատուժի զարգացման հնգամյա ծրագիրը, որը հազարավոր աշխատատեղեր է ստեղծելու ագրարային ոլորտում: Օրգանական գյուղատնտեսության մագիստրոսական ծրագրի ներդրումից հետո սկսվում է երկրորդ փուլը՝ ուղղված Ակունքի ՈՒՓՏ-ի կարողությունների զարգացմանը: Մեկնարկում է նաեւ տնկարանային գործի վերապատրաստումների ծրագիրը: Այս [...] Read More
Հացի եւ հրուշակագործության լաբորատորիան պաշտոնական բացումից ընդամենը մի քանի օր անց սկսեց բուն գործունեությունը եւ այլեւս պարապ օր չի տեսնում: Հացագործների եւ հրուշակագործների վերապատրաստման մեկամսյա դասընթացի առաջին խումբը հասել է «շոկոլադե» մոդուլին. մեկ տեսական դասից հետո՝ երկու գործնական: Լաբորատորիայի համադրող Նարինե Հովհաննիսյանի հրավերով դասընթացը վարում է ՀԱԱՀ շրջանավարտ, շոկոլադի արդյունաբերությունում մեծարժեք փորձ ունեցող մասնագետ Գայանե [...] Read More
Դիմացե՛ք: Պարտավոր ենք դիմանալ-դիմակայել բոլոր մարտահրավերներին… Ագրոնոմիականի ուսխորհուրդը մեծարման էր հրավիրել ֆակուլտետի՝ 44 օրյա պատերազմի մասնակից տղաներին: Համեստ, սակավախոս, անժպիտ մեր տղերքը: Կորցրած ընկերների խնկելի հիշատակները միշտ իրենց հոգիներում անթեղած: Սահմռկեցնող տեսարանները հիշողության մեջ դաջված: Մարտիրոսված տղերքի լույս հիշատակն ու անունները սրբությամբ պահող: Այսուհետ նրանց փոխարեն էլ հայրենիքի համար պատասխանատու են ապրողները… Ուսանողները մեր հերոսների [...] Read More