Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2022 թ․ աշնանային կիսամյակում ուսումը Էստոնիայի բնական գիտությունների համալսարանում 5 ամսով շարունակելու համար: Մրցույթին կարող են մասնակցել կենդանագիտության, սննդագիտության/պարենամթերքի տեխնոլոգիաների, անասնաբուժության, անտառագիտության բակալավրիատի առաջին կուրսն ավարտած ուսանողները: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ ներկայացված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով: Փաստաթղթերի [...] Read More
Մայիսի 13-ին փոխգործակցության հուշագիր ստորագրեցին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Շտիգեն ընկերության հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը։ Հուշագրով նախատեսվում է գործակցության բավականին լայն շրջանակ։ Ռեկտոր Ուռուտյանը բարձր գնահատեց հուշագրով նախատեսված՝ համալսարանի մասնաշենքերի էներգաարդյունավետության բարձրացման, ուսանողների վերապատրաստման եւ փորձուսուցումների կազմակերպման, կրթական համապատասխան ծրագրերում էներգետիկ նոր տեխնոլոգիաների բաղադրիչի մշակման եւ ներդրման հնարավորությունները։ Ռեկտորը գոհունակություն արտահայտեց Շտիգեն ՍՊԸ-ի հետ [...] Read More
Էրազմուս+ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ Ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Արման Տոնիկյանը ս.թ. մայիսի 2-ից 6-ը հագեցած աշխատանքային շաբաթ է անցկացրել Պորտուգալիայի Մինհոյի համալսարանում: Շարժունության սկզբում ՀԱԱՀ դասախոսը հանդիպել է գործընկեր բուհի միջազգային կապերի գրասենյակի ներկայացուցիչներ Էշտելա Վիայրայի, Նունո Բոնժարդիմի եւ Էրազմուսյան ծրագրերի համակարգող Պաուլա Վայգայի հետ: Դասավանդման փորձի փոխանակման նպատակով Արման Տոնիկյանը [...] Read More
«Բարձրագույն կրթության որակի բարելավման եւ միջազգային համագործակցության գործակալության» (DIKU) կողմից ֆինանսավորվող BioDATA միջազգային ծրագրի շրջանակում, որն իրականացնում է ՀԱԱՀ Գիտական աշխատանքների համակարգման բաժինը, «Բեսթ Վեստերն Փլաս Փարադայս հոթել Դիլիջան» հյուրանոցում օրերս տեղի ունեցավ Կենսաբազմազանության տվյալների թվայնացման եւ կառավարման հնգօրյա ինտենսիվ դասընթաց։ Դասընթացի մոդուլը ստեղծվել է Գլոբալ Կենսաբազամազանության Ինֆորմացիոն միջոցներ (ԳԿԻՄ) միջազգային կազմակերպության ֆինասավորմամբ իրականացվող «Կենսաբազմազանության [...] Read More
Մայիսի 13-ին կայացավ ռեկտորատի հերթական նիտը՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ: Ուսումնական պարապմունքների կազմակերպման եւ երկրորդ կիսամյակի ընթացիկ քննությունների անցկացման վերաբերյալ զեկուցումներով հանդես եկան դեկանները, Հեռակա ուսուցման դեպարտամենտի պետը, Ագրոբիզնես դեպարտամենտի պետի տեղակալը, քոլեջների տնօրենները։ Նիստի ընթացքում թվարկված ձեռքբերումներից ռեկտորատում ողջունեցին Ագրոնոմիական ֆակուլտետի ուսանողների աշխատանքային կիսամյակի հաջող մեկնարկը․ ֆակուլտետի ղեկավարությանն, ըստ էության, հաջողվել է պատվով իրականացնել [...] Read More
Երեկ՝ մայիսի 12-ին Ագրարային համալսարանում, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ կազմակերպված կլոր սեղան-հանդիպմամբ մեկնարկեց Բույսերի առողջության պաշտպանության օրվա առաջին տոնակատարությունը։ Քննարկվեցին ոլորտում առկա խնդիրներին, ձեռքբերումներին եւ առաջիկա քայլերին առնչվող հարցեր։ Բացելով հանդիպումը, ռեկտոր Վարդան Ուռուտյանը նորընծա տոնը կարեւոր համարեց բույսերի պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները հաղթահարելուն միտված լուծումներ գտնելու տեսակետից։ Ռեկտորը ողջունեց կրթագիտական ոլորտի, գործող մասնագետների [...] Read More
Մայիսի 10-ին «Արդշինբանկի ընթերցասրահում հետաքրքիր հանդիպում կայացավ բիզնեսի կառավարման եւ զարգացման «Այվազյան ընդ փարթնըրս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահե Ռոբեր Այվազյանի հետ։ Գործարար խորհրդատվության եւ կորպորատիվ վերապատրաստումներով հայտնի ընկերության ղեկավարը տարբեր մասնագիտությունների եւ կուրսերի ուսանողների հետ ոչ սովորական «լեզվով» խոսեց երազանքի իրականացման յոթ, ինչպես ինքը շեշտեց՝ սուբյեկտիվ քայլերի մասին (օբյեկտիվ մոտեցումներ չեն լինում՝ ասաց բանախոսը)։ Ինչու [...] Read More
Միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը մայիսի 5-ին ավարտական հավաստագրեր հանձնեց Էրազմուս+ ՀԳ2 «Աջակցություն անգլերենով դասավանդման (EMI) նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումների եւ գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը եւ միջազգայնացումը բարելավելու նպատակով» SMARTI ծրագրի մասնակիցներին։ «Ներկայացման հմտություններ», «Ինչպե՞ս գրել ուղղորդող և մոտիվացիոն նամակներ» եւ «Ինչպե՞ս գրել հաշվետվություններ», «Մասնագիտական կրթական ծրագրեր» թեմաներով վերապատրաստումները, ըստ մասնակիցների, [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 3 տեղի մրցույթ Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն կրթական ծրագրով սովորողների համար՝ 10 ամսով Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել երկրորդ կուրսի այն ուսանողները, ովքեր տիրապետում են անգլերենին (B2) կամ գերմաներենին (B1): Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը: Մրցույթին մասնակցելու համար պետք [...] Read More
Երեկ՝ մայիսի 10-ին հայաստանյան որոշ լրատվամիջոցներ ու սոցցանցերի որոշ օգտատերեր լուր էին տարածել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին գումարի դիմաց ընդդիմության ցույցերին ներգրավելու փորձի վերաբերյալ։ Ագրարային համալսարանի Ուսանողական խորհուրդը վճռականորեն կանխել է վերոնշյալ անխոհեմ եւ իմաստազուրկ փորձը եւ համալսարանի ուսանողության անունից հայտարարում է․ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողները, ինչպես Հայաստանի Հանրապետության որեւէ քաղաքացի, ունեն ազատ [...] Read More