Author: Elya Nazaryan

Նշվեց Հասմիկ Տեր-Մովսեսյանի ծննդյան եւ աշխատանքային գործունեության հոբելյանը

Պարենամթերքի տեխնոլոգիայի ֆակուլտետի դեկանի պարտականությունները կատարող, տեխնիկական գիտությունների դոկտոր, դոցենտ Սմբատ Դավեյանը եւ Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիայի ամբիոնի աշխատակիցներն այսօր առանձնակի ոգեւորության առիթ ունեին, որ չէին էլ թաքցնում․ ամբիոնի դոցենտ, կենսաբանական գիտությունների թեկնածու Հասմիկ Տեր-Մովսեսյանի ծննդյան հոբելյանն էր, ինչպես նաեւ Ագրարային համալսարանում նրա աշխատանքային գործունեության 40-ամյակը։ Պարոն Դավեյանը ըստ արժանվույն գնահատեց դոցենտ Տեր-Մովսեսյանի երկարամյա ներդրումը [...] Read More

Մասիսի գյուղատնտեսական եւ Արարատի տարածաշրջանային քոլեջներն այստեղ էին

Մասնագիտական կողմնորոշման նպատակով Ագրարային համալսարանում էին Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջի եւ Արարատի տարածաշրջանային պետական քոլեջի տարբեր կուրսերի ուսանողներից բաղկացած բավականին պատկառելի պատվիրակությունը՝ դասախոսների ուղեկցությամբ։ Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի լսարանում նրանց դիմավորեց Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի աշխատակից Մանե Շուշանյանը եւ հակիրճ ներկայացրեց համալսարանի կրթական ծրագրերը, համալսարանում ուսման եւ անհատական զարգացման համար ստեղծված արդիական պայմանները եւ աշխատաշուկայում մեծ պահանջարկ [...] Read More

Առինքնող են գինին, պատումը եւ հեղինակը․ համտեսի դաս ՊՓ ուսանողների համար

Պարենամթերքի փորձաքննություն մասնագիտության ավարտական կուրսի ուսանողները նոյեմբերի 10-ին Ի Վի Էն գինու ակադեմիայի համտեսի սրահում եւ լաբորատորիայում անցկացրեցին գինու որակի գնահատման դաս, այլ խոսքով՝ համտես-փորձաքննություն ․․․ Անասնաբուժական փորձաքննության, սննդամթերքի անվտանգության եւ հիգիենայի ամբիոնի վարիչ Սիրանուշ Ալթունյանի ղեկավարությամբ։ Բանն այն է, որ անասնաբուժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալթունյանը ուսանողների դատին էր ներկայացրել իր իսկ հեղինակած կարմիր անապակ [...] Read More

Ռեկտոր Ուռուտյանի շնորհավորանքը դոկտ․ Ջոն Նիքըլսի՝ Քոլիջ Ստեյշնի քաղաքապետ ընտրվելու առթիվ

ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի համահիմնադիր, Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Տեխասի A&M համալսարանի պատվավոր պրոֆեսոր, գյուղատնտեսական տնտեսագիտության դեպարտամենտի նախկին ղեկավար Ջոն Նիքըլսը ձայների մեծամասնությամբ (63,52 %-ով) հաղթել է երկու երիտասարդ մրցակիցներին եւ ընտրվել Տեխասի նահանգի Բրազոս կոմսության Քոլիջ Ստեյշն քաղաքի քաղաքապետ։ Այս քաղաքում է գտնվում մեր համալսարանի տասնամյակների գործընկեր [...] Read More

Ռեկտոր Վարդան Ուռուտյանի ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ

Քսան տարի է ինչ UNESCO-ի հովանու ներքո միջազգային գիտական եւ մերձգիտական հանրությունը նշում է Հանուն խաղաղության եւ զարգացման գիտության համաշխարհային օրը։ Այսօր ամբողջ աշխարհում, ներառյալ Հայաստանում, տեղի են ունենում գիտության արժեւորման, հանրայնացման եւ գիտության հանդեպ հասարակական գիտակցության բարձրացման նպատակ հետապնդող տարատեսակ միջոցառումներ, փորձ է արվում ոլորտում ներգրավված մարդկանց ուժերն ու ռեսուրսները մոբիլիզացնել ի նպաստ խաղաղության [...] Read More

Միջազգային կապերի պատասխանատուների հանդիպում Էրասմուս+ -ի շրջանակում

Նոյեմբերի 8-ին Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի լսարանում հավաքվել էին հայաստանյան բուհերի միջազգային կապերի պատասխանատուները՝ քննարկելու բուհերում ներառականության վիճակը, առկա մարտահրավերները, ինչպես նաեւ փոխանակելու այս ոլորտում եղած լավագույն գործելակերպերն ու քաղված դասերը։ Հանդիպումը բացեց եւ ներկաներին Էրասմուս+-ի 2021-2027 թթ․ ծրագրային ուղղություններին ու հայաստանյան առաջին կանչի արդյունքներին հաղորդակից դարձրեց Հայաստանում Էրասմուս+-ի համակարգող Լանա Կառլովան՝ մասնավորապես ներկայացնելով ԵՄ եւ ասոցացված [...] Read More

Աշխատանքային կիսամյակի նորարարական գաղափարն արդեն իրականություն է

2022-2023 ուսումնական տարում Ագրարային համալսարանում ներդրվեց աշխատանքային կիսամյակի նորարարական գործելակերպը։ Սա, ըստ էության, ուսանողների փորձուսուցման նոր մշակույթ է, որ առաջին անգամ է կիրառվում Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում։ Առաջինը աշխատանքային կիսամյակ անցկացրեցին Ագրոնոմիական ֆակուլտետի ուսանողները․ մյուս ֆակուլտետների ուսանողների կիսամյակը շարունակվում է։ ՀԱԱՀ-ի բարեփոխված ուսումնական պլաններով նախատեսված 4-ամսյա աշխատանքային կիսամյակը հաջողություն գրանցեց մի շարք առումներով։ Համագործակցող ընկերությունները, [...] Read More

Ուսման հնարավորություն Շչեցինի համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 1 ուսանողի տեղի մրցույթ տնտեսագիտական եւ կենսաբանական ուղղություններով սովորող բակալավրիատի ուսանողների համար՝ 2022-23 ուստարվա գարնանային կիսամյակում (մարտ-հուլիս) Շչեցինի համալսարանում (Լեհաստան) ուսումը շարունակելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենին (B2) կամ լեհերենին տիրապետող ուսանողները, բացառությամբ առաջին եւ ավարտական կուրսում սովորողների: Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը: [...] Read More

Դասական կաթնամթերք եւ պանիրներ. հումքից մինչեւ պատրաստի արտադրանք

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Բալահովիտ» ուսումնափորձնական տնտեսության Կաթնամթերքի վարպետաց դպրոցում կայացավ «Դասական կաթնամթերք եւ պանրագործություն» դասընթացը։ Հնգօրյա դասընթացի տեսական մասը վարում էին Անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի դասախոսներ Ալիսա Գրիգորյանը, Մերի Բաղդասարյանը, Նառա Չատինյանը եւ Անահիտ Սարոյանը, գործնական պարապմունքները՝ «Բալահովիտ» ՈւՓՏ գլխավոր տեխնոլոգ Արտյոմ Երանոսյանը։ Դասընթացի մասնակիցները սովորեցին պատրաստել պանիր, թթվասեր [...] Read More

Դասավանդում Ավեիրոյի համալսարանում

Եվրամիությունից ֆինանսավորվող Էրազմուս+ Միջազգային շարժունություն ծրագրի շրջանակում հոկտեմբերի 24-28-ը դասավանդման նպատակով այցելել եմ Պորտուգալիայի Ավեիրոի համալսարան: Ավեիրոյի համալսարանը հիմնադրվել է 1973 թվականին, ունի 16 ֆակուլտետ, բակալավրիատի 56, մագիստրոսական 96 (այդ թվում 4-ն անգլերեն լեզվով) եւ դոկտորական 52 (10-ն անգլերեն լեզվով) կրթական ծրագիր, ավելի քան 15500 ուսանող, 20 հետազոտական ստորաբաժանում, մոտ  450 գիտնական-հետազոտողներ։ Համալսարանում սովորում կամ [...] Read More