Հուլիսի 13-ին Ագրոնոմիական ֆակուլտետի մագիստրանտներ՝ Աննա Մինասյանը, Սոնա Վարդանյանը, Գեղեցիկ Մկրտչյանը, Գուրգեն Հունանյանը, Սեդա Սուրենյանը եւ Այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի դոցենտ Գայանե Գաբրիելյանը այցելեցին Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնք՝ հապալասենու հիդրոպոնիկ մշակության տեխնոլոգիան ուսումնասիրելու նպատակով: Նորույթ էր նաեւ ելակենու ուղղահայաց եղանակով հիդրոպոնիկ մշակության տեխնոլոգիան:
Այցը խիստ ուսուցողական էր, հագեցած:
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում ՀԱԱՀ ռեկտորի խորհրդական, ոլորտի փորձագետ Գեվիկ Դավուդիին՝ մագիստրանտներին, հետագայում նաեւ՝ գյուղատնտեսության ոլորտի մասնագետներին արտադրական հագեցած եւ բազմապրոֆիլ պրակտիկա անցկացնելու հնարավորություն ընձեռելու համար։