Visegrad +

Ծրագիրը համաֆինանսավորվում է Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի կառավարությունների կողմից` Վիշեգրադի միջազգային հիմնադրամի Վիշեգրադի դրամաշնորհների միջոցով: Հիմնադրամի առաքելությունն է Կենտրոնական Եվրոպայում կայուն տարածաշրջանային համագործակցության գաղափարների առաջմղումը:

ՓԱՓՈՒԿ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԻՔ․ V4 ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

Գլխավոր համակարգողը Հայաստանի ազգային ագրարային համալսարանն է: Ծրագիրը կիրականացվի V4 երկրների հետևյալ համալսարանների աջակցությամբ.

Հունգարիայի գյուղատնտեսական և կենսագիտական համալսարան (ՀԳԿՀ)
Սլովակիայի գյուղատնտեսական համալսարան Նիտրայում (ՍԳՀՆ)
Հարավային Բոհեմիայի համալսարան (ՀԲՀ)

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Ծրագրի հիմնական համակարգողն է ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի  պետ Գարեգին Համբարձումյանը  (էլ․ հասցե՝ [email protected]).
V4+ համալսարաններից ծրագրի համակարգողներն են՝
Էրիկա Վարգա, Հունգարիայի գյուղատնտեսական և կենսագիտական համալսարան (MATE), էլ․ հասցե՝  [email protected]
Նորբերտ Ֆլորիս, Սլովակիայի գյուղատնտեսական համալսարան Նիտրայում, էլ․ հասցե՝ [email protected]
Դագմար Շկոդովա Պարմովա, Հարավային Բոհեմիայի համալսարան (USB), էլ. հացե՝ [email protected]

ԾՐԱԳՐԻ ՀԱԿԻՐՃ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Ծրագրի նպատակն է հիմնել Փափուկ հմտությունների զարգացման կենտրոն (ՓՀԶԿ, Soft Skills Development Centre – SSDC) Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (ՀԱԱՀ), V4 գործընկեր համալսարանների աջակցությամբ (Հունգարիայի գյուղատնտեսական և կենսագիտությունների համալսարան, Սլովակիայի գյուղատնտեսական համալսարան Նիտրայում և Հարավային Բոհեմիայի համալսարան): Այս ծրագրի իրականացման ընթացքում մշակված փափուկ հմտությունների նոր մոդուլների ուսուցումը կբարձրացնի շրջանավարտների, ինչպես նաև առկա մասնագետների աշխատանք գտնելու հնարավորությունները։ Ծրագրի իրականացման ժամկետն է` 01/01/2022–30/06/2023: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 24,015.00 եվրո:

Ընթացիկ խնդիրներ: Հայտնի է, որ աշխատաշուկային անհրաժեշտ են բարձր որակավորում ունեցող մասնագետներ` օժտված ինչպես մասնագիտական, այնպես էլ փափուկ հմտություններով: Գաղտնիք չէ, որ փափուկ հմտությունները բարձրացնում են մասնագետների աշխատունակությունը և հեշտացնում նրանց ինտեգրումը մասնագիտական ​​ոլորտում: Փափուկ հմտությունները հատկապես անհրաժեշտ են գյուղատնտեսության ոլորտի մասնագետների համար, քանի որ նրանց աշխատանքը սովորաբար ներառում է բազմաթիվ շահագրգիռ կողմերի և կազմակերպությունների: Վերոնշյալ բոլոր գործողությունները պահանջում են անհրաժեշտ փափուկ հմտություններ՝ առաջնորդություն, ստեղծագործականություն, թիմային աշխատանք, ժամանակի կառավարում, ինչպես նաև նորարարական մոտեցումներ և այլն: Երբեմն շահագրգիռ կողմերը դասընթացներ են կազմակերպում նոր աշխատակիցների համար, երբեմն էլ  վերջիններս են ստիպված լինում գտնել և մասնակցել փափուկ հմտություններ զարգացնող դասընթացների: Իհարկե, վերոնշյալ դասընթացների մեծ մասը վճարվում է նոր վարձու աշխատողների կամ գործատուների կողմից:

ՆԱԽԱԳԾԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ

Այս նախագծի հիմնական նպատակն է ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության ընթացքում տարբեր մոդուլների դասավանդմամբ փափուկ հմտությունների զարգացման և կատարելագործման միջոցով միջոցով բարձրացնել աշխատաշուկայում ուսանողների և առկա մասնագետների ապագա աշխատունակությունը։  Նախագծի շրջանակներում կստեղծվեն հինգ մոդուլներ`

  • հաղորդակցման հմտություններ;
  • քննադատական ​​մտածողություն և հիմնախնդիրների լուծում;
  • առաջնորդություն;
  • հակամարտությունների և ժամանակի կառավարում;
  • թիմային աշխատանք:

Ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը կստեղծի Փափուկ հմտությունների զարգացման կենտրոն (ՓՀԶԿ), որտեղ ուսանողները և գյուղատնտեսության ոլորտի մասնագետները ՀԱԱՀ-ի կազմակերպած դասընթացների ընթացքում կստանան փափուկ հմտությունների անհրաժեշտ կարողություններ: Վերոնշյալ մոդուլները դասավանդվելու են նորաստեղծ կենտրոնում: Դասընթացը կանցկացնեն ՀԱԱՀ-ի աշխատակիցները, ովքեր այս ծրագրի շրջանակներում նախօրոք վերապատրաստված և վերաորակավորված կլինեն V4 գործընկեր համալսարաններում: Ծրագրի իրականացման համար կօգտագործվի V4 գործընկեր համալսարանների ուսուցման ոլորտում ունեցած երկարամյա փորձը: Նրանք կօգնեն ՀԱԱՀ-ին ստեղծել և մշակել մոդուլներ, ինչպես նաև կօգնեն ՀԱԱՀ-ի աշխատակիցներին  զարգացնել իրենց փափուկ հմտությունները։

ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆԱ ԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԱՐՐԸ

Այս նախագծի նորարարական բնույթը կայանում է նրանում, որ ՀԱԱՀ-ում առաջին անգամ կստեղծվեն համապատասխան գործիքներ, որոնք կապահովեն ուսանողների փափուկ հմտությունների ձևավորման և զարգացման կայունությունը: Սա ՀԱԱՀ-ում առաջին նախագիծն է, որի հիմնական նպատակը մարդկային և ոչ մարդկային ռեսուրսներով անհրաժեշտ ենթակառուցվածքի զարգացումն է՝ ապահովելու ուսանողների փափուկ հմտությունների զարգացման կայունությունը: Միևնույն ժամանակ, դա ՀԱԱՀ-ի նոր մոտեցումն է` աշխատաշուկայի կարիքները բավարարելու համար կրթության և ուսանողների զբաղվածության հնարավորությունների խթանման նպատակով զարգացնել փափուկ հմտությունները:

Բացի այդ, Փափուկ հմտությունների զարգացման կենտրոնը, որը կլինի այս ծրագրի հիմնական արդյունքը, կապահովի տարբեր ոլորտներում աշխատող և փափուկ հմտությունների զարգացմամբ հետաքրքրված մասնագետների ցկյանս ուսուցումը: Այս ծրագրի իրականացման շնորհիվ ՀԱԱՀ-ում կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ ուսանողների և ներկայիս աշխատակիցների փափուկ հմտությունների զարգացման համար: Արդյունքում նրանք ավելի մրցունակ կլինեն աշխատաշուկայում և կկարողանան հեշտությամբ աշխատանք գտնել, ինչպես նաև կհարմարվեն աշխատանքային նոր պայմաններին: Ավելին, նրանք մասնագիտական ​​խնդիրներ լուծելիս կցուցաբերեն նոր մոտեցումներ և քննադատական ​​մտածողություն: Այս բոլոր իրավասությունները կնպաստեն նրանց ինտեգրմանը աշխատանքային միջավայրին, և վերջնական արդյունքը կլինի աշխատանքի արդյունավետության բարձրացումը: Սա կլինի ծրագրի թողած հիմնական ազդեցությունը։

ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Հիմնական արդյունքներ Ներդրում ծրագրի ընդհանուր նպատակին
Փափուկ հմտությունների զարգացման կենտրոն ՓՀԶԿ-ի ստեղծումը ծրագրի հիմնական արդյունքն է: Այս կենտրոնը կազմակերպելու է ուսանողների և ներքին և արտաքին այլ շահառուների (դասախոսական անձնակազմ, գյուղատնտեսության ոլորտում աշխատողներ և այլն) պարբերական դասընթացներ` փափուկ հմտությունների վերաբերյալ: Այս գործունեության շնորհիվ ՀԱԱՀ-ը կդառնա հիմնական կենտրոններից մեկը, որտեղ մասնագետները կկարողանան մասնակցել ինչպես մասնագիտական ուսուցման, այնպես էլ փափուկ հմտությունների ուսուցման:
Վերապատրաստված դասախոսական անձնակազմ `

ՓՀԶԿ- ում փափուկ հմտություններ դասավանդելու կարողություններով

 

Վերապատրաստված դասախոսական անձնակազմ ` ՓՀԶԿ-ում փափուկ հմտություններ դասավանդելու հմտություններով: Ծրագրի շրջանակներում V4 համալսարաններում վերապատրաստված ՀԱԱՀ-ի աշխատակիցները կմասնակցեն համապատասխան փափուկ հմտությունների վերաբերյալ մոդուլների մշակմանն ու դրանց դասավանդմանը: Նրանք կլինեն այն հիմնական աշխատուժը, որոնք կիրականացնեն  ծրագրի շրջանակներում նախատեսված դասընթացներ ուսանողների և այլ մասնակիցների համար։ Բացի այդ, վերապատրաստված անձնակազմը կվերապատրաստի նաև իր մյուս գործընկերներին ` ծրագրի կայունությունն ու շարունակականությունն ապահովելու համար:
Փափուկ հմտությունների ուսուցման հինգ մոդուլ.

1. Հաղորդակցման հմտություններ;

2. Քննադատական մտածողություն և հիմնախնդիրների լուծում;

3. Առաջնորդություն;

4. Հակամարտությունների և ժամանակի կառավարում;

5. Թիմային աշխատանք

Մոդուլները կդասավանդվեն նորաստեղծ Փափուկ հմտությունների զարգացման կենտրոնում՝ ուսանողների և այլ ներքին ու արտաքին շահագրգիռ մասնակիցների փափուկ հմտությունների  զարգացումն համար:
Կայուն համագործակցություն V4 գործընկեր համալսարանների հետ Այս ծրագիրը մեկ հարթակի վրա կբերի և կհամախմբի ՀԱԱՀ-ին և V4 գործընկեր համալսարաններին և կխթանի հետագա համագործակցությունը ինչպես տարբեր ոլորտներում, այնպես էլ այլ միջազգային ծրագրեր իրականացնելու տեսակյունից։

ԹԻՐԱԽԱՅԻՆ ԽՄԲԵՐ

Ծրագրի հիմնական թիրախային խմբերն են ՀԱԱՀ բակալավրիատի ուսանողները, մագիստրոսները, ասպիրանտներն ու հայցորդները, ՀԱԱՀ դասախոսներն ու  վարչական անձնակազմը, գյուղատնտեսական ոլորտի մասնագետները:

ԳՈՐԾՈԻՆԵՈՒԹՅՈԻՆ ԵՎ ԱՐԴՅՈԻՆՔՆԵՐ


Հետադարձ կապ`

ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
I մասնաշենք, 127 սենյակ
Հեռ/ֆաքս +37412 58-58-08, +37412 56-74-11, ներքին` 401, 402
E-mail: [email protected], [email protected]