Ուսման հնարավորություն Պովիսլանսկու համալսարանում, Կվիձինում (Լեհաստան)

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 1 տեղի մրցույթ 2023-24 ուստարվա երկրորդ կիսամյակում Պովիսլանսկու համալսարանում` Կվիձինում (Լեհաստան) ուսումը շարունակելու համար։

Մրցույթին կարող են մասնակցել ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի առաջին կուրսն ավարտած եւ անգլերենին տիրապետող (B2) ուսանողները, բացառությամբ՝ ավարտական կուրսում սովորողների։ Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ աշխատակից Զարինե Պողոսյանին ([email protected]) իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․

  1. ապացույց ՀԱԱՀ ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
  2. անձնագրի գունավոր պատճեն
  3. մոտիվացիոն նամակ (անգլերենով)
  4. ինքնակենսագրական (Europass ձեւաչափով, անգլերենով)
  5. ակադեմիական տեղեկագիր (հայերենով)
  6. անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում)
  7. առարկաների կրեդիտների ճանաչման ձեւաթուղթ:

Դիմորդները պետք է ընտրեն 25-30 կրեդիտ։

Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաեւ ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի նոյեմբերի 3-ը։

Օգտակար հղումներ`

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը։

Հարցերի դեպքում կարող եք դիմել Զ․ Պողոսյանին՝ [email protected] էլհասցեով կամ այցելել ՄԿԴ: