Շախմատի թանգարան

Շախմատի թանգարանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2001թ. հուլիսին: Թանգարանում ներկայացված են շախմատային խոշոր իրադարձությունների մասին պատմող արժեքավոր նյութեր, հայ շախմատիստների հաղթանակների պատմությունը և այլ ուշագրավ տեղեկություններ:

Թանգարանում կազմակերպվում են շախմատի հանրապետական, միջբուհական առաջնություններ՝ մրցաշարեր և օլիմպիադաներ, միաժամանակյա մրցախաղեր և միջոցառումներ, հանդիպումներ շախմատի հայազգի գրոսմայստերների հետ:

Թանգարանի տպավորությունների մատյանում տեղ են գտել Ռ.Վահանյանի, Վ.Հակոբյանի, Լ. Արոնյանի, Ս. Լպուտյանի, Կ.Ասրյանի, Գ. Սարգսյանի, Ա. Անաստասյանի, Ա.Մինասյանի, Ա. Պետրոսյանի, Տ.Նալբանդյանի, Ա. Եղիազարյանի, Տ.Պետրոսյանի, է. Դանիելյանի, Լ.Մկրտչյանի, Ն.Աղինյանի, Ա. Դեմիրխանյանի, Գ. Հակոբյանի, Գ. Խլղաթյանի և տաղանդավոր շատ շախմատիստների, ինչպես նաև շախմատասերների, հանրապետության ականավոր գործիչների և այլոց գրառումները:
Թանգարանի հիմնադիրն ու աշխատանքների կազմակերպիչը եղել է դոցենտ Ռ.Ա. Չատինյանը, թանգարանը գտնվում է 1-ին մասնաշենքում՝ 130 սենյակում: