Ստորագրվել է համագործակցության հուշագիր Վրաստանի գյուղատնտեսական համալսարանի հետ

Վրաստանի գյուղատնտեսական համալսարանի (ՎԳՀ) ռեկտոր Վախթանգ Լեջավայի հրավերով կարճատեւ աշխատանքային այցով այդ համալսարանում գտնվող ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը երեկ՝ դեկտեմբերի 1-ին համագործակցության նոր հուշագիր է ստորագրել վրացի գործընկերոջ հետ։ Հուշագրով նախատեսվում է իրականացնել համագործակցության երկարամյա ավանդույթներ ունեցող համալսարանների համատեղ գործողություններ ու ծրագրեր՝ գործունեության մի շարք ուղղություններով։

Այցի ընթացքում ռեկտոր Ուռուտյանը եղել է ՎԳՀ տարածքում գտնվող Բույսերի գենետիկական ռեսուրսների բանկում, որի հետ նախատեսվում է իրականացնել համատեղ հետազոտական թեմատիկ ծրագրեր։ Այցելության նպատակակետերից էին նաեւ գաստրոակադեմիան, անասնաբուժական կլինիկան եւ այլն։

ՎԳՀ գործընկերների հետ ռեկտոր Ուռուտյանը քննարկել է նաեւ երկու համալսարանների գիտական հանդեսներում փոխադարձ հրապարակումներն ակտիվացնելու հարցը։