Այսօր, փետրվարի 24-ին, մեկնարկեց մագիստրոսական ավարտաճառերի պաշտպանության խիստ պատասխանատու փուլը: Առաջինը սննդամթերքի անվտանգություն մասնագիտության ներկայացուցիչներն էին: Հանձնաժողովի կազմում, ինչպես միշտ, ոլորտի կայացած, հեղինակություն վայելող մասնագետներն են՝ Բեկոն պրոդուկտ ՍՊԸ գլխավոր տեխնոլոգ, տ.գ.թ. Յանա Բալույանցի նախագահությամբ: Սկզբում իր սիրելի սաներին բարեմաղթանքի խոսքեր ասաց դեկանը՝ տ. գ. դ., դոցենտ Սմբատ Դավեյանը: Նա սովորաբար նման դեպքերում ծնողի ջերմությամբ, [...] Read More
«Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարան» հիմնադրամը հայտարարում է «Ագրոպարենային համակարգում քիմիկոս-լաբորանտի պատրաստման» վճարովի դասընթացների մեկնարկը: Դասընթացը ներառում է քիմիայի պարտադիր մոդուլը և ընտրովի մոդուլներ. ✅կաթի և կաթնամթերքի, ✅մսի և մսամթերքի, ✅ ձկան և ձկնամթերքի, ✅ շոկոլադի լաբորատոր հետազոտություններ` ըստ մասնագիտացման։ Դասընթացի տևողությունը՝ Պարտադիր հիմնական մոդուլ` քիմիա 5 օր, 11 ժամ։ Ընտրովի Մոդուլներ՝ ✅ մոդուլ 1 - [...] Read More
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների եւ անասնաբուժական բժշկագիտության համալսարանում 9 ամսով ուսումը շարունակելու (1 տեղ) եւ 1 շաբաթով դասավանդելու կամ վերապատրաստվելու համար (1 տեղ)։ Շարժունությանը մասնակցելու համար անհրաժեշտ է այցելել հետեւյալ հղումով՝ https://erasmus.usamvcluj.ro/students-and-staff-from-third-countries-not-associated-to-the-program-to-usamv-ka171-2022/ եւ սեղմել “Apply now” կոճակը, որից հետո ուսանողներն ու [...] Read More
Երեկ՝ փետրվարի 20-ին «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում Հայաստանի Ազգային ագրարային համալսարանում անցկացվեց «Մեկ օր Ագրարայինում» վերտառությամբ վարպետության դասերի շարքի առաջին հանդիպումը՝ Հայ-հունական պետական քոլեջի ուսանողների, Հայ-չինական բարեկամության դպրոցի եւ մի շարք այլ դպրոցների շուրջ 40 աշակերտների մասնակցությամբ։ Հանդիպումը մեկնարկեց Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի մասնագետ Մանե Շուշանյանի ներկայացմամբ, որը վերաբերում էր համալսարանի առաջարկած [...] Read More
Հայ բարեգործական ընդհանուր միության Բուենոս Այրեսի գրասենյակի ղեկավար Անտոնիո Սարաֆյանի կազմակերպած ընդունելությամբ ամփոփվեց ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի, Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Թովմասյանի եւ ամբիոնի դոցենտ Ռուդիկ Նազարյանի աշխատանքային այցը Արգենտինայում։ ՀԲԸՄ-ում անցկացված հանդիպման ժամանակ արձանագրվեց, որ այցը շատ արդյունավետ էր համագործակցության ներկա հանգրվանն ամփոփելու եւ նոր ուղղություններ նախանշելու առումով։ Սպասվում է նոր հուշագրերի [...] Read More
Արգենտինյան այցի շրջանակում ՀԱԱՀ պատվիրակությունը մասնակցել է Գյուղատնտեսական տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի` INTA-ի Լակոնսուլտա փորձարարական կենտրոնում կազմակերպված Լոլիկի օրվան։ Միջոցառմանը մասնակցում էր շուրջ 500 մարդ՝ ֆերմերներ, խորհրդատուներ, գյուղատնտեսական ներդրանքների մատակարարներ, գյուղմեքենաներ արտադրողներ եւ նորարարական ագրոծառայություններ առաջարկող այլ անհատներ ու կազմակերպություններ, լոլիկ արտադրողների ընկերակցություններ։ Ռեկտոր Վարդան Ուռուտյանի, Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Թովմասյանի եւ ամբիոնի դոցենտ [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինը հրավիրում է ավագ դպրոցների 11-ից 12-րդ դասարանների աշակերտներին՝ մասնակցելու ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի (@AWDA) շրջանակում կազմակերպվող «Մեկ օր Ագրարայինում» վերտառությամբ վարպետության դասերի շարքի առաջին հանդիպմանը, որը կանցկացվի փետրվարի 20-ին, ժամը 13:00-18։00։ Դպրոցականները հնարավորություն կունենան նաեւ ծանոթանալու ծրագրի ներքո առաջարկվող դասընթացներին [...] Read More
Աշխատանքային այցով Արգենտինայում գտնվող ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Թովմասյանը եւ ամբիոնի դոցենտ Ռուդիկ Նազարյանը, Գյուղատնտեսական տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի պատասխանատուների հետ հանդիպումներից եւ դաշտային այցելություններից հետո, եղել են Կույոյի ազգային համալսարանում։ Այստեղ ռեկտոր Ուռուտյանը հանդիպել է համալսարանի ռեկտոր դոկտ․ Էսթեր Սանչեսի, պրոռեկտոր Գաբրիել Ֆիդելի եւ Ագրարային գիտությունների ֆակուլտետի դեկան դոկտ․ Մարիա [...] Read More
Փետրվարի 15-ին տեղեկացանք, որ ՀԱԱՀ «Ագրոգիտություն եւ տեխնոլոգիա» գիտական պարբերականը հերթական անգամ ընդգրկվել է 2023 թվականի ատենախոսությունների հիմնական արդյունքների եւ դրույթների հրապարակման համար ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ընդունելի գիտական հրատարակությունների ցանկում: Ինչպես ասում են՝ ի գործ, հարգելի՛ գիտնականներ, «Ագրոգիտություն եւ տեխնոլոգիա» գիտական պարբերականի խմբագրությունը սպասում է ձեր հետաքրքիր եւ նորարարական հետազոտություններին: Read More
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Թովմասյանը եւ նույն ամբիոնի դոցենտ Ռուդիկ Նազարյանը աշխատանքային այցով Արգենտինայի Հանրապետությունում են։ Այցը համաֆինանսավորել են ՀԱԱՀ արգենտինյան գործընկերները՝ Գյուղատնտեսական տեխնոլոգիաների ազգային ինստիտուտը եւ Արգենտինայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ Այցի առաջին երկու օրերին ՀԱԱՀ պատվիրակությունը մայրաքաղաք Բուենոս Այրեսում հանդիպումներ է ունեցել Գյուղատնտեսական տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի (INTA) գլխավոր [...] Read More