Գիտխորհրդի հունիսի 30-ի՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ կայացած հերթական նիստի օրակարգի առաջին հարցը վերաբերում էր Ուսանողական գիտական ընկերության աշխատանքների կատարման ընթացքին եւ խնդիրներին․ զեկուցմամբ հանդես եկավ ՈՒԳԸ նախագահ Զարուհի Հովեյանը։ Նա անդրադարձավ ՈՒԳԸ վերջին երեք տարիների գործունեությանը, որ բավականին ակտիվ է եղել՝ ամբիոնների հետ ակտիվ աշխատանք, ամփոփիչ գիտաժողովներ 2022 եւ 2023 թթ․, «Հայացք» ուսանողական գիտական [...] Read More
Հունիսի 19-25-ը Հողային եւ ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ, գ.գ.դ., պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանը, նույն ամբիոնից՝ տ.գ.թ., դոցենտ Նաիրա Ալոյանը եւ Սերյոժա Կարապետյանը ԳեոՏակ ծրագրի շրջանակում այս անգամ գործուղման էին մեկնել Շվեդիա՝ Ստոկհոլմի թագավորական տեխնոլոգիական ինստիտուտ: Քննարկումների թեման էր «Նորարարությունն ու ձեռներեցությունը երկրատեղեկատվական համակարգերի միջոցով»: Դասախոսությունների, գործնական պարապմունքների ընթացքում մանրակրկիտ դիտարկվել է գիտելիքի եռանկյունին՝ կրթություն-հետազոտություն-նորարարություն եռամիասնությունը: [...] Read More
Նոր մասնագիտության երկրորդ սերունդն է ավարտում ուսումնառության այս փուլը: Ընդամենը երեքն են, հետաքրքիր-չկրկնվող-խիստ արդիական թեմաներով: Երեքն էին լավը, բայց Դիանա Սումբուլյանի աշխատանքը լավագույնն էր: Այս տարի ավարտաճառերի տասնյակ պաշտպանությունների վկան ենք եղել, բայց Դիանան ակնհայտորեն էր տարբերվում: Բակալավրիական կրթությամբ ագրոնոմ է, զբաղվում է ՀՀ դեղաբույսերի պաշարների սրտացավ մշտադիտարկմամբ: Մագիստրոսական թեզը նվիրված էր երկրատեղեկատվական համակարգերի ծրագրակազմերի [...] Read More
ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի կողմից համակարգվող, ԵՄ կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում հունիսի 12-16-ը Գայզենհայմի համալսարանում կազմակերպված առաջին միջազգային շաբաթին մասնակցելու համար ՀԱԱՀ Ագրոբիզնեսի դեպարտամենտի պետ Արթուր Գրիգորյանը, Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Մարո Դեթլոֆֆը եւ Բուսաբուծական մթերքների վերամշակման ամբիոնի ասիստենտ Ամալյա Իսկանդարյանը գործուղվեցին Գերմանիայի Գայզենհայմի համալսարան: Միջազգային շաբաթին մասնակցում էին 31 պատվիրակներ Հայաստանից, Վրաստանից, [...] Read More
Ռեկտորատի այսօրվա՝ հունիսի 29-ի նիստը, որը նախագահում էր ռեկտոր Վարդան Ուռուտյանը, մեկնարկեց նախորդ նիստերի որոշումների կատարման ընթացքի մասին ռեկտորատի քարտուղար Գայանե Ավագյանի զեկուցմամբ։ Առկա եւ հեռակա ուսուցման ավարտական կուրսերի դիպլոմային աշխատանքների եւ մագիստրոսական թեզերի պաշտպանության արդյունքների եւ խնդիրների վերաբերյալ հիմնական հարցի շուրջ ծավալված շահագրգիռ քննարկման առանցքային թեմաներն էին՝ աշխատանքների արդիականությունը, գրախոսությունների որակը եւ «հին ու [...] Read More
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում ս.թ. հունիսի 12-16–ն ընկած ժամանակահատվածում ՀԱԱՀ աշխատակիցներ` Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Մերի Մանուչարյանը, Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Արուսյակ Հակոբյանը, Տվյալագիտության ամբիոնի դասախոս Աստղիկ Մովսիսյանը, Ջրային և հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի դասախոս Նաիրա Ավետյանը դասավանդման և վերապատրաստման նպատակով հյուրընկալվել էին Աթենքի գյուղատնտեսական համալսարանում։ Հյուրընկալող [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում ս․թ․ հունիսի 19-23-ը միջազգային հարթակում դասավանդման հաջորդ փորձառությունս Շչեցինի համալսարանում էր (Լեհաստան)։ Հաստատության յոթ ֆակուլտետում ուսումնառում է շուրջ տասնմեկ հազար ուսանող։ Համալսարանի Ֆիզիկայի, մաթեմատիկայի և բնագիտության ֆակուլտետի կառուցվածքում գտնվող Կենսաբանության ինստիտուտը կրթություն է կազմակերպում Կենսաբանություն, Կենսատեխնոլոգիա, Դատաբժշկական կենսաբանության հիմունքներ կրթական ծրագրերով բակալավրի և մագիստրոսի մակարդակներում։ Շչեցինի համալսարանում իմ դասախոսությունների կազմակերպումը համակարգում [...] Read More
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը հունիսի 23-ին Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում մասնակցել է «ԱՊՐԻ Արմենիա» (Հայաստանի Կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտ) հետազոտական կենտրոնի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախաձեռնությամբ տեղի ունեցած համաժողովին՝ «Հայաստանը խաչմերուկում. խաղաղություն եւ բարեկեցություն Եվրոպայի հարեւանությամբ» վերտառությամբ։ Համաժողովը միավորել էր քաղաքական, դիվանագիտական, ակադեմիական եւ քաղաքացիական հասարակության առաջնորդներին՝ քննարկելու խաղաղության կառուցմանն ու կայուն զարգացմանը, Հարավային [...] Read More
ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի կողմից համակարգվող, ԵՄ կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում 2023 թվականի հունիսի 12-16-ը Գայզենհայմի համալսարանում կազմակերպվող առաջին միջազգային շաբաթին մասնակցելու համար ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի տնօրեն Արթուր Գրիգորյանը, Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Մարո Դեթլոֆֆը և Բուսաբուծական մթերքների վերամշակման ամբիոնի ասիստենտ Ամալյա Իսկանդարյանը գործուղվեցին Գերմանիայի Գայզենհայմի համալսարան: Միջազգային շաբաթին մասնակցում էին 31 [...] Read More
Հունիսի 27-ին Զաբել Եսայան ագրոբիզնեսի կենտրոնում (ԶԵԱԿ) կայացավ ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի եւ մագիստրատուրայի, ինչպես նաեւ Ի-Վի-Էն գինու ակադեմիայի 2022-2023 ուստարվա շրջանավարտների ավարտական արարողությունը, որին մասնակցում էին այս կրթական ծրագրերին աջակցող կազմակերպությունների ներկայացուցիչները՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոն, Հայաստանի խողողագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը, առցանց՝ Տեխասի A&M համալսարանի [...] Read More