Նորություններ

Ինչ ունենք հեռավար կրթության այս հանգրվանում․ ռեկտոր Ուռուտյանը բանախոսել է Hero House-ի քննարկման ժամանակ 

Հունիսի 26-ին «Հեռավար կրթություն. Ուսուցման կառավարման համակարգեր եւ օժանդակ տեխնոլոգիաներ» թեմայով առցանց պանելային քննարկման բանախոսներից մեկը ՀԱԱՀ-ի ռեկտոր Վարդան Ուռուտյանն էր։ Քննարկումը կազմակերպել էր Hero House հաբը՝ Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ։ Բանախոսները քննարկեցին հայաստանյան բուհերում ուսուցման կառավարման համակարգերին (ՈւԿՀ) եւ հեռավար կրթության ձեւաչափերին առնչվող հարցեր, ինչպես նաեւ հանդես եկան օժանդակ տեխնոլոգիաների միջոցով հեռավար ուսուցումն ավելի արդյունավետ դարձնելու [...] Read More

ՀԱԱՀ-ի Moodle հարթակն օգտագործվում է սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման նպատակով

Շարունակվում է սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման՝ 2020թ․ հունիսի 8-ին մեկնարկած առցանց դասընթացը, որին մասնակցում են 123 անասնաբույժ-մասնագետներ Հայաստանի բոլոր մարզերից։ Վերապատրաստման ծրագրի նպատակն է սպանդանոցներն ապահովել վերապատրաստված մասնագետներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ  հուլիսի 1-ից գործելու է գյուղատնտեսական կենդանիների սպանդանոցային մորթի անցնելու պարտադիր պահանջը։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնած նախագիծն իրականացվում է Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության [...] Read More

Ուսումը Վիսեուի պոլիտեխնիկական համալսարանում շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ 1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Վիսեուի պոլիտեխնիկական համալսարանում (Պորտուգալիա) ուսումը 5 ամսով շարունակելու նպատակով (3 ուսանող)։ Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի Ագրոբիզնեսի և տնտեսագիտության, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների և Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները, ովքեր տիրապետում են անգլերենին (բացառությամբ առաջին կուրսում և ավարտական կիսամյակում սովորողների): Խրախուսվում է նաև [...] Read More

Գյուղկենդանիների սաղմերի փոխպատվաստման վերաբերյալ միջազգային գիտաժողով ՂԱԱՀ-ում

Հունիսի 23-ին Ղազախստանի ազգային ագրարարային համալսարանը և Անասնաբուծության և կենսառեսուրսների գիտահետազոտական ինստիտուտը համատեղ կազմակերպել էին միջազգային գիտաժողով-խորհրդակցություն, որը նվիրված էր գյուղատնտեսական կենդանիների սաղմերի փոխպատվաստման խնդիրներին։ Գիտաժողովին մասնակցում էին գյուղատնտեսական կենդանիների սաղմերի փոխպատվաստման ոլորտի առաջատար մասնագետներ Հունգարիայից, Հարավային Կորեայից, Չինաստանից, Ռուսաստանից, Հայաստանից, Ղրղզստանից, Ղազախստանից, ինչպես նաև հյուրընկալող երկրի տոհմային տնտեսությունների, գիտակրթական հանրության ներկայացուցիչներ: Մեր երկիրն ու [...] Read More

CommTECH 2020 առցանց ծրագիր

Սուրաբայայի տեխնոլոգիական համալսարանը (Ինդոնեզիա) մեկնարկում է առաջին առցանց «Համայնք և տեխնոլոգիաներ» 2020 ծրագիրը (CommTECH 2020 Online Edition): Ծրագրին կարող են մասնակցել ինչպես բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները, այնպես էլ ասպիրանտներն ու դասախոսները։ Համալսարանը ծրագրի շրջանակում առաջարկում է 2 դասընթաց․ Internet of Things (IoT) for Smart City Applications during the Pandemic Դասընթացը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 3-14-ը։ [...] Read More

Վեցը կմեկնեն Գերմանիա՝ փորձուսուցման եւ ուսումը շարունակելու

«Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական ծրագրի մագիստրանտներից եւ բակալավրիատի ու մագիստրատուրայի 2019թ. շրջանավարտներից բաղկացած խումբը հունիսի 28-ին կմեկնի Գերմանիա՝ Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանում (ՎԿԳՀ) արտադրական փորձուսուցում անցնելու, հետագայում էլ ուսումն այնտեղ շարունակելու համար: Վեց հոգուց բաղկացած խումբը ընտրվել է փետրվար ամսին կայացած քննության միջոցով, որին մասնակցում էին «Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական ծրագրի 5 մագիստրանտներ եւ բակալավրիատի ու մագիստրատուրայի [...] Read More

Մրցույթ` Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2020-2021 ուսումնական տարում կրթություն ստանալու համար

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2020-2021 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (7 տեղ՝ 3 բակալավրիատ, 4 մագիստրատուրա) և հետբուհական (1 տեղ՝ ասպիրանտուրա) կրթություն ստանալու նպատակով: Ուսուցումը իրականացվելու է ռումիներենով, ուստի լեզվին չտիրապետող ուսանողները անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի դասընթաց (նախապատրաստական): Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և [...] Read More

Միջազգային համագործակցությունը COVID-19-ից հետո

Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ հայաստանյան գրասենյակը դեռ մարտ ամսին նախատեսել էր Հայաստանում և Վրաստանում անցկացնել բուհերի միջազգայնացմանն ուղղված վերապատրաստումներ, հարդյունս որի մասնակիցները ձեռք կբերեին ամերիկյան փորձի վրա հիմնված անհրաժեշտ գիտելիքներ և կարողություններ բուհերի միջազգայնացման առանձնահատկությունների, միջազգայնացմանն ուղղված ռազմավարական պլանների մշակման և համանման այլ հարցերի վերաբերյալ։ Նախատեսված հիմնական վերջնարդյունքներից էր նաև հայաստանյան և վրաստանյան բուհերի միջև [...] Read More

Դիպլոմային աշխատանքների պաշտպանությունները շարունակվում են հեռակա ուսուցման տարբեր խմբերում

Հեռակա ուսուցման բակալավրիատի ավարտական կուրսի ուսանողները շարունակում են դիպլոմային աշխատանքների առցանց պաշտպանությունը։ Հունիսի 17-ին հերթը Բույսերի պաշտպանություն մասնագիտության 12 եւ Ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում եւ աուդիտ մասնագիտության 17 շրջանավարտներինն էր։ Երկու բավարար, երկու գերազանց եւ ութ լավ գնահատականները լավ արդյունք է։ Քննական հանձնաժողովը, որում ընդգրկված էին նաեւ ոլորտի բազմափորձ գիտնական-խորհրդատուներ, ընդհանուր առմամբ գոհ են բույսերի [...] Read More

Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ 2021

Գերմանական Բունդեսթագը, համագործակցելով Բեռլինի Ազատ համալսարանի, Բեռլինի Հումբոլդտի համալսարանի և Բեռլինի Տեխնիկական համալսարանի հետ, հինգ ամսով հրավիրում է Բեռլին` մասնակցելու Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ (ՄԽԿ) ծրագրին: Միջազգային խորհրդարանական կրթաթոշակը նախատեսված է բարձր որակավորում ունեցող և քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդ աղջիկների ու տղաների համար, ովքեր մտադիր են ծրագրի ավարտից հետո վերադառնալ հայրենիք և ակտիվորեն ու պատասխանատվության զգացումով մասնակցել [...] Read More