Նորություններ

Մեր կայացած, զորեղ փաղանգը. Կարևորը՝ լավ մարդ լինել ու անմնացորդ նվիրվել մասնագիտությանը

Կենսաբան մոր ու ֆիզիկա-մաթեմատիկայի ուսուցիչ հոր միջեւ սքողված, բայց խանդոտ-համառ պայքար կար երեխաներին գայթակղելու հարցում: Ավագ դուստրն արդեն գնացել էր մոր հետքերով փայլուն սովորում էր Ագրարայինի Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետում (Սուսաննա Պետրոսյանի մասին արդեն պատմել ենք այս նույն խորագրի ներքո): Կրտսեր դուստրը՝ Սվետլանան, որոշեց «չնեղացնել» հայրիկին՝ դիմեց նույն բուհի Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետ: Հիմա պահածոյացման [...] Read More

Բաց տարածքի ոճի նոր սրահ՝ շուտով

Չնայած համավարակին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում չեն թուլանում նոր ենթակառույցների, ուսանողների համար նոր միջավայրի ստեղծման աշխատանքների տեմպերը։ Իրականանում է ռեկտոր Վարդան Ուռուտյանի եւս մեկ նորարարական գաղափար՝ ավարտվել է «բաց տարածքի» ոճով համալսարանական երկրորդ սրահի շինարարությունը համալսարանի նախկին մամուլի սենյակում, եւ մեկնարկել է տարածքի կահավորման փուլը։ Նոր տարածքն իր կահավորանքով եւս մեկ արդիական ու գունեղ անկյուն [...] Read More

Քոլեջի 2020-2021 ուստարվա 2-րդ փուլի ընդունելության արդյունքները հայտնի են

Ա․Ե․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի 2020-2021 ուստարվա 2-րդ փուլի ընդունելության արդյունքները արդեն հայտնի են: Արդյունքների կարող եք ծանոթանալ սեղմելով այստեղ: Read More

Միջազգային մրցույթ «Սննդի կենսաբազմազանության արժեքի բարձրացումը ձեր երկրում»

Աշխարհի տարբեր երկրների մագիստրանտներ հրավիրվում են մասնակցելու Սննդի միջազգային ուսանողական մրցույթ խաղին։ Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել 3-5 մագիստրանտներից բաղկացած խմբեր, որոնք գրանցված են սննդի հետ կապված որևէ ծրագրում աշխարհի որևէ վայրում: Մրցույթը սկսվելու է 2020 թվականի հոկտեմբերին, և ընդունված թիմերը մասնակցելու են 6 առցանց սեսիաների հաջորդ 4 ամիսների ընթացքում: Մրցույթը ավարտվելու է 2021 [...] Read More

Ոսկեհատի փորձացուցադրական դաշտում կիրառվում եւ ցուցադրվում են արդիական տեխնոլոգիաներ

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան գրասենյակի փոխնախագահ Հովիկ Եորդեկյանը օգոստոսի 16-ին այցելել են ՀԱԱՀ Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսություն՝ ծանոթանալու Հայաստանում Արգենտինայի դեսպանության աջակցությամբ եւ ՀԲԸՄ Բուենոս Այրեսի գրասենյակի ֆինանսավորմամբ ՀԱԱՀ Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսությունում առանձնացված փորձացուցադրական դաշտում գարնանը մեկնարկած նախագծի ընթացքին։ Նրանց ուղեկցում էին Կարաս վայնս ընկերության ագրոնոմ-ինժեներ Մանուել Գոմեսը, ՀԲԸՄ Հայաստանի [...] Read More
Ագրարային համալսարանը հայտարարում է

Ա․Ե․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ընդունելության 2-րդ փուլ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ա․Ե․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջը օգոստոսի 20-ից սկսում է ընդունելության 2-րդ՝ լրացուցիչ, փուլը։ Մրցույթից դուրս մնացած դիմորդները թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմում- հայտը և փաստաթղթերը ներկայացնելու են էլեկտրոնային տարբերակով՝ dimord.emis.am կայքի միջոցով, մինչև սույն թվականի օգոստոսի 22-ը ներառյալ՝ ժամը 18:00: Լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել 012 58 58 28 [...] Read More

Առաջինկուրսեցիները սեպտեմբերի 1-ին գալու են համալսարան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը օգոստոսի 17-ին հայտարարել է, որ հարդյունս պարետատան հետ քննարկման, որոշում է կայացվել դասագործընթացը վերսկսել նաեւ բուհերում։ Ընդսմին բակալավրիատի առաջին կուրսի ուսանողների համար դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 1-ին, իսկ մյուս բոլոր ուսանողների համար՝ սեպտեմբերի 15-ին։ Դասերի մեկնարկի կարգի, դասագործընթացի կազմակերպման եղանակի (այն կիրականացվի հիբիդային եղանակով՝ առկա եւ հեռավար) [...] Read More

«Seed Funding» դրամաշնորհային ծրագիր

Երկկողմանի ծրագրի շրջանակում Հետազոտությունների, կրթության և նորարարությունների շվեյցարական պետական քարտուղարությունը (SERI), Ռուսաստանի և ԱՊՀ-ի Առաջատար տունը մեկնարկում են 2020 «Seed Funding» դրամաշնորհային ծրագիրը Շվեյցարիայի և Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Մոնղոլիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի և Ուզբեկստանի միջև համագործակցություն իրականացնելու համար։ Ծրագրի նպատակն է խրախուսել Շվեյցարիայի և իրավասու երկրների ակադեմիական աշխատակիցների միջև համագործակցությունը։ Ծրագրին [...] Read More
Ագրարային համալսարանը հայտարարում է

2020-2021 ուստարվա գյուղատնտեսական քոլեջի ընդունելության մրցույթի արդյունքները 

2020-2021 ուստարվա «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի  Ա․Ե․Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ընդունելության մրցույթի արդյունքները հայտնի են, որին կարող եք ծանոթանալ այտեղ և այստեղ: Read More

Սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման ծրագիրը գործնական փուլ է թեւակոխել

2020 թվականի օգոստոսի 11-ին մեկնարկեց սպանդանոցի անասնաբույժ–փորձագետների վերապատրաստման դասընթացի շրջանակում իրականացվող փորձուսուցումը լաբորատորիայում և սպանդանոցում: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ դասընթացն իրականացնում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունը՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ։ Սպանդանոցի անասնաբույժ–փորձագետների վերապատրաստման տեսական առցանց դասընթացն իրականացվել [...] Read More