Այսօր առավոտյան ժամը 7-ն անց 15-ի սահմաններում Ադրբեջանի զինուժը ռազմական գործողություններ է սանձազերծել արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով։ Հրետակոծության եւ հրթիռակոծության թիրախ են դարձել ոչ միայն Արցախի զինված ուժերի մշտական տեղակայման վայրերը, այլեւ խաղաղ բնակավայրերը, ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը։ Դժբախտաբար, ունենք զոհեր զինվորականների եւ խաղաղ բնակչության շրջանում։ ԱՀ Պաշտպանության բանակը հաջողությամբ կասեցնում է թշնամու հարձակումները եւ [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում 2020-2021 ուսումնական տարին նշանավորող իրադարձություններից է Օրգանական գյուղատնտեսություն եւ Կայուն գյուղատնտեսություն մագիստրոսական կրթական ծրագրերի մեկնարկը: Արդիական այս ծրագրերի հանրայնացման ուղղությամբ ՀԱԱՀ-ի ջանքերին միանում են նաեւ համալսարանի հին ու բարի գործընկերները: Կանաչ արահետ ՀԿ-ի ղեկավար Նունե Սարուխանյանի նախաձեռնությամբ, կազմակերպության Կանաչ ուսուցման կենտրոնում կազմակերպված սեմինարի բանախոսներն էին ՀԱԱՀ-ի բնապահպանական կրթական ծրագրերի զարգացման խորհրդատու [...] Read More
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին տեղի ունեցավ ՀԱԱՀ ուսումնափորձարարական ջերմատան բացման արարողությունը՝ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանի, էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի եւ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադայի մասնակցությամբ: Նորարարական տեխնոլոգիաներով հագեցած արդիական ջերմատունը ծառայելու է Ագրարային համալսարանի ուսանողներին եւ դասախոսներին, Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի «Ջերմատնային մշակաբույսերի մշակություն եւ կառավարում» դասընթացի մասնակիցներին՝ ուսումնական եւ [...] Read More
Սննդամթերքի անվտանգություն մագիստրոսական կրթական ծրագիրը մեր մասնագետները նախապատրաստում էին երկու տարի շարունակ, Էրազմուս +-ի շրջանակում: Մեկնարկին կենսաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Գայանե Մարմարյանը բարի երթ մաղթեց «առաջնեկներին» ու մանրակրկիտ ներկայացրեց սպասվող՝ 1,5 տարվա աշխատանքի փուլերը, առանձնահատկություններն ու հեռանկարները: Ծրագիրը ներառում է 12 պարտադիր (մասնագիտական անգլերեն, սննդի քիմիա, կենսավիճակագրություն եւ տվյալների վերլուծություն, սննդամթերքի իրավունք, սննդի բարձրագույն մանրէաբանություն, [...] Read More
ՀԱԱՀ-ի Ֆիզիկական կուլտուրայի ամբիոնից հաղորդում են, որ տղաների մեր նորաստեղծ թիմը բավականին հաջող է հանդես եկել սեպտեմբերի 20-22-ը «Գրանդ սպորտ» մարզահամալիրում կայացած ուսանողական մարզական խաղերի լողափնյա վոլեյբոլի անդրանիկ առաջնությանը։ Առաջնությանը մասնակցում էին տղաների 13 եւ աղջիկների 12 թիմեր։ Մեր տղաների թիմը (Արմեն Սոլոմոնյան, ԳՏ-4 կուրս եւ Զավեն Մարգարյան, ՊՏ – 2 կուրս) առաջին իսկ խաղից [...] Read More
Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ ՀԱԱՀ Արեշի մասնաշենքի 2-րդ հարկի՝ Մհեր Մելքոնյանի անվամբ կոչված լսարանի բացման արարողություն: Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի 1983-1994թթ.-ի ռեկտոր, պրոֆեսոր Մհեր Մելքոնյանի ծննդյան 100-ամյակը լրացավ օրերս: Անվանակոչման վերաբերյալ ՀԱԱՀ ռեկտորատի համապատասխան որոշումը հրապարակեց միջոցառման վարողը՝ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանը, հավելելով, որ նախաձեռնությունը Մհեր Մելքոնյանի ընտանիքինն է: Նրա զավակների՝ համալսարանին [...] Read More
Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության եւ ամբողջ հայության համար կարեւորագույն ազգային, պետական տոն է, որը մեծ խորհուրդ ունի մեր երկրի անկախ եւ ազատ գոյության, ինքնիշխանության եւ ապագա հաղթանակների առումով։ 1991թ․ այս օրը՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 95 տոկոսը մասնակցեց անկախության հանրաքվեին եւ ձայների 99,5 տոկոսով քվեարկեց Հայաստանի անկախության օգտին։ Սեպտեմբերի 23-ին երկրի Գերագույն խորհուրդը պաշտոնապես [...] Read More
Այսօր ՀԱԱՀ-ի հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի տնօրեն Արաքս Հակոբյանի նախաձեռնությամբ վարժարանի տնտեսագիտական հոսքի 10-րդ դասարանցիները հանդիպեցին Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տնտ. գիտ. դոկտ., պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանի հետ: Ողջունելով տասներորդցիներին, պրոֆեսոր Ղազարյանը հույս հայտնեց, որ նրանք վարժարանն ավարտելուց հետո ուսումը կշարունակեն Ագրարայինում. իսկ այդպիսի որոշում կայացնելու համար հիմնավոր նախադրյալները բազմաթիվ են: Պրոֆ․ Ղազարյանը համառոտ ներկայացրեց [...] Read More
ՀԱԱՀ-ի ուսումնափորձարարական ջերմատան պաշտոնական բացումը տեղի կունենա շատ շուտով: Այժմ կատարվում են հողի նախապատրաստման եւ սածիլման աշխատանքներ, որոնց հաճույքով են մասնակցում ICARE հիմնադրամի «Ջերմատնային մշակաբույսերի մշակություն եւ կառավարում» 10-ամսյա դասընթացի մասնակիցները։ Ջերմատանն աճեցվելու են լոլիկ, վարունգ եւ վարդ։ Ուսումնափորձարարական ժամանակակից ջերմատան կառուցումը հնարավոր է դարձել Ճապոնիայի դեսպանության եւ ամերիկահայ ամուսիններ Ջուդիթ Սարեանի եւ Վիկտոր Զառուկեանի [...] Read More
Հայաստանի Հանրապետությունում հուլիսի 1-ից մորթը պարտադիր պետք է իրականացվի սպանդանոցներում: Արդեն գործում է 62 սպանդանոց, մինչեւ տարեվերջ այդ թիվը կգերազանցի ութ տասնյակը: Հանրային առողջության տեսակետից այս շատ կարեւոր քայլը հրատապ դարձրեց անասնաբույժ, սննդի փորձագետ մասնագետների վերապատրաստումը: Վերապատրաստման գաղափարը ծնվեց ՍԱՏՄ-ում, բնականաբար՝ կյանքի կոչվեց ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական ներուժի ջանքերով, Ռազմավարական զարգացման գործակալություն ՀԿ-ի օժանդակությամբ՝ «Անասնապահության զարգացումը Հայաստանի [...] Read More