Մրցույթ ասպիրանտների համար

Նորարարության և տեխնոլոգիայի եվրոպական ինստիտուտի պարենի կոնսորցիումի (EIT Food) կողմից իրականացվող “Global Food Venture” ծրագրի շրջանակում հայտարարվում է մրցույթ ասպիրանտների համար։

Ծրագիրը կաջակցի բարձր որակավորում ունեցող ասպիրանտներին՝ իրենց հետազոտությունները կենսունակ բիզնեսի վերածելու համար։ Ծրագիրը նպատակ ունի խթանել ասպիրանտների ձեռնարկատիրական և բիզնես ստեղծելու հմտությունները՝ պարենային համակարգի մարտահրավերներին դիմակայելու համար:

Ծրագիրն անվճար է, մասնակցության ծախսերը ամբողջությամբ հոգում է EIT Food-ը։

Ծրագրին դիմելու վերջնաժամկետը 2020 թվականի ապրիլի 5-ն է։

Հարցերի դեպքում դիմել  էլփոստի [email protected] հասցեով:

Մանրամասներին և դիմելու կարգին  կարելի է ծանոթանալ անցնելով հետևյալ հղումներով՝ https://www.eitfood.eu/education/projects/global-food-venture-programme-2020 https://drive.google.com/file/d/1p32fB-7G4sdniQK2cD5yU1Y1qqB3ZhW7/view?fbclid=IwAR1vZTf8JZKchsUyTuBRVKlEkW1CSIYY8C096MF1dVitMDLXmGH6gmYYFWw