Նորարարական ուսում

Ուսանողների հաջողության կենտրոնը եւ Գիտելիքի նորարարական հաբը

Ստեղծվել են ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում՝ Ամերիաբանկի աջակցությամբ՝ նպաստելու ագրարային ոլորտի որակյալ կադրերի պատրաստմանը։
ՀԱԱՀ ներկա եւ ապագա ուսանողների անձնական եւ մասնագիտական զարգացումը համալսարանի կարեւորագույն նպատակն է։ Այս առումով լուրջ աշխատանքներ և երկարամյա համագործակցություն են ծավալել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Տնտեսական զարգացման գրասենյակը՝ ի դեմս տնօրեն Ջեյմս Բորջերի։ Ուսանողների հաջողության կենտրոնը եւ Գիտելիքի նորարարական հաբը միտված են գյուղատնտեսության ոլորտը երիտասարդության համար գրավիչ դարձնելուն։ Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցի եւ Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի ղեկավարի տեղակալ Լուսինե Ղուկասյանի և համալսարանի ղեկավարության միջև կնքված հուշագիրը վերաբերում է ՀԱԱՀ ուսանողների մասնագիտական եւ անձնական զարգացման, ակադեմիական հաջողությունների ուղղությամբ համագործակցությանը։ Այն կներառի մասնագիտական զարգացման եւ ճկուն հմտությունների թեմաներով դասընթացների, բաց դասերի, խորհրդաժողովների, մրցույթների, մասնագիտական կողմնորոշման օրերի անցկացում, ուսանողների վերապատրաստումներ եւ այլն։

Բացվեց գարեջրագործության եւ թորման ուսումնափորձարարական լաբորատորիան

ՀԱԱՀ գործընկերների՝ նորարար մտքի ջատագով «ԱԿԲԱ Ֆեդերացիա» ՓԲԸ-ի եւ Երեւանի գարեջուր ՓԲԸ-ի ֆինանսական աջակցությամբ բացվել է Գարեջրագործության և թորման ուսումնափորձարարական լաբորատորիան, կատարվել է լաբորատորիայի եւ կից տարածքի վերանորոգում եւ կահավորում, ձեռք են բերվել գարեջրի թորման հոսքագիծ, այլ անհրաժեշտ սարքավորումներ եւ գործիքներ։ Այն սոցիալական գործընկերության եւ կորպորատիվ պատասխանատվության, մասնավոր հատվածի հետ գործակցության լավագույն օրինակ է, որ կնպաստի մրցունակ կրթության եւ ուսանողակենտրոն միջավայրի ձեւավորմանը: Ի դեպ, լաբորատորիայում արտադրվող գարեջրի

հեղինակը ՀԱԱՀ շրջանավարտ Արեն Զարգարյանն է, իսկ մեկ այլ շրջանավարտի՝ Խաչիկ Ծպնեցյանի ջանքերով անհրաժեշտ սարքավորումներն արտերկրից հասել են Հայաստան:
Լաբորատորիայի ստեղծումը հույս է ներշնչում, որ մեր երիտասարդները հավատով եւ վստահությամբ նախապատվություն կտան ագրարային մասնագիտություններին եւ լրջորեն կզբաղվեն ագրարային ոլորտի զարգացմամբ։ Նորարարական լաբորատորիան ամենայն վստահությամբ կնպաստի պրոֆեսիոնալ մասնագետների պատրաստմանը եւ առհասարակ կխթանի ոլորտում փոքր արտադրություններ հիմնելու գործը:
Այս լաբորատորիայով Ագրարային համալսարանում ընդհանուր առմամբ ուսումնական, հետազոտական ու արտադրական ուղղվածության նորարարական ենթակառույցների շղթան մոտենում է իր լրմանը: Այն ծառայում է ոչ միայն ՀԱԱՀ ուսանողների՝ ուսումնական պլաններով նախատեսված գործնական գիտելիքների ու հմտությունների յուրացման նպատակին, այլեւ վերապատրաստման կարճաժամկետ ծրագրերի միջոցով մասնագիտական որակավորման լավագույն հնարավորություններ է ընձեռում ոլորտում գործող մասնագետներին, տնայնագործներին, շահառուների այլ խմբերի:

chocolate1

Հացի, հրուշակեղենի, շոկոլադագործության լաբորատորիայի հիմնում

Հացի, հրուշակեղենի, շոկոլադագործության լաբորատորիան հիմնվել է Ռազմավարական զարգացման գործակալություն ՀԿ-ի «Գիտելիքների եւ հմտությունների զարգացում» ծրագրի շրջանակում: Այն երիտասարդների վառ երեւակայության, ամենաանկանխատեսելի արդյունքների, ավանդականն ու նորագույնը իրար շաղկապելու տիրույթ է լինելու: Անուշ տիրույթ… Կմեկնարկի 14 բաղադրիչով՝ մոդուլով, հավաստագրված, մասնագիտական դասընթացը: Կկազմակերպվեն վարպետաց դասեր:
Հավատարիմ մնալով Համալսարանի նոր՝ ագրոտեխնոլոգիական գերազանցության կենտրոն դառնալու տեսլականին, լաբորատորիան հերթական շատ կարեւոր, սպասված քայլն է, որում անուրանալի է ՀԱԱՀ ռազմավարական գործընկեր՝ Ռազմավարական զարգացման գործակալության եւ նախագահի՝ Մկրտիչ Այվազյանի դերը:
Այս համագործակցությունը նշանակում է գիտակրթական բազում նորարարություններ կյանքի կոչելու, երազանքից իրականության վերածելու հնարավորություններ:
Լաբորատորիայում ոչ միայն համալսարանի ուսանողները, այլև բոլոր շահակից կազմակերպություններն ու հացաթխմամբ և շոկոլադագործությամբ զբաղվող անհատները հնարավորություն ունեն կատարելագործելու իրենց գործնական հմտությունները։

Ճշգրիտ գյուղատնտեսության կենտրոն եւ անօդաչու թռչող սարքերի ուսումնական լաբորատորիա

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 2-րդ մասնաշենքում է բացվել Ճշգրիտ գյուղատնտեսության կենտրոնը՝ Անօդաչու թռչող սարքերի ուսումնական լաբորատորիայով։ Լաբորատորիան ստեղծվել եւ կահավորվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող եւ Ավստրիական զարգացման գործակալության կողմից համաֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» (EU-GAIA) նախագծի շրջանակում։ Այն EU-GAIA-ի հետ Ագրարային համալսարանի արդյունավետ գործակցության հերթական ուղենշային հանգրվանն է։ Լաբորատորիայի կահավարմանն աջակցել է նաեւ Ֆարմ կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվը։
Ագրադրոնների լաբորատորիան ծառայում է համալսարանի ուսանողներին եւ դասախոսներին՝

ուսումնահետազոտական նպատակներով, ֆերմերներին եւ գործող մասնագետներին՝ արտադրական ու վերապատրաստման նպատակներով, ինչպես նաեւ ոլորտի տարբեր շահակիցների՝ խորհրդատվական ծառայությունների տեսքով։
Մեծ է նորաստեղծ լաբորատորիայի դերը Ագրարային համալսարանի գրավչությունը բարձրացնելու, ագրոտեխնոլոգիական կրթության, գիտության եւ արտադրության խնդիրների լուծման տեսակետից։
Լաբորատորիայի անմիջական շահառուներն ուսանողներին են՝ ի մասնավորի Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ուսանողները։ Եվ հենց նրանք են լինելու ճշգրիտ, թվային գյուղատնտեսության, այս ոլորտի շահութաբերության եւ արտադրողականության բարձրացման առաջամարտիկները, քանզի զինվելու են նոր գիտելիքներով ու հմտություններով՝ գյուղատնտեսությունը որակական նոր մակարդակ հասցնելու համար։
Առանց «Կանաչ գյուղատնտեսություն Հայաստանում» նախագծի եւ «Ֆարմ կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ-ի ֆինանսական եւ տեխնիկական աջակցության լաբորատորիան իրականություն չէր դառնա։
Նորաստեղծ լաբորատորիան հագեցած է տարբեր գործառույթներ իրականացնող գյուղատնտեսական 4 անօդաչու թռչող սարքերով, երկրատեղեկատվական համակարգերով եւ հեռահար զոնդավորման սարքերով, համապատասխան ծրագրակազմերով։ Ագրոդրոնները ֆերմերային տնտեսություններին եւ ագրոձեռնարկատերերին մեծապես կօգնեն, մասնավորապես, ստուգել ցանքատարածությունների վիճակը եւ ճշգրիտ հաշվարկված կարիքից ելնելով՝ իրականացնել պարարտացման եւ բույսերի պաշտպանության գործողություններ, ներառյալ՝ այլ տեխնիկայի համար անմատչելի տարածքներում։
Գյուղատնտեսության զարգացման 21-րդ դարի մարտահրավերներին ընդառաջ՝ Ճշգրիտ գյուղատնտեսության կենտրոնը, համապատասխան կրթական ծրագիրը եւ լաբորատորիան կոչված են իրականացնելու «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» նախագծի եւ Ագրարային համալսարանի դավանած կարեւոր սկզբունքը՝ արտադրել ավելի մեծ ծավալի եւ ավելի բարձրորակ մթերքներ՝ առանց վնասելու բնությունը։
Ճշգրիտ գյուղատնտեսության կենտրոնը եւ լաբորատորիան վճռական նշանակություն կունենան համալսարանում արդեն իրականացվող Ճշգրիտ գյուղատնտեսության մագիստրոսական ծրագրի շահառուներին գործնական հմտություններով զինելու առումով։ Ի դեպ, հաջորդ ուսումնական տարում համալսարանում կմեկնարկի նաեւ համապատասխան բակալավրիական կրթական ծրագիրը։

Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսության Կաթնամթերքի վարպետաց դպրոց

Ագրարային համալսարանի Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունում բացվել է Կաթնամթերքի վարպետաց դպրոցը։ Այն իրականություն է դարձել շնորհիվ կրթության եւ գյուղատնտեսության ոլորտների զարգացման նվիրյալ գործընկերների՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի եւ բոստոնաբնակ ամուսիններ Ջուդիթ Սարյանի եւ Վիկտոր Զառուկյանի աջակցության: Կաթնամթերքի վարպետաց դպրոցը համալսարանում շարք մտած հերթական նորարարական ենթակառույցն է, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները՝ ուսանողների փորձուսուցման, աշխատանքի եւ կեցության համար: Ուսանողները Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունում եւ Կաթնամթերքի վարպետաց դպրոցում զբաղված են լինելու կաթնամթերքի արտադրության բառացիորեն բոլոր փուլերով՝ կթից մինչեւ կաթնամթերքի արտադրություն եւ վաճառք։ Կաթնամթերքի արտադրամասում կան կոնֆերանսների սրահներ, ուսանողների հանգստի սենյակներ, խոհանոց: Այստեղ ուսանողները կարտադրեն թթու կաթնամթերքի տեսականի, պանիրներ, ապագայում՝ նաեւ այլ կաթնամթերք: Ուսանողներին կտրվի ստեղծագործելու, նոր մթերքներ մշակելու ազատություն՝ փորձառու մասնագետների ուշադիր հայացքի ներքո:

Վերաբացվեց ՀԱԱՀ Նոր Արեշի մասնաշենքում վերազինված, արդիականացված համալսարանական անասնաբուժական կլինիկան

Կլինիկան նախատեսված է ինչպես անասնաբուժական ծառայություններ մատուցելու, այնպես էլ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի ուսանողների եւ մագիստրանտների կլինիկական ուսուցումը եւ գործնական հմտությունները զարգացնելու համար:
Համալսարանական անասնաբուժական կլինիկայում կենդանիների ախտորոշման, շտապ օգնության, բուժման եւ այլ ծառայությունները մատուցում են ՀԱԱՀ փորձառու մասնագետները։

Կլինիկան աշխատում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 11։00-ից 17։00-ն։
Հասցե՝ ք․ Երեւան, Էրեբունի 10։
Հեռախոս՝ +374 91 381279, +374 95 417977։

Ագրարային համալսարանում բացվեց «Բի-Օն» կենսատեխնոլոգիական նախատիպային լաբորատորիան

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում սկսեց գործել «Բի-Օն» կենսատեխնոլոգիական նախատիպային լաբորատորիան։ Այն Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) եւ ՀԱԱՀ-ի համատեղ նախագիծն է, որն իրականացվել է ՀՀ կառավարության եւ Gateway Armenia ՀԿ-ի աջակցությամբ։
«Բի-Օն» կենսատեխնոլոգիական նախատիպային լաբորատորիայի նպատակն է օգնել կենսատեխնոլոգիական ոլորտի թիմերին կյանքի կոչել իրենց նորարարական գաղափարները եւ զարգացնել աշխարհը փոփոխող տեխնոլոգիաները։

Իր ձեւաչափով եզակի լաբորատորիան առաջարկում է համատեղ աշխատանքի լաբորատոր տարածքներ կենսատեխնոլոգիական ոլորտի գիտնականների, գիտահետազոտական խմբերի եւ ստարտափների, ինչպես նաեւ նորարարական գաղափարներ ունեցող ասպիրանտների եւ երիտասարդ հետազոտողների համար, որոնք ցանկանում են առեւտրայնացնել իրենց ստեղծած գիտական արդյունքները։
Լաբորատորիայի աննախադեպ հնարավորությունները կարեւոր են ոչ միայն համալսարանի, այլեւ կենսատեխնոլոգիական գիտական ամբողջ հանրության համար։
ՀԱԱՀ գործընկեր՝ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ստեղծվել է 2017 թ․՝ Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունն ու գիտական առաջընթացը խթանելու համար նպաստավոր էկոհամակարգ ստեղծելու նպատակով: Այն իրականացնում է նախագծեր, որոնք ուղղված են կրթության, գիտության եւ գիտական արդյունքի առեւտրայնացման ոլորտներում խորքային փոփոխություններ բերելուն:

Հողի անալիզի լաբորատորիա եւ քիմիայի լսարան՝ նաեւ Վանաձորի մասնաճյուղում

ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղում բացվեցին Հողի անալիզի լաբորատորիան եւ քիմիայի լսարանը, որն, ըստ էության, մասնաճյուղում գործող լաբորատորիայի հիմնովին վերազինումն էր նորագույն եւ ճշգրիտ սարքավորումներով՝ ԵՄ ֆինանսավորմամբ Ավստրիական զարգացման գործակալության կողմից իրականացվող EU-GAIA նախագծի շրջանակում։
Մեծ է լաբորատորիայի և քիմիայի լսարանի անհրաժեշտությունը և կարեւորությունը ոչ միայն զարգացած կրթություն ունենալու եւ արդյունավետ գյուղատնտեսություն վարելու, տեղում հողի կարիքները հասկանալու տեսանկյունից,

այլև ուսանողներին գործնական հմտություններ տալու, ինչպես նաեւ տարածաշրջանի ֆերմերային տնտեսություններին հողի ֆիզիկաքիմիական հատկանիշների մասին պատշաճ տեղեկություններ տրամադրելու տեսակետից` ագրարային արտադրության, գյուղատնտեսության ընդհանուր զարգացման համատեքստում։
Լաբորատորիայում կանցկացվեն հողի փորձաքննություններ, կորոշվի հողի միկրո եւ մակրոտարրերի հարաբերությունն ու ֆիզիկական վիճակը, ինչպես նաեւ կիրականացվեն բույսերի եւ ջրի բաղադրության հետ կապված տարբեր հետազոտություններ։ Լաբորատորիան ծառայություններ կմատուցի մարզի ֆերմերներին եւ նրանց ու այլ տնտեսավարողների համար կծառայի որպես վերապատրաստման հարթակ։

Սիսիանի մասնաճյուղում կգործի գյուղատնտեսական մեքենասարքավորումնեի ուսուցման և վերապատրաստման կենտրոն

ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի Խելացի գյուղատնտեսության կենտրոնում բացվեց Մեքենասարքավորումների ուսումնական եւ վերապատրաստման կայանը։
Այն կառուցվել է Ճապոնիայի դեսպանության ֆինանսավորմամբ եւ ծառայելու է ուսանողների գործնական հմտությունների զարգացման եւ տարածաշրջանում գործող մեխանիզատորների վերապատրաստման, համայնքի ու մարզի սոցիալ-տնտեսական զարգացման նպատակներին։ Ծրագիրը մեկնարկել է 2021 թ․ հոկտեմբերին։

ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղին պատկանող 1,5 հա հողատարածքի վրա կառուցվել է 203 քառ․ մ ընդհանուր մակերեսով շինություն՝ գյուղտեխնիկայի նորոգման, տեխնիկական սպասարկման, կայանման, պահեստամասերի պահպանման հնարավորություններով, գրասենյակային հատվածով։ Դեսպանությունը հոգացել է նաեւ տեխնիկայի եւ գյուղգործիքների ձեռք բերման ծախսերը։
Ագրարային համալսարանը շարունակում է կառուցել խելացի գյուղատնտեսության կենտրոն․ արդեն ավարտին են հասցվել մեքենատրակտորային կայանի, խելացի անասնաշենքի, ինտենսիվ այգու եւ առաջին ջերմատան շինարարական աշխատանքները։Աշխարհաքաղաքական ներկա բարդ պայմաններում, երբ վտանգված են մեր երկրի սահմանները, պետք է անդուլ աշխատել ու արարել, եւ նորաստեղծ կենտրոնը մեծապես կօգնի սյունեցիներին այս առումով։ Կայանը նորություն է գյուղատնտեսական մասնագիտությունների ուսուցանման ոլորտում ոչ միայն մարզում, այլեւ ամբողջ երկրում։
Ճապոնիայի դեսպանության եւ Ագրարային համալսարանի համագործակցության արդյունքում Մարդկային անվտանգության Grassroots ծրագրի շրջանակում դրամաշնորհային օժանդակություն է տրամադրվել ՀԱԱՀ-ին, որն օգնելու է բարելավել գյուղատնտեսության արտադրողականությունը՝ ավելացնելով ավելի քան 250 ֆերմերի եկամտաբերությունը, ինչպես նաեւ նպաստելու է գյուղատնտեսական կրթության որակի բարելավմանը Սյունիքի մարզում։
Մարզում գյուղատնտեսական ոլորտի զարգացումը օրակարգային եւ հրատապ խնդիր է, եւ խնդրի լուծումը առանց որակյալ մասնագետների պատկերացնել հնարավոր չէ։ Բայց գյուղատնտեսության վարման ավանդական ձեւը շարունակում է խոչընդոտներ առաջացնել մարզում։ Ամենամեծ խնդիրը մասնագիտական գիտելիքների եւ հմտությունների պակասն է։ Այս առումով ծրագրի կարեւորությունը անգնահատելի է։
Մեքենասարքավորումների ուսումնական կայանը առաջին ենթակառույցն է, որով ընթացք տրվեց խելացի գյուղատնտեսական կենտրոնի ստեղծման աշխատանքներին։ Անչափ կարեւոր այս ուսումնական եւ վերապատրաստման կենտրոնն իր ուրույն դերն ու նշանակությունն է ունենալու մարզի գյուղատնտեսության ընդհանուր զարգացման համատեքստում։ Սա ներդրում է մեր երկրի ապագայի մեջ։ Այստեղ վերապատրաստվելու, կրթվելու են ուսանողներ, ինչպես նաեւ ֆերմերներ, այստեղ գործածվող նորարարական տեխնոլոգիաները տարածելու ենք ամբողջ մարզում, ինչպես նաեւ հարակից մարզերում։

Ագրարային համալսարանում բացվեց փափուկ հմտությունների կենտրոն

«Փափուկ հմտությունների զարգացումը որպես զբաղվածության հիմնական գործիք» նախագծի շրջանակում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում բացվեց Փափուկ հմտությունների զարգացման կենտրոնը, որտեղ ՀԱԱՀ ուսանողները եւ գյուղատնտեսության ոլորտում գործող մասնագետները կստանան աշխատաշուկայում հաջողելու համար կարեւոր փափուկ հմտություններ։ Նախագիծը համաֆինանսավորել են Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի եւ Սլովակիայի կառավարությունները` Վիշեգրադի միջազգային հիմնադրամի դրամաշնորհների միջոցով:

Թեպետ նախագիծը մասշտաբով փոքր էր, սակայն շատ կարեւոր էր ՀԱԱՀ ուսանողների համար՝ այսօրվա աշխատաշուկայում մրցունակ լինելու համար խիստ անհրաժեշտ փափուկ հմտություններով ապահովելու իր հնարավորությամբ։
Նախագծի շրջանակում ստեղծված 5 մոդուլները՝ հաղորդակցման հմտություններ, քննադատական մտածողություն եւ հիմնախնդիրների լուծում, առաջնորդություն, հակամարտությունների եւ ժամանակի կառավարում, թիմային աշխատանք՝ առաջնային նշանակություն ունեն հայաստանյան աշխատաշուկայում։ Սրանով էլ մեծանում է փափուկ հմտությունների կարեւորությունը՝ որպես վերջական նպատակ ունենալով Ագրարային համալսարանի յուրաքանչյուր շրջանավարտի՝ փափուկ հմտություններին տիրապետելը։
Համաշխարհային աշխատաշուկան շարունակ ենթարկվում է կառուցվածքային վերափոխումների, որոնք ոչ միայն զարգացման հնարավորություններ են ստեղծում, այլ նաեւ վերածվում են նոր մարտահրավերների` մասնագետների առջեւ նոր տեսակի հմտությունների պահանջ առաջ քաշելով: Բեկումնային տեխնոլոգիաները եւ ավտոմատացումը նոր հմտությունների պահանջարկ են առաջացնում եւ նոր պահանջներ սահմանում ուսումնական հաստատությունների համար: Մասնագիտական գիտելիքների եւ կարողունակության հետ համահունչ մեծ պահանջարկ վայելող հմտությունների շարքում են ինչպես մետահմտությունները` մաթեմատիկան, լեզուները, հիմնարար գիտությունը, վերլուծական մտածողությունը, այնպես էլ փափուկ հմտությունները` հաղորդակցվելու կարողությունները, հուզական ինտելեկտը, առաջնորդությունը եւ սոցիալական ազդեցությունը:
Ներկայում մշակվող «Բարձրագույն կրթական ծրագրերի» համար հիմք է հանդիսանում «Որակավորումների ազգային շրջանակը», որը մասնագիտական հիմնարար գիտելիքների հետ զուգահեռ` սահմանում է փափուկ հմտություններին հատուկ ուսումնառության վերջնարդյունքներ. օրինակ` հաղորդակցման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) եւ տվյալների հետ աշխատելու հմտություններ, ընդհանրական իմացական հմտություններ եւ այլն:

Նորարարական ուսուցման և վերապատրաստման «Ագրոճամբար» կենտրոնը («Զարթոնքում»)

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Զարթոնք» հանգստյան տան հիմնանորոգման արդյունքում հանգստյան տան տարածքում սկսեց գործել նորարարական ուսուցման եւ վերապատրաստման «Ագրոճամբար» կենտրոնը, որը ստեղծվել է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ եւ ՀԱԱՀ-ի եւ ICARE հիմնադրամի համաֆինանսավորմամբ՝ Նորարարական գյուղատնտեսության վերապատրաստման եւ ուսուցման ճամբար (ԱԳՐԻ ՔԵՄՓ) ծրագրի շրջանակում եւ այդ ծրագրի չորս բաղադրիչներից մեկն է։

Անգնահատելի են ագրոճամբարի գաղափարը եւ հեռանկարները՝ մեր երկրում գյուղատնտեսության զարգացման, ոլորտի համար նոր որակի մասնագետների պատրաստման, գործող մասնագետների վերապատրաստման, նորարարական գյուղատնտեսական գործելակերպերի ներդրման ու տարածման, սպառողի համար անվտանգ սննդի արտադրության հիմնասկզբունքների ուսուցման ու կիրառման տեսակետից։
«Ագրոճամբար» կենտրոնում կազմակերպվում են թիրախային բոլոր խմբերի՝ ուսանողների, ֆերմերների, դասախոսների, մասնավոր հատվածի եւ երիտասարդ մասնագետների ուսուցումն ու վերապատրաստումը՝ կրթական բաղադրիչը զուգակցելով նոր գործելակերպի՝ շրջանաձեւ տնտեսության մոդելի կիրառման հետ։ Ագրոճամբարի՝ «Զարթոնքում» տեղակայումը համալսարանի համակարգում առկա ենթակառույցների արդիականացման միջոցով դրանց լիարժեք ծանրաբեռնվածության ապահովման խնդրի լավագույն լուծումն է, որ հնարավոր դարձավ գործընկերների աջակցությամբ։ «Ագրոճամբարի գաղափարի իրականացումը էական առաջընթաց քայլ է համալսարանում միջազգայնորեն մրցունակ կրթական ու հետազոտական միջավայրի ստեղծման ուղղությամբ։
Նաև․ «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամի (ICARE) կողմից «Ագրոճամբար» ծրագրի շրջանակներում անցկացվող միջոցառումների մասնակիցները «Զարթոնքում» հանգստանալիս, համաձայն ՀԱԱՀ ռեկտորի հրամանի, 2022թ․ հոկտեմբերի 1-ից վճարում են՝ մեկ անձի մեկ օրվա ուղեգրի համար՝ առանց ԱԱՀ–ի․ 12000 (տասներկու հազար) ՀՀ դրամ՝ երեքանգամյա սնունդով և 7000 (յոթ հազար) ՀՀ դրամ՝ առանց սննդի: Իսկ հանգստյան տունն իր այցելուներին է տրամադրում լուսավոր ու հարմարավետ առանձնասենյակներ, օրական երեք անգամ սնունդ, տաք և սառը ջուր, ինչպես նաև մնացած բոլոր կենցաղային պայմանները՝ ստեղծելով կատարյալ հանգիստ ապահովող միջոցառումների համալիր: Հանգստի տունն առաջարկում է մեկից չորս հոգու համար նախատեսված առանձնասենյակներ՝ պատշգամբներով, որտեղից բացվում են բնության հիասքանչ տեսարաններ: Կան երկու կարգի սենյակներ՝ սովորական և լյուքս, որտեղ տեղակայված են սանհանգույց, սառնարան, հեռուստացույց՝ արբանյակային ալեհավաքով:

Բացվեց ՀԱԱՀ-ի նորարարական ջերմատունը. շահառուները ոչ միայն ուսանողներն են, այլեւ հետազոտողներն ու ֆերմերները

Նորարարական տեխնոլոգիաներով հագեցած ՀԱԱՀ ուսումնափորձարարական արդիական ջերմատունը ծառայելու է Ագրարային համալսարանի ուսանողներին եւ դասախոսներին, Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի «Ջերմատնային մշակաբույսերի մշակություն եւ կառավարում» դասընթացի մասնակիցներին՝ ուսումնական եւ հետազոտական նպատակներով, ինչպես նաեւ ֆերմերներին ու այլ շահակիցներին՝ վերապատրաստման նպատակով:
Ջերմատան կառուցումն իրականացրել է Սի-Էլ-Էյ Էնջինիրինգ ընկերությունը: Նույնիսկ շինարարության, ագրոբիզնեսի եւ լանդշաֆտային դիզայնի ոլորտներում հայտնի այս ընկերության բարձրակարգ մասնագետների

համար նորարարական, երկրում նմանը չունեցող ջերմատան շինարարությունը մի շարք մարտահրավերներ է պարունակել, որոնք պատվով են հաղթահարել:
Ջերմատունը կառուցվել է համալսարանի նախկին, արդեն տարիներ շարունակ չգործող ջերմատան տեղում, համալսարանի երկարամյա գործընկեր ICARE հիմնադրամի «Ուսումնաարտադրական ջերմատան վերափոխման (վերակառուցման) աշխատանքների իրականացում» նախագծի շրջանակում: Ջերմատան կառուցումն իրականացվել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության ֆինանսական աջակցությամբ, Ճապոնիայի կառավարության Մարդկային անվտանգության “Grassroots” դրամաշնորհային ծրագրի (GGP) շրջանակում:
ԱԿԲԱ ֆեդերացիայի ֆինանսական աջակցությամբ ձեռք է բերվել Ֆարմբոտ (ռոբոտային համակարգ, որն ավտոմատ կերպով տնկում է սածիլները, ջրում բույսերը, ստուգում հողի վիճակը, քաղհան անում եւ այլն): Ջերմատան տեխնոլոգիական հագեցվածության հարցում ֆինանսական աջակցություն են ցուցաբերել նաեւ համալսարանի եւ ICARE հիմնադրամի հավատարիմ բարեկամներ, բոստոնահայ ամուսիններ Ջուդիտ Սարյանը եւ Վիկտոր Զառուկյանը:
Գործընկերությամբ կյանքի կոչված նորարարական հերթական նախագծի կարեւորությունը անչափելի է․ նոր ջերմատունը նշանակալից քայլ է հատկապես դուալ կրթության՝ տեսական ուսուցումը գործնականի հետ զուգակցելու առումով:
Այսուհետ ագրարային ոլորտի ուսանողը կկարողանա գիտելիքներ ձեռք բերել՝ միաժամանակ աշխատելով: Այսօրվա իրականությունում պետք է մի քայլ առաջ լինել, որպեսզի մասնագիտական աշխատաշուկա մուտք գործելիս շրջանավարտի գիտելիքներն արդեն հնացած չլինեն: Համալսարանի նորարարական ջերմատունը նոր խոսք է երկրի գյուղատնտեսության ոլորտում։ Այն կնպաստի գյուղատնտեսական արտադրության խթանմանը եւ ուսանողների ու ֆերմերների համար գործնական վերապատրաստման հնարավորություն կստեղծի՝ նրանց ապահովելով արդիական գիտելիքներով: ՀԱԱՀ նոր ջերմատունը նշանակալից քայլ է հատկապես դուալ կրթության՝ տեսական ուսուցումը գործնականի հետ զուգակցելու առումով:
Այն նոր խոսք է երկրի գյուղատնտեսության ոլորտում։ Նախագիծը կնպաստի գյուղատնտեսական արտադրության խթանմանը եւ ուսանողների ու ֆերմերների համար գործնական վերապատրաստման հնարավորություն կստեղծի՝ նրանց ապահովելով արդիական գիտելիքներով: Ջերմատան կառուցումը կարեւոր է նաեւ բնապահպանական եւ սննդի անվտանգության տեսակետից, քանի որ ապագա մասնագետներն այստեղ կսովորեն ճիշտ կիրառել պարարտանյութերն ու թունաքիմիկատները:
Ջերմատունը եւս մեկ կարեւոր քայլ է ուսանողակենտրոն միջավայրի ստեղծման տեսակետից: Նման արդիական ջեմատունը տեսական եւ գործնական գիտելիքները համադրելու լայն հնարավորություններ է ստեղծում ուսանողի համար։

Ակունքի օրգանական գյուղատնտեսության ուսումնափորձնական տնտեսություն

2019 թվականին «Շեն» հասարակական կազմակերպությունը Ակունքի տնտեսությունը նվիրաբերեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանին՝ նպատակ ունենալով աջակցել «Օրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական կրթական ծրագրի կայացմանը, որը հաստատվեց 2020 թվականի սեպտեմբերին՝ APPEAR-ի ֆինանսավորմամբ՝ «Հայաստանում օրգանական գյուղատնտեսության խթանում. օրգանական շահակիցների գիտելիքների և հմտությունների բարելավում» (BOAA) ծրագրի շրջանակներում։

Այսպիսով, ստեղծվեց ՀԱԱՀ «Ակունք» օրգանական գյուղատնտեսության կրթական և ուսումնափորձնական տնտեսությունը՝Կոտայքի մարզի Ակունք գյուղում։
Ակունքի տնտեսության առաքելությունը մագիստրանտների մասնագիտական, սոցիալական, բնապահպանական եվ տեխնիկական գիտելիքները խորացնելն է, ոլորտի շահակից կազմակերպությունների ու անհատների հետ դրանցով կիսվելն ու բազմացնելը։ Այն նպաստում է սովորողների գործնական հմտությունների ամրապնդմանն ու զարգացմանը։
Տնտեսության ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 6,8 հեկտար։ Ունի մշտական ենթակառուցվածքներ՝ լսարանային և հանդիպումների կազմակերպման համար շենքային պայմաններ, 300մ2 արդի համակարգերով համալրված ջերմատուն, ոռոգման համար նախատեսված ջրավազան, 1,2 հա խնձորի և տանձի այգի, 0,2 հա ազնվամորու, և 0.3 հա ծիրանենու ինտենսիվ այգի՝ հակակարկտային ցանցով և ոռոգման կաթիլային համակարգով՝ հիմնված 2021թ.-ին, EU GAIA նախագծի ֆինանսավորմամբ:
Նախորդ տարիներին ՀԱԱՀ Ագրոնոմիական ֆակուլտետի դասախոսների և ուսանողների կողմից այստեղ տնկվել են հատապտուղներ՝ ազնվամորի, անփուշ մոշ, իրականացվել են մագիստրոսական թեզերի դաշտային փորձեր՝ համեմունքային խոտաբույսերի մշակության հնարավորությունների բացահայտման հետ կապված, 2023թ.-ին իրականացվել է կորնգանի ցանք՝ հողի հատկությունները բարելավելու նպատակով, իսկ 2023-2024 ուստարվա մագիստրոսական կրթական ծրագրի երեք մագիստրանտներ կատարելու են իրենց թեզերի գործնական հետազոտությունները։
Տնտեսությունը հաջողությամբ հաղթահարել է հավաստագրման անցումային փուլերը (2020 թ․, 2021 թ․, 2022թ. հավաստագրող մարմին՝ «ԷկոԳլոբ» ՍՊԸ) և 2023թ. ստացել օրգանական արտադրանքի սերտիֆիկատ, որի տարբերանշանն էլ ներառվել է խնձորի բերքից պատրաստված «Խնձորի օրգանական չիփսերի» փաթեթավորման վրա։
Տնտեսության հետագա զարգացման համար, դրա՝ ուսանողական ֆերմայի փոխակերպման, ինչպես նաև դասախոսական կազմի վերապատրաստման և կրթական ծրագրի կարիքներ համար իրականացվում է նախորդ` BOAA ծրագրին հաջորդող, միջազգային ևս մեկ այլ ծրագիր՝ SOAA (Հայաստանում օրգանական գյուղատնտեսության հզորացում, 2023-2025թթ)։

Ագրոբոտ

Զարգացման և վերակառուցման միջազգային բանկի և Հայաստանի Հանրապետության միջև 09․06․2022թ․ կնքված թիվ 9389-AM վարկային համաձայնագրով իրականացվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում հայտարարված դրամաշնորհային մրցույթում ՀԱԱՀ-ի կողմից ներկայացված «Գյուղատնտեսական ռոբոտաշինության և մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության կենտրոնի ստեղծում» հայտը հավանության է արժանացել և հաստատվել Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) Համակարգող խորհրդի կողմից։

Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (ՀԱԱՀ) Գյուղատնտեսական ռոբոտաշինության և մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության կենտրոնի (ԳՌՄԱՃԳԿ) հիմնումն է, որը համապատասխանելով արդի պահանջներին՝ խթան կլինի այս ոլորտի կրթական և գիտական գործընթացների բարեփոխման և արդիականացման համար, նպաստելու է ոլորտի մրցունակ մասնագետների պատրաստմանն ու բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդմանը: Հնարավորություն կստեղծվի պատրաստել մրցունակ կադրեր, իրականացնել գիտական ծրագրեր, կրթական ծառայություններ մատուցել ֆերմերներին:

Գնալով արհեստական ինտելեկտը մեծ տարածում է գտնում գյուղատնտեսական արդյունաբերության մեջ և անշեղորեն ինտեգրում է ոլորտի համար մշակված ռոբոտաշինությունը: «Ագրոբոտ» ծրագիրը նպաստելու է գյուղատնտեսական մեքենայացման ոլորտում ռոբոտաշինության կիրառման ճանապարհով ՀՀ տնտեսության ագրարային ոլորտի հետագա զարգացմանը և դրա հատուկ կիրառելիությանը կայուն զարգացման համատեքստում:

Արդի պահանջներին համապատասխան Ճարտարագիտական առկա լաբորատորիաների վերազինումը, հզոր ուսումնատեխնիկական և թվայնացված լաբորատորիաների բազայի ձևավորումը նպաստելու են ապագա ճարտարագետների կարողությունների ձևավորմանը։ Այն միանշանակ բերելու է ուսանողի տեսական գիտելիքների գործնական ամրապնդմանը, կրթա-հետազոտական մակարդակի բարելավմանը։
Ծրագրի առանձնահատուկ նպատակներն են՝
Ստեղծել և ներդնել «Ռոբոտաշինություն և մեխատրոնիկա» նոր ՄԿԾ
Ստեղծել AgrobotLAB լաբորատորիա, որը կզբաղվի գյուղատնտեսական ռոբոտաշինությամբ, որտեղ կիրականացվեն գիտահետազոտական և ագրոբոտերի մշակման աշխատանքներ, ինչպես նաև մանկավարժական մեթոդների մշակում կրթական ռոբոտաշինության համատեքստում։ AgrobotLAB-ի դասերը հագեցած են լինելու 3D տպիչով, լազերային մեքենայով, ինտերակտիվ էկրանով/գրատախտակով, ձեռքի էլեկտրական գործիքներով, զոդման սարքավորումներով, կոնստրուկտորներով: Այստեղ ուսանողները կզարգացնեն իրենց մասնագիտական կարողություններն ու հմտությունները։ Այն ամուր բազա կլինի ուսանողների, ասպիրանտների, հետազոտողների և դասախոսների համար՝ գիտական հետազոտություններ անցկացնելու տեսակետից, հատկապես խելացի գյուղատնտեսության ոլորտի զարգացման առումով։
Ստեղծել ծրագրավորման լաբորատորիա՝ ITLab, որի դասերին ուսուցումն անցկացվելու է «Python ծրագրավորման հիմունքներ», «Արդյունաբերական ծրագրավորման հիմունքները Python-ում», ”SolidWorks” ծրագրերով: Այստեղ ուսանողները կկարողանան ձեռք բերել ծրագրավորման և նախագծման գիտելիքներ, հմտանալ իրենց գործնական կարողություններում։ «Ագրոբոտում» տեղական և հրավիրյալ մասնագետների կողմից պարբերաբար կիրականացվեն ռոբոտաշինության ոլորտի շահակիցների և ֆերմերների վերապատրաստումներ, խորհրդատվական ծառայություններ, մասնագիտական որակի բարձրացման միջոցառումներ:

ՀԱԱՀ ԱԳՐԻԹԵՔ ԻՆԿՈՒԲԱՏՈՐ/ ԱՔՍԵԼԵՐԱՏՈՐ

Ագրիթեք ինկուբտորը բացվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ՀԱԱՀ-ի և Nation in Action-ի կողմից UNDP ImpactAim-ի, ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի, Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի, ADB Ventures-ի և Russia Trust Fund-ի հետ համատեղ։
IMPACT AIM ANAU AgriTech Accelerator ծրագրի նպատակն է աջակցել տեխնոլոգիական ուղղվածությամբ այն ստարտափ թիմերին և սկսնակ ձեռներեցնեին, ովքեր առաջարկում են նորարարական լուծումներ Հայաստանում և աշխարհում գյուղատնտեսության ոլորտի մարտահրավերներին դիմակայելու համար։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ImpactAIM աքսելերատորի կողմից՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի, Nation in Action հարթակի, Հայաստանի

գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հետ համատեղ և Հայաստանի Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ։
Green Agri-Tech Startup Incubator-ի նպատակն է բացահայտել տարբեր նորամուծական գաղափարներ, որոնք կլուծեն Ագրոարդյունաբերական սեկտորի առաջ ծառացած խնդիրներն ավելի արագ, պարզ և արդյունավետ եղանակով։
AIM ANAU AgriTech ծրագիրը 2019 թ․ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մեկնարկած ANAU AgTech ինկուբատորի հաջորդ փուլն է, որն իրենից ներկայացնում էր տասշաբաթյա մինչինկուբացիոն վերապատրաստման ծրագիր՝ նախատեսված 44 մասնակիցների համար, որոնց թվում են Ագրարային համալսարանի ուսանողներ և դասախոսական կազմի ներկայացուցիչներ։ Ծրագրի ընթացքում տեղի ունեցած հաքաթոնի լավագույն մասնակիցներն արժանացան դրամական պարգևների։ Ծրագրի հիմնական արդյունքներից էր Ագրարային համալսարանի շենքում ինկուբատորի համար նախատեսված տարածքի կառուցումը, որը հնարավորություն է ընձեռելու համալսարանի ուսանողներին և դասախոսներին իրենց ձեռնարկատիրական նախաձեռնությունները փորձարկել իրական կյանքում։
AgriTech ծրագիրն ապահովում է անհրաժեշտ բիզնես և տեխնոլոգիական գիտելիքներ, ոլորտային փորձառություն, բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ կապեր և ֆինանսավորում ստարտափ հիմնելու կամ գործող ստարտափի գործունեության շրջանակն ընդլայնելու համար։ Ծրագրի ընթացքում ցուցաբերվելու է անհատական մոտեցում յուրաքանչյուր մասնակցի կարիքներին համապատասխան։
Սկսնակ ձեռներեցների համար ճանապարհ է հարթելու ներկայացնելու և զարգացնելու ձեռնարկատիրության մշակույթը հիմնարար գիտելիքների և գործնական հմտությունների միջոցով։
Նախասաղմնային և սաղմնային փուլերում գտնվող ստարտափերին ներկայացնելու է ձեռնարկատիրական ուղին, կանխանշելու է ուսումնական հստակ պլան՝ հիմնված ստարտափերի զարգացման և մենթորության մոդուլների վրա։
Զարգացման փուլում գտնվող ստարտափերի համար ապահովելու է անհատական ուսուցում և մենթորություն։ Այս ուղղության հիմնական բաղադրիչը ստարտափերի կապերի ընդլայնումն է հետագա գործունեության զարգացման համար։
Բացի այդ, ծրագիրը նպատակ ունի՝
• Հնարավորություն տալ նորաստեղծ ընկերություններին հանդիպել և կապ հաստատել տեխնոլոգիական և ագրոոլորտի կայացած ներկայացուցիչների հետ, և գտնել գործընկերության նոր հնարավորություններ․
• Նորաստեղծ ընկերություններին տալ հնարավորություն ներգրավել ներդրումներ․
• Ստեղծել սոցիալական ազդեցություն և խթանել Հայաստանի տնտեսության կայուն և կանաչ զարգացումը․
• Գտնել ՀԱԱՀ գյուղատնտեսական ինկուբատորի ապագա մասնակիցներ:

Գինու քիմիայի լաբորատորիա և համտեսի սրահ

Գինու քիմիայի լաբորատորիա. Այստեղ կարող են հետազոտություններ կատարել EVN գինու ակադեմիայի ուսանողներն ու դասախոսները, ինչպես նաև գինեգործության ոլորտի մասնագետները։ Լաբորատորիան հնարավորություններ ունի ստուգելու գինու մեջ ալկոհոլի, ընդհանուր և ցնդող թթվայնությունը, ընդհանուր և ազատ SO2-ի, շաքարի, երկաթի, մեթանոլի, ֆենոլների պարունակությունը, pH, ինչպես նաև որոշել գինու գույնը ֆոտոսպեկտրոմետրի միջոցով, գինու և սպիտակուցի կայունությունը և այլն:

Վերլուծություններն իրականացվում են ինչպես հայկական մեթոդներով և ստանդարտներով, այնպես էլ միջազգային, այդ թվում՝ Խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպության (OIV) ստանդարտներով։
Լաբորատորիան ապահովում է EVN գինու ակադեմիայի ուսանողների ուսուցումը, ինչպես նաև հնարավորություն է տալիս ոլորտի բոլոր շահառուներին կատարելու քիմիական անալիզներ և հետազոտություններ:
Համտեսի սրահը (լաբորատորիան) թույլ է տալիս EVN գինու ակադեմիայի ուսանողներին և հայ գինեգործներին բարելավել իրենց հմտությունները գինու համտեսi ոլորտում: Լաբորատորիան ունի համտեսի 10 սեղան/խցիկ, գործիքների և սարքավորումների ամբողջական տեսականի, ներառյալ արոմատիկ հավաքածուներ, և կարող է ապահովել անկախ կույր համտես անցկացնելու հնարավորություն:
2016 թվականի սկզբին է բացվել ICARE-ն բացել է Գինու քիմիայի լաբորատորիան և համտեսի սրահը։ Երկու լաբորատորիաներն էլ եզակի են Հայաստանում։ Դրանց միտված են կրթական և հետազոտական խնդիրների լուծմանը է և մասնագիտական հմտությունների բարելավմանը գինու և գինեգործության ոլորտում: GIZ-ի, ինչպես նաև Ջուդիթ Սարյանի և Վիկտոր Զարուգյանի ֆինանսավորման և աջակցության շնորհիվ EVN գինու ակադեմիան կարող է ներդրել դասավանդման գործնական մոտեցում՝ ապահովելով ուսանողների կիրառական հմտությունների զարգացումը:

Շիրակի մասնաճյուղում բացվեց երկու նոր ենթակառույց

ՀԱԱՀ-ի Շիրակի՝ ակադեմիկոս Մ.Գ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում բացվեցին միանգամից երկու ենթակառույց՝ կաթի վերամշակման ուսումնական արտադրամաս-լաբորատորիան եւ Գիտելիքի նորարարական հաբը: Արտադրամասը կառուցվել է չեխական «Մարդը կարիքի մեջ» հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության, իսկ հաբը՝ «Կանաչ արահետ» ՀԿ-ի հետ գործակցությամբ:
Երկու ենթակառույցներն էլ ստեղծվել են ոչ միայն քոլեջում դուալ կրթական համակարգի արմատավորման և ուսանողներին գործնական մասնագիտական գիտելիքներով զինելու, այլեւ մարզի երիտասարդության եւ ֆերմերների համար վերապատրաստման հնարավորություններ ընձեռելու նպատակով:

Գիտելիքի նորարարական հաբը լավ հարթակ է քոլեջի ուսանողների համար՝ սեփական ուժերով կարիքների գնահատում իրականացնելու և հանդես գալու
ստեղծագործական նախաձեռնություններով: Իսկ լավագույն նախաձեռնությունները կյանքի կոչելու համար համալսարանն իր հերթին պետք է ներգրավի միջազգային գործընկեր եւ դոնոր կառույցներ:
Նորարարական հաբը գալիս է լրացնելու միջին մասնագիտական կրթության ոլորտում արդիական գործիքակազմերի բացը:
Ծրագիրն իրականացնելու համար ՀԱԱՀ քոլեջն ընտրվել է որպես Շիրակի մարզի միակ գյուղատնտեսական կրթական հաստատություն, որը կարող է միավորել մարզի երիտասարդությանը՝ կրթական, վերապատրաստման, գործընկերների ու պոտենցիալ գործատուների հետ փոխհարաբերություններ ու համագործակցություն զարգացնելու լավ հեռանկարով:
Խիստ կարևորվում է Կաթի վերամշակման ուսումնական արտադրամասի գործունեությունը քոլեջում դուալ կրթության անցնելու առումով, որ հնարավորություն է տալու ուսանողների տեսական գիտելիքներն ամրապնդել գործնական մասնագիտական փորձով:

Պաշտոնապես բացվեց Գիտելիքի նորարարական հաբը Վանաձորի մասնաճյուղում

ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղում բացվեց Լոռու մարզի Գիտելիքի նորարարական հաբը, որն արդյունք է ՀԱԱՀ եւ Կանաչ Արահետ ՀԿ-ի միջեւ ստորագրված համագործակցության հուշագրի։ Մեծ է հաբի կարեւորությունը Լոռու մարզում գյուղատնտեսության եւ հարակից ոլորտներում նորարարական լուծումների, տեխնոլոգիական ապագայի կերտման տեսակետից։

Հաբի համակարգող Տաթեւիկ Հովսեփյանի վկայությամբ հաբը երիտասարդների համար առաջարկում է ընդհանուր աշխատանքային տարածք, ստեղծում հավասար հնարավորություններ, ապահովում կանաչ սոցիալական ձեռներեցության ոլորտում լավագույն մասնագետների ներգրավումը, փորձի փոխանակումը, նորարարական գիտելիքների ձեռքբերումն ու դրանց գործնական կիրառումը։ Հաբի գործունեությունը իր կարեւոր դերակատարումը կունենա բազմաթիվ նորարարական նախաձեռությունների հաջողության մեջ։
Հաբը ստեղծվել է «EU4Youth: Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում (SEED) սահմանամերձ շրջաններում կանաչ առաջընթացի համար» նախագծի շրջանակներում, որը Եվրոպական Միության աջակցությամբ իրականացնում է CENN ընկերությունը՝ հայաստանյան եւ վրաստանյան գործընկեր կամակերպությունների հետ մեկտեղ։

Համալսարանական եւս մեկ բաց տարածք՝ շրջանավարտների հովանավորությամբ

ՀԱԱՀ երկրորդ մասնաշենքում՝ գիտական գրադարանի հարկաբաժնում գտնվող մամուլի նախկին սրահում բացվեց համալսարանական բաց տարածքի ոճով հերթական սրահը: Բոլոր «լոֆտ» սրահները գեղեցիկ եւ գործառական են յուրովի. այս մեկի առանձնահատկությունն այն է, որ այն վերակառուցվել եւ կահավորվել է համալսարանի երեք շրջանավարտների հովանավորությամբ: Նոր սրահը ուսանողների եւ դասախոսների համար կծառայի որպես ընթերցելու, աշխատելու, հանդիպումներ կազմակերպելու, ներկայացումներ անելու, նաեւ հանգստանալու հարմարավետ վայր:

Համակուրսեցիներ Սամվել Սարգսյանը, Արմեն Մխիթարյանը եւ Հայրապետ Կարապետյանը այսօրվա Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետն ավարտեուց 29 տարի հետո գեղեցիկ նվեր մատուցեցին հարազատ բուհի այսօրվա եւ վաղվա սերունդներին: Նոր սրահն իր յուրօրինակ միջավայրով վստահաբար դառնալու է ուսանողների համար աշխատելու եւ ստեղծագործելու ամենասիրած անկյուններից մեկը:
Շրջանավարտներից Սամվել Սարգսյանը, նաեւ երկու ընկերների անունից, բարձր գնահատեց Ագրարային համալսարանում իր ստացած կրթությունը եւ իր սիրելի դասախոսների կատարած աշխատանքը, ինչպես նաեւ կրթության արդիականացման ու որակի բարձրացման ուղղությամբ համալսարանի ղեկավարության իրականացրած արդյունավետ քայլերը: Նար շեշտեց իր եւ ընկերների պատրաստակամությունը՝ շարունակաբար ուշադրության կենտրոնում պահել հարազատ բուհի անցուդարձը եւ հնարավորությունների սահմաններում փորձել օգտակար լինել, ինչպես ինքն արտահայտվեց՝ Ագրարային համալսարանի մեծ ընտանիքին:
Սրահի պատերի վրա պատկերված ասույթներից մեկը Ջորջ Վաշինգտոնի հայտնի խոսքն է կրթության մասին. «Կրթությունը դեպի ազատություն տանող ոսկե դռան բանալին է»: Անհատի եւ հասարակության ազատությունը բարձրագույն արժեք է. համալսարանի երեք շրջանավարտները գեղեցիկ ու ազդեցիկ քայլ են արել Ագրարայինի մեծ ընտանիքի այսօրվա սերնդին այդ արժեքին հաղորդակից դարձնելու համար:

Ոսկեհատի տնտեսությունն ունի նոր տեխնիկա, հիմնվել է ինտենսիվ այգի

ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծի շրջանակում Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսությունում շարունակվում են նորարարական աշխատանքները, ստացված նոր գյուղատնտեսական տեխնիկայի ներդրումը:
Ավստրիայի զարգացման գործակալության աջակցությամբ եւ ICARE հիմնադրամի գործակցությամբ իրականացվող նախագծի շրջանակում ձեռք բերված ագրոտեխնիկան կարևոր է ու բազմազան՝ չինական Դոնգ Ֆենգ ընկերության արտադրած 56-ձիաուժանոց տրակտոր, մուլչապատող մեքենա, կուլտիվատորներ, 600 լ տարողությամբ սրսկիչ, ֆրեզեր, գութան եւ այլն: Ոսկեհատի տնտեսության հողերի կառուցվածքի, նախանշված ուսուցողական,

ցուցադրական եւ արտադրական նպատակների իրականացման տեսակետից նախագծի պատասխանատուներն իրոք ընտրել են առավել օպտիմալ հզորության եւ նպատակահարմար մեքենասարքավորումներ:
ՀԱԱՀ Ոսկեհատի գինեգործարանը եւ Գինեգործության ուսումնագիտական կենտրոնը վերջերս համալրվել են նոր սարքավորումներով, այդ թվում, GIZ-ի աջակցությամբ՝ հովացման նոր համակարգով:
ՀԱԱՀ Ոսկեհատի գինու գործարանում եւ հարեւանությամբ գործող փորձարարական հատվածում՝ ուսումնագիտական կենտրոնում, համալսարանի դասախոսների եւ ուսանողների ձեռքերով ստեղծվում են բարձրորակ գինիներ, ընդ որում, նրանց այստեղ տրված է ստեղծագործելու, փորձարարություններ անելու եւ նույնիսկ գինեգործական ստարտափներ հիմնելու հնարավորություն:
Փորձարարության ազատությունն ու հնարավորություններն առկա են նաեւ ՖՐՈՒՏԵՆԻԱ-ի շրջանակում հիմնվող ինտենսիվ այգում, որի հիմնման աշխատանքներն ինտենսիվ կերպով ընթանում են Ոսկեհատի տնտեսության հողատարածքներից այգու համար հատկացված 2 հեկտարի վրա: Արդեն տնկվել են չորս պտղատեսակների (ծիրանենի, սալորենի, կեռասենի, դեղձենի) բազմաթիվ սորտերի տնկիներ՝ հիմնականում բերված արտերկրից: Այգու եւ հարակից դաշտերի ոռոգման նպատակով բոլորովին վերջերս կառուցվել է ոռոգման ջրամբար: Առաջիկայում տնտեսությունը կունենա նաեւ եղանակային սեփական կայաններ:
Լավագույն սորտերը կընտրվեն Հայաստանում շրջանացման նպատակով: Հենց Ագրարային համալսարանը պետք է ստանձնի անման փորձարարության պատասխանատվությունը, որը կարեւոր է ամբողջ երկրի համար: Ընդ որում, գիտական աշխատանքի ու հետազոտության լայն հնարավորություններ են բացվում համալսարանի մասնագետների եւ ուսանողների համար:
Տպավորիչ է նաեւ հարեւանությամբ ցանված 10 հա ցորենի սերմադաշտը, որի առողջ տեսքը վստահություն է ներշնչում, որ աշնանը կլինի ցորենի բարձրորակ էլիտար սերմացու, ինչպես պլանավորված է եղել:
Համալսարանի՝ տարիներ շարունակ չօգտագործված կամ անարդյունավետ օգտագործվող հողային ռեսուրսներն ու արտադրական կարողություններն այսօր արդեն օգտագործվում են մեծ արդյունավետությամբ, մասնագիտական խնամքով ու տիրոջ սրտացավությամբ:

Սիսիանի մասնաճյուղում կգործի գյուղատնտեսական մեքենասարքավորումների ուսուցման եւ վերապատրաստման կենտրոն

Ագրոտեխնիկական ուսումնական կենտրոնը կհիմնվի ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղում՝ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադայի եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի՝ «Սիսիան քաղաքում գյուղատնտեսական մեքենասարքավորումների ուսուցման եւ վերապատրաստման կենտրոնի ստեղծման» դրամաշնորհային ծրագրի իրականացման արդյունքում։Նախագծի արժեքը կազմում է 69․971 ԱՄՆ դոլար։ Զարգացնելով գյուղմեքենայացման կրթական բաղադրիչը` կենտրոնը նաեւ

շահառու համայնքներին կապահովի բարձր որակավորում ունեցող երիտասարդ մասնագետներով:
Նախագիծը միտված է կայուն տարածաշրջանային զարգացմանը եւ համայնքների կենսապայմանների բարելավմանը։
Դրամաշնորհային պայմանագրի ստորագրումը ՀԱԱՀ ռեկտորը համարեց ոչ միայն ագրոտեխնոլոգիական առաջընթացի հերթական օրինակ Ագրարային համալսարանի բարեփոխման ճանապարհին, այլեւ հայ-ճապոնական բարեկամության հերթական դրսեւորում։
Ծրագիրը լոկոմոտիվի դեր է ունենալու՝ ներգրավելով Սիսիան քաղաքն ու հարակից գյուղերը։

Նոր որակ եւ ժամանակակից մոտեցումներ․ արմատապես թարմացվեց վարժարանի նյութատեխնիկական հիմքը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի նախաձեռնությամբ բարելավվեց, լավարկվեց երկրի մի շարք ավագ դպրոցների լաբորատոր սարքավորումներով զինվածությունը: Ծրագրում ընդգրկված էր նաեւ ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանը: Բուհի ղեկավարության նախաձեռնությամբ նախապես հիմնանորոգվել, պատշաճ վիճակի էին բերվել դասասենյակները, որտեղ տեղակայվելու էին լաբորատորիաները:
Բացվեցին քիմիայի եւ ֆիզիկայի լաբորատորիաները, որոնց դերը բուհի կյանքում դժվար է գերագնահատել: Ագրարայինի համար հատկապես «պրոֆիլային», հիմնարար նշանակություն ունեն դրանք:
Արմատական փոփոխությունը նոր որակ կբերի, մեծ դեր կունենա պատանիների մասնագիտական ճիշտ կողմնորոշման, բուհի անսխալ ընտրության հարցում:

Եւս մեկ փորձարարական տարածք կհիմնվի Ոսկեհատի տնտեսությունում

Ոսկեհատում փորձարարական տարածքի հիմնման քննարկմանը մասնակցում էին նաեւ Ապրանքային նշանների միջազգային ընկերակցության (INTA), Տիեռաս դե Արմենիայի, ՀԲԸՄ հայաստանյան եւ Բուենոս Այրեսի գրասենյակների ներկայացուցիչները: Հետաքրքիր քննարկման գործնական արդյունքներից մեկը եղավ այն, որ Տիեռաս դե Արմենիա ընկերության աջակցությամբ առաջիկայում ՀԱԱՀ-ի Ոսկեհատի տնտեսության կես հեկտարի վրա կտեղադրվի կարկտապաշտպան ցանց, ինչպես նաեւ կկատարվի 6-8 տարբեր տեսակների բանջարեղենի ցանք, կանցկացվի կաթիլային ոռոգման համակարգ:
Այսպիսով, Ոսկեհատում կունենանք փորձարարական եւս մեկ հողատարածք, որ նշանակում է սովորելու, գործնական հմտություններ ձեռք բերելու եւս մեկ գերազանց հնարավորություն համալսարանի ուսանողների, դասախոսների եւ հարակից համայնքների ֆերմերների համար:

Արեշի մասնաշենքում բացվեց նորագույն տեխնիկայով հագեցած լսարանը

ՀԱԱՀ Արեշի մասնաշենքում բացվեց կաղապարվածքներով, կովերի եւ խոզերի արհեստական սերմնավորման համար անհրաժեշտ նորագույն սարքավորումներով, մանարդիտակներով, ջերմաչափերով ու անասնաբուժական այլ սարքավորումներով ու գործիքներով հագեցած հատուկ լսարանը։
Լսարանի բացումը ՀԱԱՀ-ի Անանասնաբուժական գիտակրթական գերազանցության կենտրոնի մեծ նախագծի իրականացման մեկնարկային փուլն է, որ ապագա անասնաբույժներին գործնական մասնագիտական հմտություններ ու փորձ ձեռք բերելու աննախադեպ հնարավորություններ է տալիս: Այս սպասված հանգրվանի իրականություն դառնալու գործում իրենց մասնաբաժինն ունեցող կազմակերպություններն են՝ էկոնոմիկայի եւ ԿԳՄՍ նախարարությունները, Համաշխարհային բանկը, Նորարարությունների մրցակցային հիմնադրամը, ՍԱՏՄ-ն:
Լսարանային ու լաբորատոր նման արդիական հագեցվածությունը նպաստում է գործնական ուսուցման նպատակների իրականացմանը: Ուսանողն այլեւս կտրված չի լինի իրականությունից, այլ մասնագիտությունը կյուրացնի իրականությանն առավել մոտ պայմաններում: Իրոք, ստեղծված են իրականությանն առավել մոտ պայմաններ՝ կենդանիների կաղապարվածքները, դրանցում տեղադրված օրգանների իրական չափերն ու քաշը, դրանք փոփոխելու հնարավորությունը՝ ըստ տվյալ դասի թեմայի եւ ըստ անհրաժեշտության: Եվ սա դեռ նախագծի իրականացման սկիզբն է, ամռանը կունենանք երկրում եւ տարածաշրջանում եզակի գերազանցության կենտրոն, որտեղ ուսուցումը ուսանողներին թույլ կտա համալսարանի Բալահովիտի տնտեսությունում գործնական փորձ ձեռք բերել՝ կենդանիներին զերծ պահելով ավելորդ ստրեսից: Դա վերաբերում է տարբեր գործընթացների, սկսած եղջերատումից, կճղակների մաքրումից մինչեւ նորմալ ու բարդ ծննդօգնությունը: Այս ամենը հնարավոր կլինի Բալահովիտի տնտեսության՝ նախատեսված վերակառուցումից հետո, որն, ի դեպ, ներառում է կաթնամթերքի արտադրության վարպետաց դպրոցի կառուցումը:

Գիրք նվիրելու օրը նշանավորվեց բաց տարածքի ոճով նոր սրահի բացմամբ

Գիրք նվիրելու օրը (փետրվարի 19), Հայաստանի ազգային ագրարային համալսարանում բացվեց ուսանողների համար սպասված ու ցանկալի միջավայր ստեղծող եւս մեկ անկյուն՝ բաց տարածքի ոճով ընթերցասրահը։ Այն վերակառուցվել է Արդշինբանկի ֆինանսավորմամբ եւ ՀԱԱՀ աջակցության հիմնադրամի համաֆինանսավորմամբ։ Ուսանողներն այստեղ կունենան անհրաժեշտ բոլոր պայմանները՝ սովորելու, ստեղծագործելու, գիտությամբ զբաղվելու համար։ Սրահը նոր գաղափարների մտահղացման, նոր ստարտափների ստեղծման լրացուցիչ հնարավորություն է։ Այստեղ կանցկացվեն նաեւ ֆերմերների եւ շահակիցների այլ խմբերի վերապատրաստումներ ֆինանսական գրագիտության, կառավարման թեմաներով։
Յուրաքանչյուր ուսանող, որ ոտք կդնի 2300 կտոր գրականություն ունեցող նոր ընթերցասրահ, անպայման կձգտի ավելի լավ սովորել։

Եւս մեկ սկիզբ մեծ գործերի․ բացվեց AFISHE նախագծի լաբորատորիան

Էրազմուս + միջազգային համագործակցության շրջանակում առաջին մասնաշենքի առաջին հարկում բացվեց AFISHE («Կանաչ գործարքին միտված ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսության կրթության զարգացում Հայաստանում եւ Ուկրաինիայում․ կրթությունից դեպի էկոլոգիա») նախագծի (այս հրաշալի ձեռնարկի ողջ ընթացքը՝ փուլ առ փուլ, հանգամանորեն լուսաբանվել է եւ ցանկացողները հետահայացով կարող են նորից վերհիշել մանրամասները) լաբորատորիան:
Նախագիծը, որն իրականացվում է Հայաստանում եւ Ուկրաինայում, համակարգում է Ագրարային համալսարանի Միջազգային կապերի դեպարտամենտի պետ, ա.գ.թ., դոցենտ Գարեգին Համբարձումյանը: Գիտակրթական համակարգում ընդհանրապես անգնահատելի է լաբորատորիաների դերը։ Եթե կա ֆինանսական աջակցություն, նման լաբորատորիաներ բացելը դժվար չէ, պահելն ու աշխատեցնելն է կարեւոր:
Բուհում ուղենիշ են նյութատեխնիկական բազայի հզորացումը, գործընկերային կապերի ընդլայնումը, որոնք ինքնին որակյալ կրթության նախապայման են։
Լաբորատորիան զինված է գերժամանակակից սարքավորումներով, «սուր աչք» եւ «միտք» ունեցող մանրադիտակներով, որոնք առանձին-առանձին հետազոտական մի մեծ կենտրոնի գործառույթ ու հնարավորություններ ունեն:

ՀԱԱՀ Արեշի մասնաշենքում բացվեց Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնը, որին կարեւոր դեր է վերապահված ագրոտեխնոլոգիական ուղղվածության կրթության զարգացման, անասնաբույժի մասնագիտությունը երիտասարդության համար ավելի գրավիչ դարձնելու տեսակետից։
Անուրանալի է անասնաբուժության եւ անասնաբուծության ոլորտի կայուն և դինամիկ զարգացումը մեր երկրի համար: Պետք է ունենալ որակյալ կադրեր, որոնք զինված կլինեն ժամանակակից գիտելիքներով եւ հմտություններով: Կենտրոնի բացումն ու հետագա գործունեությունն ուղղված են հենց այդ խնդրի լուծմանը։
Անասնաբուժական նորագույն կաղապարվածքներով ու սարքերով հագեցած նորարարական ուսումնական այս կենտրոնը միանգամայն նոր խոսք է անասնաբուժական կրթության, գիտության, հետազոտությունների եւ ծառայությունների բանագավառներում։ Արեշի մասնաշենքում կենտրոնի համար հատկացված ընդարձակ հարկաբաժնի վերակառուցումն ու կահավորումը սկսվել էր դեռ 2019 թվականին։ Այն ստեղծվել է Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ, Նորարարությունների մրցակցային հիմնադրամի՝ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում կնքված դրամաշնորհային պայմանագրի հիման վրա։
Կենտրոնը կնպաստի հետազոտահենք մասնագիտական կրթության միջոցով ոլորտի մրցունակ մասնագետների պատրաստմանն ու բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդմանը, լուրջ խթան կհանդիսանա ոլորտում կրթական եւ գիտական գործընթացների բարեփոխման եւ արդիականացման համար, հնարավորություն կստեղծի ուսանողներին զինել գործնական հմտություններով՝ կեղծակերպական (սիմուլյացիոն) ուսուցման մեթոդի եւ կենսաէթիկական կրթական մոտեցման կիրառմամբ, իրականացնել գիտական ծրագրեր, կրթական եւ վերապատրաստման ծառայություններ մատուցել ֆերմերներին եւ գործող անասնաբույժներին, օգնել նրանց՝ նվազեցնելու սխալները մասնագիտական գործունեության ընթացքում:
Կենտրոնն ունի երեք հիմնական բաժին՝ անասնաբուժական ժամանակակից սիմուլյացիոն բաժին, անասնաբուժական ժամանակակից կլինիկա եւ ուսումնական լսարաններ:

ՀԱԱՀ Արեշի մասնաշենքում բացվեց Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնը, որին կարեւոր դեր է վերապահված ագրոտեխնոլոգիական ուղղվածության կրթության զարգացման, անասնաբույժի մասնագիտությունը երիտասարդության համար ավելի գրավիչ դարձնելու տեսակետից։
Անուրանալի է անասնաբուժության եւ անասնաբուծության ոլորտի կայուն և դինամիկ զարգացումը մեր երկրի համար: Պետք է ունենալ որակյալ կադրեր, որոնք զինված կլինեն ժամանակակից գիտելիքներով եւ հմտություններով: Կենտրոնի բացումն ու հետագա գործունեությունն ուղղված են հենց այդ խնդրի լուծմանը։
Անասնաբուժական նորագույն կաղապարվածքներով ու սարքերով հագեցած նորարարական ուսումնական այս կենտրոնը միանգամայն նոր խոսք է անասնաբուժական կրթության, գիտության, հետազոտությունների եւ ծառայությունների բանագավառներում։ Արեշի մասնաշենքում կենտրոնի համար հատկացված ընդարձակ հարկաբաժնի վերակառուցումն ու կահավորումը սկսվել էր դեռ 2019 թվականին։ Այն ստեղծվել է Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ, Նորարարությունների մրցակցային հիմնադրամի՝ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում կնքված դրամաշնորհային պայմանագրի հիման վրա։
Կենտրոնը կնպաստի հետազոտահենք մասնագիտական կրթության միջոցով ոլորտի մրցունակ մասնագետների պատրաստմանն ու բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդմանը, լուրջ խթան կհանդիսանա ոլորտում կրթական եւ գիտական գործընթացների բարեփոխման եւ արդիականացման համար, հնարավորություն կստեղծի ուսանողներին զինել գործնական հմտություններով՝ կեղծակերպական (սիմուլյացիոն) ուսուցման մեթոդի եւ կենսաէթիկական կրթական մոտեցման կիրառմամբ, իրականացնել գիտական ծրագրեր, կրթական եւ վերապատրաստման ծառայություններ մատուցել ֆերմերներին եւ գործող անասնաբույժներին, օգնել նրանց՝ նվազեցնելու սխալները մասնագիտական գործունեության ընթացքում:
Կենտրոնն ունի երեք հիմնական բաժին՝ անասնաբուժական ժամանակակից սիմուլյացիոն բաժին, անասնաբուժական ժամանակակից կլինիկա եւ ուսումնական լսարաններ:

ՀԱԱՀ Արեշի մասնաշենքում բացվեց Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնը, որին կարեւոր դեր է վերապահված ագրոտեխնոլոգիական ուղղվածության կրթության զարգացման, անասնաբույժի մասնագիտությունը երիտասարդության համար ավելի գրավիչ դարձնելու տեսակետից։
Անուրանալի է անասնաբուժության եւ անասնաբուծության ոլորտի կայուն և դինամիկ զարգացումը մեր երկրի համար: Պետք է ունենալ որակյալ կադրեր, որոնք զինված կլինեն ժամանակակից գիտելիքներով եւ հմտություններով: Կենտրոնի բացումն ու հետագա գործունեությունն ուղղված են հենց այդ խնդրի լուծմանը։
Անասնաբուժական նորագույն կաղապարվածքներով ու սարքերով հագեցած նորարարական ուսումնական այս կենտրոնը միանգամայն նոր խոսք է անասնաբուժական կրթության, գիտության, հետազոտությունների եւ ծառայությունների բանագավառներում։ Արեշի մասնաշենքում կենտրոնի համար հատկացված ընդարձակ հարկաբաժնի վերակառուցումն ու կահավորումը սկսվել էր դեռ 2019 թվականին։ Այն ստեղծվել է Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ, Նորարարությունների մրցակցային հիմնադրամի՝ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում կնքված դրամաշնորհային պայմանագրի հիման վրա։
Կենտրոնը կնպաստի հետազոտահենք մասնագիտական կրթության միջոցով ոլորտի մրցունակ մասնագետների պատրաստմանն ու բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդմանը, լուրջ խթան կհանդիսանա ոլորտում կրթական եւ գիտական գործընթացների բարեփոխման եւ արդիականացման համար, հնարավորություն կստեղծի ուսանողներին զինել գործնական հմտություններով՝ կեղծակերպական (սիմուլյացիոն) ուսուցման մեթոդի եւ կենսաէթիկական կրթական մոտեցման կիրառմամբ, իրականացնել գիտական ծրագրեր, կրթական եւ վերապատրաստման ծառայություններ մատուցել ֆերմերներին եւ գործող անասնաբույժներին, օգնել նրանց՝ նվազեցնելու սխալները մասնագիտական գործունեության ընթացքում:
Կենտրոնն ունի երեք հիմնական բաժին՝ անասնաբուժական ժամանակակից սիմուլյացիոն բաժին, անասնաբուժական ժամանակակից կլինիկա եւ ուսումնական լսարաններ: