Մայիսի 29-ից հունիսի 2-ը Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում մասնակցել եմ Իսպանիայի Վալյադոլիդի համալսարանի կազմակերպած 8-րդ միջազգային շաբաթին։ Ծրագիրը հագեցած էր բուհերի միջազգայնացմանն ուղղված տարաբնույթ սեմինարներով, կլոր սեղան քննարկումներով, հանդիպումներով եւ այցերով։ Առաջին օրը հանդիպում էր կազմակերպված միջազգային դեպարտամենտի աշխատակիցների հետ։ Յուրաքանչյուր մասնակից ներկայացրեց իր երկիրը, համալսարանը։ Մար Ֆերնանդեսը՝ Վալյադոլիդի համալսարանի միջազգային դեպարտամենտի պետը, հանգամանորեն պատմեց [...] Read More
Անգնահատելի է Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի ընձեռած հնարավորությունները գիտակրթական ոլորտում ընդգրկվածների համար` միջազգային ասպարեզում շարունակական կրթության իրավունքը իրացնելու և մասնագիտական հմտությունները փորձարկելու տեսանկյունից։ Նշյալ ծրագրի շրջանակում ս․թ․ մայիսի 22-26-ը ՀԱԱՀ դաշտավարության և անասնապահության մեքենայացման գիտական բաժնի վարիչ, ԳՄԱՏՇ ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Արթուր Ալթունյանը, ագրոբիզնեսի կառավարման և քաղաքականության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Արման Հարությունյանը և բուսաբուծական մթերքների վերամշակման [...] Read More
Այս շաբաթ Էրազմուս + ծրագրի շրջանակում ՀԱԱՀ էին ժամանել Էստոնիայի կենսագիտությունների համալսարանի պրոֆեսոր Դեվիդ Առնին և Պորտուգալիայի Կաստելո Բրանկոյի պոլիտեխնիկական ինստիտուտի պրոֆեսորներ՝ Կատարինա Մարիա Գավինյոսը և Մարիա Մարգարիտա Րիբեիրոն։ Դեվիդ Առնին դասավանդում է անասնաբուժություն, պրոֆեսոր Գավինյոսը՝ մաթեմատիկա, իսկ պրոֆեսոր Րիբերիոն՝ անտառագիտություն։ Այցի առաջին օրը հյուրերն այցելեցին ՀԱԱՀ միջազգային կապերի դեպարտամենտ, որտեղ հանդիպեցին ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանին, [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 ծրագիրը հնարավորություն է ընձեռում կրթական ոլորտի պատասխանատուներին շարունակաբար զարգացնելու գիտելիքներն ու կարողությունները միջազգային հարթակում։ Նշյալ ծրագրի շրջանակում ս․թ․ ապրիլի 17-21-ը ՀԱԱՀ պատվիրակությանը՝ Գայանե Գասպարյանին, Գայանե Մարմարյանին, Արման Հարությունյանին եւ Մանե Շուշանյանին, հնարավորություն ընձեռվեց Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտի Գյուղատնտեսության դպրոցում (Պորտուգալիա) զարգացնելու դասավանդման կարողություններն ու մասնագիտական գիտելիքները։ Բացի այդ, կազմակերպվել էր նաեւ միջազգային շաբաթ, որը [...] Read More
2023թ․ ապրիլի 17-21 Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում ՀԱԱՀ տվյալագիտության և ագրարային էկոնոմիկայի ամբիոնի վարիչներ Հակոբ Խաչատրյանը և Վարդան Ալեքսանյանը վերապատրաստման նպատակով մեկնել էին Իսպանիայի Վալյադոլիդի համալսարան։ Այդ օրերին նույն նպատակով հյուրընկալող համալսարանում էին նաև ներկայացուցիչներ տարբեր երկրների համալսարաններից։ Յուրաքանչյուր մասնակցի համար նախապես նշանակված էր համապատասխան մասնագետ, ով պետք է մեկ շաբաթ համակարգեր վերապատրաստման աշխատանքները։ Բիզնեսի [...] Read More
ՀԱԱՀ-ն, մասնավորապես՝ Միջազգային կապերի դեպարտամենտը, մեծ ոգևորությամբ սկսել է նոր համագործակցություն Սերբիայի Շաբացի կիրառական գիտությունների ակադեմիայի հետ՝ Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակներում։ Այս անգամ մեր հյուրն էր Շաբացի կիրառական գիտությունների ակադեմիայի պտղաբուծության և գինեգործության ֆակուլտետի դասախոս Ստեֆան Մարկովիչը։ Ստեֆանը սկսել է իր մագիստրոսական ակադեմիական ուսումը 2019 թվականին Սարաևոյի համալսարանի գյուղատնտեսության և պարենագիտության ֆակուլտետում, որն ավարտել է [...] Read More
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ Աթենքի գյուղատնտեսական համալսարանում 2023 թ․ գարնանային կիսամյակում մեկ շաբաթով վերապատրաստվելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն աշխատակիցները, որոնք դասավանդում են ագրոնոմիական, կենդանագիտության, սննդագիտության, սննդամթերքի որակի վերահսկման եւ տեխնոլոգիաների, ագրարային ճարտարագիտության, տնտեսագիտության ոլորտներում։ Մրցույթին մասնակցելու համար պետք [...] Read More
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ ս.թ. հունիսի 12-16-ին Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) կազմակերպվող միջազգային շաբաթին մասնակցելու եւ այդ ընթացքում վերապատրաստվելու եւ/կամ դասավանդելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն աշխատակիցները, որոնք աշխատում են գինեգործության, խաղողագործության, գինու բիզնեսի, սննդմաթերքի անվտանգության եւ տեխնոլոգիաների ոլորտներում։ Մրցույթին [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է փորձի փոխանակման եւ վերապատրաստման հնարավորություն 4 դասախոսների համար Ավստրիայի բնական ռեսուրսների եւ կենսագիտությունների (BOKU) համալսարանում: Ծրագրի նպատակն է աջակցել «Օրգանական գյուղատնտեսության հզորացում Հայաստանում. մասնակցային բարձրագույն կրթություն եւ գիտելիքի փոխանակում հանուն զարգացման» (SOAA) ծրագրին: Մրցույթին կարող են դիմել միայն Օրգանական գյուղատնտեսության մագիստրոսական ծրագրում դասավանդող դասախոսները։ Առաջնայնությունը [...] Read More
Եւրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է 2 տեղի մրցույթ Աթենքի գյուղատնտեսական համալսարանում 2023 թ․ մեկ շաբաթով դասավանդելու կամ միաժամանակ դասավանդելու եւ վերապատրաստվելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն աշխատակիցները, ովքեր դասավանդում են ագրոնոմիական, կենդանագիտության, սննդագիտության, սննդամթերքի որակի վերահսկման եւ տեխնոլոգիաների ոլորտներում։ Մրցույթին մասնակցելու համար պետք [...] Read More