Անցյալ շաբաթ, մայիսի 13-17-ին, ՀԱԱՀ-ն հյուրընկալեց իր հերթական էրազմուսյան հյուրին` պրոֆ․ Ռութ Մաթոսին, ով Պորտուգալիայի Էվորայի համալսարանի լանդշաֆտի, շրջակա միջավայրի և պլանավորման դեպարամենտի դասախոս է։ Նրան դիմավորեցին Միջազգային կապերի դեպարտամենտում, որից հետո ներկայացվեց համալսարանի պատմությունն ու կրթագիտական ուղղությունները։ Միջազգային կապերի աշխատակից Զարինե Պողոսյանը կազմակերպել էր շրջայց համալսարանում, որի ընթացքում պրոֆ․ Ռութ Մաթոսին ներկայացվեցին համալսարանի մի [...] Read More
ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի կողմից համակարգվող, ԵՄ-ից ֆինանասավորվող Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում ս․թ․ ապրիլի 8-12-ը դասավանդման նպատակով հյուրընկալվել էի Ավեյրույի համալսարանում (Պորտուգալիա): Այցիս մեկնարկը տրվեց համալսարանի միջազգային կապերի գրասենյակում, որտեղ ինձ ջերմորեն ընդունեց ծրագրի պատասխանատու Պաուլա Խավիերը, որը ներկայացրեց համալսարանի գործունեությունը՝ ուղղորդելով ինձ համալսարանի կազմում գտնվող Հաշվապահական հաշվառման եւ կառավարման բարձրագույն ինստիտուտ (ISCA)․ այն բակալավրի [...] Read More
Ապրիլի 15-ին Պորտուգալիայի առաջատար համալսարաններից մեկում Էրազմուս+ ծրագրի շրջանակում մեկնարկեց հերթական միջազգային շաբաթը, որին ՀԱԱՀ-ից մասնակցեց Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանը։ Մասնակցությունը երկու նպատակ ուներ․ ամրապնդել ընդունող համալսարանի հետ նորաստեղծ կապերն ու քննարկել ՄԿԴ-ի կողմից համակարգվող AFISHE նախագծին առընչվող հարցերը, որի գործընկերներից է Պորտոյի համալսարանը։ Մասնակիցների աշխահագրությունը բավականին լայն էր․ Արգենտինա, Մոզամբիկ, Իսպանիա, Սենեգալ, [...] Read More
Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ ապրիլի 8-12-ը Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հյուրընկալել է Էստոնիայի կենսական գիտությունների համալսարանի անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի դասախոսներին։ Նույն օրերին հյուրընկալել ենք նաեւ Պորտուգալիայի Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնոլոգիաների եւ կիրառական գիտությունների դեպարտամենտի պրոֆեսոր Անաբելա Ամառալին եւ կենսագիտության դեպարտամենտի պրոֆեսոր Օգուստո Լանսեին։ ՀԱԱՀ միջազգային կապերի դեպարտամենտի աշխատակիցներ Զարինե [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում Վալադոլիդի համալսարանը (Իսպանիա) հայտարարում է մրցույթ 2024-25 ուստարվա աշնանային կամ գարնանային կիսամյակներում ուսումը 5 ամսով շարունակելու համար (1 տեղ): Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի Ագրոնոմիական, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների բակալավրիատի, Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի եւ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողները (բացառությամբ առաջին կուրսում եւ ավարտական կիսամյակում սովորողների): [...] Read More
Դասավանդման և վերապատրաստման հնարավորություններ Էրազմուս+ ծրագրի շրջանակում Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ եվրոպական գործընկեր համալսարաններում դասավանդելու կամ վերապատրաստվելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն աշխատակիցները, ովքեր աշխատում են ստորև նշված ոլորտներում։ 1. Հունգարիայի գյուղատնտեսությանն և կենսագիտության համալսարան (Հունգարիա) – 1 տեղ, դասավանդում, ոլորտներ՝ [...] Read More
Ուսման և պրակտիկայի հնարավորություն Մարկեի պոլիտեխնիկական համալսարանում Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2023-24 ուս․ տարվա գարնանային կիսամյակում Մարկեի պոլիտեխնիկական համալսարանում (Իտալիա) ուսումը շարունակելու կամ պրակտիկա անցնելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել Ագրոնոմիական, Պարենամթերքի տեխնոլոգիաների, Ագրոբիզնեսի ու տնտեսագիտության առաջին կուրսն ավարտած և անգլերենին տիրապետող (B2) բակալավրիատի ուսանողները, բացառությամբ՝ ավարտական կուրսում [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ուսանողների համար՝ 2023-24 ուստարում 4 ամսով (2024 թ․ գարնանային կիսամյակ) Ռուսեի «Անջել Կնչեւ» համալսարանում (Բուլղարիա) սովորելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել երկրորդ կուրսի այն ուսանողները, որոնք տիրապետում են անգլերենին (B2): Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը: Մրցույթին մասնակցելու համար [...] Read More
ՀԱԱՀ գործընկեր Շչեցինի համալսարանը (Լեհաստան) սեպտեմբերի երկրորդ շաբաթում կազմակերպել էր հերթական, արդեն՝ 7-րդ միջազգային շաբաթը։ Այն նպատակ ուներ ներկայացնել ոչ միայն համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումները, կրթագիտական հնարավորությունները, իրականացված փոփոխությունները, այլև համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով համախմբել և իրար հետ ծանոթացնել համագործակից բուհերի ներկայացուցիչներին։ Միջազգային շաբաթում ՀԱԱՀ-ն ներկայացրեց Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գ․ Համբարձումյանը։ Բացի Հայաստանից, որից բացի [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում 2023 թ.-ի հուլիսի 3-ից մինչև 7-ը վերապատրաստման նպատակով այցելել եմ Վրոցլավի շրջակա միջավայրի և կենսական գիտությունների համալսարան (Լեհաստան)։ Առաջին օրը հանդիպել եմ հյուրընկալող համալսարանի Կիրառական Էկոնոմիկայի ստորաբաժանման դոցենտ, ավագ գիտաշխատող Ստանիսլավ Մինթայի հետ, ով շրջայց կազմակերպեց համալսարանի տարբեր ստորաբաժանումներով, և ներկայացրեց բուհի կրթական, վարչական ռեսուրսներն ու կարողությունները, ինչպես [...] Read More