Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում ՀԱԱՀ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանը, Հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս, դոցենտ Արուսյակ Ղարիբյանը եւ Կենսատեխնոլոգիական ինկուբատորի համադրող Զարուհի Հովեյանը փետրվարի 24-28-ը գտնվում էին Վիզեուի պոլիտեխնիկական ինստիտուտում (Պորտուգալիա)։ Վերապատրաստման ընթացքում Արեւիկ Աբովյանը եւ Զարուհի Հովեյանը աշխատանքային քննարկումներ ունեցան հյուրընկալող համալսարանի ագրարային դպրոցի տնօրեն Հելդեր Վիանայի հետ, որը ծանոթացրեց դպրոցի [...] Read More
Ալմերիայի համալսարանում երկրորդ կիսամյակի մեկնարկը համընկավ Եւրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ծրագրի շրջանակում շարժունության իմ ծրագրի հետ։ Համալսարանն առանձնացել է Գրանադայի համալսարանից եւ ձեւավորվել որպես առանձին հաստատություն 1993-ին եւ ներկայում իր հեղինակությամբ ուրույն տեղ է զբաղեցնում Իսպանիայի Թագավորության կրթական հաստատությունների շրջանում։ Համալսարանի 13 ֆակուլտետում ուսումնառում է 14.556 ուսանող, որից 1560-ը՝ միջազգային։ Հաստատությունն իր ենթակառուցվածքում ունի նաեւ [...] Read More
Փետրվարի 24-ից 28-ը ՀԱԱՀ-ն հյուրընկալեց հերթական էրազմուսյան հյուրերին` Իտալիայի Մարկեի պոլիտեխնիկական համալսարանի Գյուղատնտեսական, պարենային եւ բնապահպանական գիտությունների դեպարտամենտի դասախոսներ՝ դոցենտ Էնրիկո Մարիո Լոդոլինիին եւ Վերոնիկա Գեորգիին։ Այցի առաջին օրը Միջազգային կապերի դեպարտամենտում ավանդական ընդունելության ժամանակ հյուրերին ներկայացվեցին համալսարանի պատմությունն ու կրթագիտական ուղղությունները։ Հյուրերն իրենց հերթին հանգամանորեն ներկայացրեցին իրենց համալսարանի պատմությունը։ ՄԿԴ աշխատակից Զարինե Պողոսյանը կազմակերպեց [...] Read More
Ես Մարիամ Զախարյանն եմ, «Օրգանական գյուղատնտեսություն» մասնագիտության մագիստրատուրայի ուսանող։ Դեռ բակալավրիատում իմ առջեւ նպատակ էի դրել ուսումս շարունակել արտերկրի գյուղատնտեսական առաջատար համալսարաններից որեւէ մեկում։ Երբ իմացա «Օրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական ծրագրի մասին, որը հնարավորություն է ընձեռում մեկ կիսամյակ ուսանել Ավստրիայի բնական ռեսուրսների եւ կենսագիտությունների (BOKU) համալսարանում՝ հասկացա, որ դա իմ հնարավորություն է թե՛ շարունակելու ուսումս սիրելի [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է փորձի փոխանակման եւ վերապատրաստման մրցույթ 4 դասախոսի համար՝ Ավստրիայի բնական ռեսուրսների եւ կենսագիտությունների (BOKU) համալսարանում: Ծրագրի նպատակն է աջակցել «Օրգանական գյուղատնտեսության հզորացում Հայաստանում. մասնակցային բարձրագույն կրթություն եւ գիտելիքի փոխանակում հանուն զարգացման» (SOAA) ծրագրին: Կարող են դիմել միայն «Օրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական կրթական ծրագրում դասավանդող դասախոսները։ Առաջնայնությունը [...] Read More
Եւրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2025 թ․ աշնանը Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների եւ անասնաբուժական բժշկագիտության համալսարանում ուսումը շարունակելու (2 տեղ) կամ փորձուսուցում անցնելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության, Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետների՝ անգլերենին տիրապետող, ինչպես նաեւ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ուսանողները՝ բացառությամբ առաջին [...] Read More
Նոյեմբերի 11-15-ը ՀԱԱՀ միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը աշխատանքային այցով գտնվել է Ռուսե «Անգել Կանչեւ» համալսարանում՝ Էրազմուս+ ՀԳ1 փոխանակման ծրագրի շրջանակում։ Այցելությունը զուգորդվել է համալսարանի հիմնադրման 79-ամյակի տոնակատարություններին մասնակցությամբ: Այցի շրջանակում տիկին Մովսիսյանը կարեւոր հանդիպումներ է ունեցել համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Գենչո Ստոյկով Պոպովի, ինչպես նաեւ միջազգային կապերի գծով պրոռեկտոր, դոցենտ [...] Read More
Առաջին կուրսից նպատակ ունեի կրթություն ստանալ արտերկրում, որի ընթացքում կարող էի կատարելագործել մասնագիտական հմտություններս, ծանոթանալ այլ երկրի մշակույթին, ձեռք բերել նոր ընկերներ: Չորրորդ կուրսի առաջին կիսամյակում պետք է փորձուսուցում անցնեի որեւէ գինեգործարանում, բայց անսպասելիորեն տեղեկացա Էրազմուս+ ծրագրի մասին, որի միջոցով հնարավորություն կար փորձուսուցում անցնել Պորտուգալիայի Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում: ․․․Հաղթահարելով մրցութային եւ փաստաթղթային գործընթացները, 2024 թ. [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2024-25 ուստարվա գարնանային կիսամյակում Վիտաուտաս Մեծի համալսարանում (Լիտվա) դասավանդելու համար (1 տեղ)։ Ընտրված թեկնածուն պետք է մասնակցի մայիսի 5-9-ին նախատեսված միջազգային շաբաթին եւ դասավանդի դրա շրջանակում։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենին (նվազագույնը՝ B2) տիրապետող դասավանդողները եւ/կամ հետազոտական աշխատանք իրականացնողները (ոլորտները՝ ստորեւ): Մրցույթին մասնակցելու համար [...] Read More
Եվրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ծրագիրը կարեւոր հարթակ է ակադեմիական անձնակազմի կարողությունների շարունակական զարգացման եւ փորձի փոխանակման համար։ Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում նոյեմբերի 11-15-ը դասավանդման նպատակով հյուրընկալվել էի Կլուժ-Նապոկայի Գյուղատնտեսական գիտությունների եւ անասնաբուժական բժշկագիտության համալսարանում (Ռումինիա): Դասավանդման հնգօրյա ծրագիրը բավականին հագեցած էր․ այցելություններ համալսարանի ամբիոններ, լաբորատորիաներ, գիտական կենտրոններ, հանդիպումներ անասնաբուժական ոլորտի դասախոսների, գիտական աշխատանքներ իրականացնող մարդկանց [...] Read More