Category: ՄԿԴ գործունեությունը

Արեւմտյան Ատիկայի համալսարանի ներկայացուցիչները ՀԱԱՀ-ում

Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում մարտի 23-27-ը ՀԱԱՀ-ն հյուրընկալեց Արեւմտյան Ատիկայի համալսարանի (Հունաստան) դոցենտ, սննդի անվտանգության եւ որակի վերահսկման մասնագետ Էֆստաթիա Ծակալիին եւ ասպիրանտ Ալիկատերինի Պիրովոլոուին, որոնք անցկացրին հետաքրքիր եւ վերլուծական դասախոսություններ եւ հանդիպումներ համալսարանի ուսանողների եւ աշխատակիցների հետ: Էֆստաթիա Ծակալիի դասախոսության թեման վերաբերում էր ԵՄ տարածքում սննդի օրենսդրությանն ու մակնշմանը։ Նա մանրամասն ներկայացրեց Եվրամիության սննդի [...] Read More

Վալյադոլիդի համալսարանում հետազոտական փորձուսուցում անցնելու հնարավորություն

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում Վալյադոլիդի համալսարանը (Իսպանիա) հայտարարում է մրցույթ ասպիրանտների համար 2026-27 ուստարվա աշնանային կամ գարնանային կիսամյակում 5 ամսով հետազոտական փորձուսուցում անցնելու համար։ Շարժունությունը նախատեսված է բացառապես հետազոտական ​​փորձուսման համար՝ թեզային աշխատանք, լաբորատոր հետազոտություն, ակադեմիական հետազոտական ​​առաջադրանքներ իրականացնելու նպատակով։ Թեմաները պետք է համապատասխանեն Վալյադոլիդի համալսարանի ներկայացրած թեմաներին՝ https://uvamobplus2.uva.es/publico/courses։ Ստորեւ նշված բոլոր [...] Read More

Իմ էրազմուսյան «օրգանական» փորձը Ավստրիայում․ Տաթեւիկ Լազարյան

Ես Տաթեւիկ Լազարյանն եմ՝«Օրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական ծրագրի ուսանող։ Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շնորհիվ հնարավորություն ունեցա մեկ կիսամյակ սովորել Ավստրիայում՝ Բնական ռեսուրսների եւ կենսագիտությունների համալսարանում (BOKU)։ Այս ժամանակահատվածը ինձ համար դարձավ շատ արժեքավոր փորձառություն, քանի որ այն թույլ տվեց ոչ միայն ընդլայնել իմ մասնագիտական գիտելիքները, այլեւ ավելի մոտիկից ծանոթանալ օրգանական գյուղատնտեսության եւրոպական մոտեցումներին ու [...] Read More

Էրազմուսյան փորձը ներուժդ բացահայտելու, ավելի հասուն դառնալու, մտահորիզոնդ ընդլայնելու հրաշալի հնարավորություն է․ Սաթեն Պողոսյան

Ողջույն։ Ես Սաթենն եմ՝ ՀԱԱՀ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի երրորդ կուրսից: Մեծ հիացմունքով կցանկանայի ձեզ պատմել իմ էրազմուսյան փորձի եւ ամենահիշարժան չորս ամիսների մասին, որ ունեցել եմ Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում։ Ագրարային համալսարան ընդունվելու որոշումս մեծապես պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ մեր համալսարանը ուսումն արտերկրում շարունակելու լայն հնարավորություն է տալիս։ Իսկ Էրազմուսին դիմելը երկար սպասված որոշում էր՝ հետեւելով քույրիկս օրինակին, որը նույնպես մասնակցել է այս ծրագրին մեր համալսարանի շնորհիվ, իր վառ [...] Read More

Նորարարությունն ու կրթությունը Մալթայի արվեստի, գիտության եւ տեխնոլոգիայի քոլեջում

2025 թվականի հոկտեմբերի 6-ից 10-ը ՀԱԱՀ միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը Էրազմուս+ ՀԳ1 միջազգային շարժունության ծրագրի շրջանակում այցելել է Մալթայի արվեստի, գիտության եւ տեխնոլոգիայի քոլեջ: Այցը բացառիկ հնարավորություն էր ծանոթանալու այդ ուսումնական հաստատության կիրառական գիտությունների, մասնագիտական կրթության, հետազոտության եւ ուսանողական աջակցության նորարարական մեթոդներին, ինչպես նաեւ բացահայտելու ապագա միջազգային համագործակցության հնարավորություններ: Այցի ընթացքում [...] Read More

Վերապատրաստում Էվորայում․ մասնագիտական աճի եւ համագործակցության նոր ճանապարհ

Եւրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ միջազգային շարժունություն ծրագրի շրջանակում 2025 թվականի նոյեմբերի 17–21-ը վերապատրաստվել եմ Պորտուգալիայի Էվորայի համալսարանում։ Այցը ներառում էր ճանաչողական եւ մասնագիտական հանդիպումներ՝ հնարավորություն տալով ծանոթանալու համալսարանի պատմական միջավայրին եւ գիտական հնարավորություններին։ Էվորա քաղաքը, որտեղ գտնվում է համալսարանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության տարածք է։ Համալսարանն աչքի է ընկնում իր պատմական շենքերով, եւրոպական դասական ճարտարապետությամբ եւ [...] Read More

ՀԱԱՀ պատվիրակության այցը Վայհենշտեֆան–Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարան

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պատկառելի՝ 14 հոգուց բաղկացած պատվիրակություն էր այցելել Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարան՝ ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գագիկ Թովմասյանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էին կրթական եւ ուսումնափորձարարական ստորաբաժանումների ղեկավարներ։ Այցի հիմնական նպատակն էր ուսումնափորձարարական տնտեսությունների կառավարման, նորարարական տեխնոլոգիաների ներդրման եւ կրթական ծրագրերի իրականացման ոլորտում փորձի փոխանակումը, ինչպես նաեւ համագործակցության նոր հարթակների ձեւավորումը։ Մեր [...] Read More

Նոր մենագրություն եւ Visegrad նախագծի եւս մեկ արդյունք

Քսանմեկերորդ դարում աշխատաշուկան ավելի քան երբեւէ պահանջում է ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլ նաեւ անձնական, հաղորդակցական, հակամարտությունների կառավարման, քննադատական մտածողության, միջանձնային եւ այլ հմտությունների համալիր, որը միջազգային գործելակերպում հայտնի է որպես «փափուկ հմտություններ»։ Դրանց զարգացումը դարձել է կրթական հաստատությունների, գործատուների եւ կարիերայի խորհրդատուների առաջնահերթություններից մեկը։ Այս համատեքստում բացառիկ արժեք ունի «Փափուկ հմտությունների բարելավում 21-րդ դարի կարիերայի խորհրդատվությունում. V4 փորձի փոխանցում» [...] Read More

Պիրեուսի համալսարանի միջազգային շաբաթը՝ նորարարության եւ համագործակցության հարթակ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պատվիրակությունը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գագիկ Թովմասյանի գլխավորությամբ, 2025 թ․ հոկտեմբերի 20-24-ը Պիրեուսի համալսարանում Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում մասնակցել են 7-րդ միջազգային շաբաթվան: Միջոցառման նպատակն էր խթանել բարձրագույն կրթության ոլորտում միջազգային համագործակցությունը, փորձի փոխանակումը եւ համալսարանների միջեւ ամուր, երկարաժամկետ գործընկերային կապերի ձեւավորումը: ՀԱԱՀ-ի պատվիրակության կազմում էին Միջազգային կապերի դեպարտամենտի առաջատար մասնագետ [...] Read More

Էրազմուս+-ը որպես ակադեմիական հանրության միջազգայնացման հարթակ. դասավանդում Պորտոյի համալսարանում

Ներկա ժամանակահատվածում կրթական գործընթացի եւ տեխնոլոգիաների թռիչքային զարգացման պայմաններում առավել կարեւոր է ակադեմիական հանրության շարունակական զարգացումը, առանց որի դժվար եմ պատկերացնում կրթական գործընթացի համապատասխանեցումն արդի պահանջներին։ Այս առումով էական դերակատարում ունի ազգային եւ, առավել եւս, միջազգային հարթակում դասախոսների կատարելագործումը թեʹ փորձի փոխանակման եւ թեʹ լավագույն փորձը սեփական համալսարանում կիրառելու տեսանկյունից։ Այս համատեքստում մեծ հնարավորություն է [...] Read More