Ագրարային համալսարանի վնասատուների ցածրարժեք մտքերի փոխանցման միջոց yerkir.am-ի վերջին «հոդվածներից» մեկը վերնագրված է՝ «Նոր օրենքով Ագրարային համալսարանն այլեւս չի լինի» (նախկինում այդպիսի միջոցները բավարարվում էին Ագրարայինի մասնաճյուղի կամ ֆակուլտետի փակման վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելով)։ Վեց ոչ լիարժեք տողից բաղկացած «հոդվածը» եզրափակվում է հետեւյալ մտքով․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրի համար ռազմավարական նշանակության բուհը՝ ագրարային համալսարանը, [...] Read More
Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, «Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն» հեռակա համակարգի չորրորդ կուրսեցիները կոնյակագործություն առարկայի դասախոս դոցենտ Նարինե Կարապետյանի ղեկավարությամբ փորձուսուցման հետաքրքիր օր անցկացրեցին Պռոշյանի կոնյակի գործարանում: Այս ընկերությունը մեր բուհի վաղեմի-հաստատուն-հուսալի գործընկերներից է, որ միշտ սիրով է աջակցում-մասնակցում ոլորտի նոր սերնդի մասնագետների կրթության գործին: Ուսանողներին անգնահատելի տեղեկություններ են փոխանցել արտադրության գլխավոր տեխնոլոգ Ալբերտ Ներսիսյանը, լաբորատորիայի [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հոկտեմբերի 7-ին հյուրընկալել էր տարբեր մարզերում գործող գյուղատնտեսական քոլեջների պատկառելի պատվիրակությանը, այս անգամ՝ դասախոսների։ Քոլեջների մեր գործընկերներին ընդունեց աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը եւ պատմեց կրթական ծրագրերի, ուսումնափորձնական տնտեսությունների, լաբորատոր-հետազոտական կարողությունների, միջազգային համագործակցության, վերջին տարիներին իրականացված բարեփոխումների մասին։ Գործընկերներին հետաքրքրող՝ իրենց ուսանողներին փոխանցելիք կարեւոր տեղեկություններ ակնկալիքով հարցադրումների շրջանակը բավականին լայն էր։ Հյուրերը [...] Read More
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Էրասմուս + միջազգային համագործակցության շրջանակում, առաջին մասնաշենքի ընթերցասրահում հյուրընկալել էինք Ռումինիայի Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների եւ անասնաբուժության համալսարանի տնտեսագիտության դեպարտամենտի ղեկավար՝ դոկտոր, պրոֆեսոր Ֆելիքս Արիոնին: Պրոֆեսորը նախ ներկայացրեց Արեւելյան Եւրոպայի խոշոր համալսարաններից մեկի կառուցվածքն ու իր ղեկավարությամբ գործող ագրոտեխնոլոգիական կլաստերի առաքելությունը, արտասահմանյան հարյուրից ավելի երկրի (այդ թվում Թայվան, Սինգապուր, Կորեա, Չինաստան) հետ համագործակցության [...] Read More
էրազմ Ռոտերդամցին ասել է․ «Հայրենիքս այնտեղ է, որտեղ գրադարանս է»: Ագրարայինցիներիս համար հայրենիքի կարեւորագույն հատվածը երկրորդ մասնաշենքում է: Միշտ խնամված-կարեւորված, մարդաշատ: Հպարտության իրավունք տվող: 2004-ից մեր երկրում սկսեցին նշել գրադարանավարի օրը: Կարծում ենք` կհամաձայնեք, որ հատկապես գրադարանավարներն եւ թանգարանագետները իրենց առաքելությունը մի այլ նվիրումով ու գիտակցումով են կատարում: Եթե չսիրես, մեկ րոպե էլ չես մնա [...] Read More
ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը մասնակցել է հոկտեմբերի 3-ից 5-ը Թբիլիսիում կայացած «Ագրոպարենային արժեշղթաների աշխատանքի բարելավումը Հարավային Կովկասի տարածաշրջանում» վերտառությամբ միջազգային աշխատաժողովին, որի նպատակն էր խթանել երկխոսությունը ոլորտի ակադեմիական շրջանակների, քաղաքականություն մշակողների, գործող մասնագետների եւ քաղհասարակության շահակիրների միջեւ եւ մշակել տարածաշրջանի ագրոպարենային համալիրում առկա խնդիրների հաղթահարման եւ դրա զարգացման ռազմավարություն։ Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության [...] Read More
Հոկտեմբերի 3-ից 4-ը Ազատության հրապարակում Հայաստանի ազգային ագրարային համալսարանը մասնակցեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի եւ Գիտությունների ազգային ակադեմիայի աջակցությամբ «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած «Գիտության շաբաթ» փառատոնի «Մասնագիտական կողնորոշում» խորագրով միջոցառմանը։ Առաջին անգամ անցկացվող փառատոնը տեղի ունեցավ Երեւանում եւ բոլոր մարզերում։ Ուսումնական, գիտական, հետազոտական բազմաթիվ հաստատությունների շարքում Ագրարայինի տաղավարն աչքի էր ընկնում [...] Read More
Ուսուցչի օրը հերթական առիթն է բարձրաձայնելու հասարակության, պետության եւ ազգի կյանքում ուսուցչի չափազանց կարեւոր դերի մասին եւ նրանց երախտիքի խոսք ուղղելու՝ դարեր շարունակ սերունդներ կրթելու, դաստիարակելու եւ մարդկության առաջընթացն ապահովող պատվավոր առաքելությունը կատարելու համար։ Մեր ուսուցիչներն այսօր էլ նույնչափ կարեւոր ու վճռական դերակատարություն ունեն հասարակության, պետության եւ ազգի կյանքում։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պարագայում այդ [...] Read More
Հոկտեմբերի 3-ին Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան, տեխ․ գիտ․ դոկտոր Սմբատ Դավեյանի եւ Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Էլինա Գրիգորյանի ուղեկցությամբ «Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն» կրթական ծրագրի առկա ուսուցման երկրորդ եւ երրորդ կուրսերի ուսանողները ուսումնաճանաչողական այց կատարեցին Արարատի գինու գործարան ՍՊԸ։ Գործարանում Ագրարայինի իրենց հին ու նոր գործընկերներին ջերմորեն դիմավորեցին համասեփականատերեր Արմեն եւ Հարութ [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2024-25 ուստարվա գարնանային կիսամյակում Դուբրովնիկի համալսարանում (Խորվաթիա) ուսումը շարունակելու կամ փորձուսուցում անցնելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի առաջին կուրսն ավարտած եւ անգլերենին տիրապետող (B2) ուսանողները, ինչպես նաեւ մագիստրանտները, բացառությամբ՝ ավարտական կուրսում սովորողների։ Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը: Մրցույթին մասնակցելու համար պետք է [...] Read More