Category: Բոլոր նորությունները

Հաջողության պատմություն. բույսերի պաշտպան ՀԱԱՀ ուսանողը՝ բնական բուսական յուղերի արտադրող

Արման Ավետիսյանն Ագրարային համալսարանի «Բույսերի պաշտպանություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանող է: Մասնագիտությունն ընտրել է գիտակցված՝ կարեւոր համարելով բույսերի պաշտպանի դերը այսօրվա աշխարհում: Դրան նպաստել է նաեւ  այն, որ դպրոցն ավարտելուց հետո որոշ ժամանակ աշխատել է «Ագրոթրենդ» ՓԲԸ-ում՝ հնարավորություն ունենալով որպես աշխատակից շփվել բույսերի հետ ու հասկանալ մասնագիտական գիտելիքների անհրաժեշտությունն ու մասնագիտության կարեւորությունը: -Քանի որ միշտ [...] Read More

Աշխատանքային կիսամյակի նվաճումների հետքերով․ պատմություն Կադաստրի կոմիտեից

Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի Հողաշինարարություն, հողային կադաստր մասնագիտության բակալավրիատի այս տարվա շրջանավարտ Քրիստինե Դավթյանը, չնայած բարյացակամությանը, «ասող-խոսող» չէ: Ավելին՝ ամոթխած է: Նրանից բառ կորզելը ջանք է պահանջում: Ասում է. «Պատահաբար եմ ընտրել մասնագիտությունը,- աշխատանքային մեծ հաջողությունների հասած մեր բազմաթիվ շրջանավարտներից հաճախ ենք լսել այս միտքը, որի՝ արդեն կանխավ հայտնի շարունակությունն էլ չի ուշանում,-բայց չեմ փոշմանել եւ [...] Read More

Մերոնք առաջնագծում են. ամենաշոշափելի օգնությունն ագարակատերերին

Ամառը շատերի համար հանգստի շրջան է, շաբաթ-կիրակին՝ անձնական-անձեռմխելի տիրույթ, բայց ոչ մեր մասնագետների համար: Ամառը դաշտային աշխատանքների եռուն շրջան է, որի մեկ օրը, ինչպես ժողովուրդն է ասում, տարի կկերակրի: Ուրեմն, մեր մանագետները պետք է լինեն հողի մշակների կողքին՝ նրանց աջակցելու-հուշելու-օգնելու նպատակով: Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը, բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի դոցենտ Ալինա Թադեւոսյանը, «Առողջ այգի» [...] Read More

ՈՒԳԸ աշխատանքներ. հողի ջրապարունակության բարելավում

Հողի՝ խոնավության կամ ջրի պահպանումը նվազեցնում է վազի՝ ջրի իրական պահանջարկը եւ թույլ է տալիս ապահովել ջրի առկայությունը առավել անհրաժեշտ ժամանակաշրջաններում։ Այս խնդրի լուծման միջոցներից է մուլչապատումը։ Մուլչապատումը վաղուց հայտնի մեթոդ է, ըստ որի վազի շուրջ հողի մակերեսը ծածկվում է որեւէ շերտով՝ պաշտպանելով արմատները շոգից, ցրտից կամ երաշտից եւ մաքուր է պահում վազը։ Մուլչաշերտերը լինում [...] Read More

Էրազմուս+ ՀԳ1 ծրագիրը որպես փոխուսուցման հարթակ․ դասավանդում Շչեցինի համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում հունիսի 19-23-ը միջազգային հարթակում դասավանդման եւս մեկ փորձառությունս Շչեցինի համալսարանում էր (Լեհաստան)։ Հաստատության յոթ ֆակուլտետում ուսումնառում է շուրջ տասնմեկ հազար ուսանող։ Համալսարանի Ֆիզիկայի, մաթեմատիկայի եւ բնագիտության ֆակուլտետի կառուցվածքում գտնվող Կենսաբանության ինստիտուտը կրթություն է կազմակերպում Կենսաբանություն, Կենսատեխնոլոգիա, Դատաբժշկական կենսաբանության հիմունքներ կրթական ծրագրերով բակալավրի եւ մագիստրոսի մակարդակներում։ Շչեցինի համալսարանում իմ դասախոսությունների կազմակերպումը համակարգում [...] Read More

Առկա ուսուցմամբ անվճար ՀԱԱՀ մագիստրատուրա է ընդունվել 72 ուսանող

2023-2024 ուստարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով Հայաստանի ազգային ագրարային համալսարան է ընդունվել 72 ուսանող։ Քսան մասնագիտությունների գծով անվճար մագիստրատուրա ընդունված ուսանողների ցուցակին կարելի է ծանոթանալ այստեղ։ Երեկ՝ հուլիսի 3-ին, մեկնարկել է վճարովի, առկա ուսուցմամբ, մագիստրոսական ծրագրով ընդունելությունը․ փաստաթղթերն ընդունվում են մինչեւ սեպտեմբերի 1-ը։ Read More

ՈՒԳԸ-ն բարձրության վրա է, ֆակուլտետներում լավ նորություններ կան, որակի հարցում ճիշտ ուղու վրա ենք․ գիտխորհրդի հերթական նիստը

Գիտխորհրդի հունիսի 30-ի՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ կայացած հերթական նիստի օրակարգի առաջին հարցը վերաբերում էր Ուսանողական գիտական ընկերության աշխատանքների կատարման ընթացքին եւ խնդիրներին․ զեկուցմամբ հանդես եկավ ՈՒԳԸ նախագահ Զարուհի Հովեյանը։ Նա անդրադարձավ ՈՒԳԸ վերջին երեք տարիների գործունեությանը, որ բավականին ակտիվ է եղել՝ ամբիոնների հետ ակտիվ աշխատանք, ամփոփիչ գիտաժողովներ 2022 եւ 2023 թթ․, «Հայացք» ուսանողական գիտական [...] Read More

Համագործակցում ենք․ գիտելիքի եռանկյունի՝ կրթություն-հետազոտություն-նորարարություն

Հունիսի 19-25-ը Հողային եւ ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ, գ.գ.դ., պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանը, նույն ամբիոնից՝ տ.գ.թ., դոցենտ Նաիրա Ալոյանը եւ Սերյոժա Կարապետյանը ԳեոՏակ ծրագրի շրջանակում այս անգամ գործուղման էին մեկնել Շվեդիա՝ Ստոկհոլմի թագավորական տեխնոլոգիական ինստիտուտ: Քննարկումների թեման էր «Նորարարությունն ու ձեռներեցությունը երկրատեղեկատվական համակարգերի միջոցով»: Դասախոսությունների, գործնական պարապմունքների ընթացքում մանրակրկիտ դիտարկվել է գիտելիքի եռանկյունին՝ կրթություն-հետազոտություն-նորարարություն եռամիասնությունը: [...] Read More

Մագիստրոսական ավարտաճառեր. գյուղատնտեսությունը պետք է լինի ճշգրիտ եւ… անպատճառ՝ հարակայուն

Նոր մասնագիտության երկրորդ սերունդն է ավարտում ուսումնառության այս փուլը: Ընդամենը երեքն են, հետաքրքիր-չկրկնվող-խիստ արդիական թեմաներով: Երեքն էին լավը, բայց Դիանա Սումբուլյանի աշխատանքը լավագույնն էր: Այս տարի ավարտաճառերի տասնյակ պաշտպանությունների վկան ենք եղել, բայց Դիանան ակնհայտորեն էր տարբերվում: Բակալավրիական կրթությամբ ագրոնոմ է, զբաղվում է ՀՀ դեղաբույսերի պաշարների սրտացավ մշտադիտարկմամբ: Մագիստրոսական թեզը նվիրված էր երկրատեղեկատվական համակարգերի ծրագրակազմերի [...] Read More

Միջազգային շաբաթ Գերմանիայի Գայզենհայմի համալսարանում

ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի կողմից համակարգվող, ԵՄ կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում հունիսի 12-16-ը Գայզենհայմի համալսարանում կազմակերպված առաջին միջազգային շաբաթին մասնակցելու համար ՀԱԱՀ Ագրոբիզնեսի դեպարտամենտի պետ Արթուր Գրիգորյանը, Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Մարո Դեթլոֆֆը եւ Բուսաբուծական մթերքների վերամշակման ամբիոնի ասիստենտ Ամալյա Իսկանդարյանը գործուղվեցին Գերմանիայի Գայզենհայմի համալսարան: Միջազգային շաբաթին մասնակցում էին 31 պատվիրակներ Հայաստանից, Վրաստանից, [...] Read More