Ագրոնոմիայի ֆակուլտետի դասախոսներից եւ ուսանողներից բաղկացած պատկառելի պատվիրակությունը՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 6-ին այցելել է Արմավիրի մարզում գործող Վանանդ Ագրո ընկերության նշենու այգիներ։ Այցելության նպատակը ընկերության գործունեությանը, ունեցած գյուղատնտեսական տեխնիկային ծանոթանալը եւ նշենու այգիներում մեքենայական առաջին բերքահավաքին ականատես լինելն էր։ Վանանդ Ագրոն Հայաստանում մասնավոր ագրոբիզնեսի լավագույն օրինակներից է, որը նորարարական գյուղատնտեսական գործելակերպերի եւ արդիական [...] Read More
Սեպտեմբերի 5-ին ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի Խելացի գյուղատնտեսության կենտրոնում հանդիսավորությամբ բացվեց Մեքենասարքավորումների ուսումնական եւ վերապատրաստման կայանը։ Արարողությանը մասնակցում էին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման, Սյունիքի նախկին մարզպետ, ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանը, Սիսիան համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը, Սիսիանի տարածաշրջանի ֆերմերներ, մասնաճյուղի ուսանողներ ու դասախոսներ։ Կայանը կառուցվել է Ճապոնիայի դեսպանության ֆինանսավորմամբ [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է 1 տեղի մրցույթ Վալյադոլիդի համալսարանում (Իսպանիա) 2023-2024 ուստարվա մինչեւ հունիսի 30-ը 5 օրով վերապատրաստման կամ համատեղ դասավանդման/վերապատրաստման (նվազագույնը 4 ժամ դասավանդում) համար։ Աշխատանքային պլանը անհրաժեշտ է նախապես համաձայնեցնել Վալյադոլիդի համալսարանի համապատասխան ակադեմիական պատասխանատուի հետ։ Դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ: Վալյադոլիդի համալսարանի բաժիններին կարող եք [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2023-24 ուստարվա գարնանային կիսամյակում Հռոմի Սապիենցայի համալսարանում (Իտալիա) ուսումը 6 ամսով շարունակելու համար: Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի այն ուսանողները, մագիստրանտները, հայցորդներն ու ասպիրանտները, որոնք չեն ավարտում 2024 թ․ գարնանը եւ որոնց սովորած առարկաները կհամընկնեն Սապիենցայի համալսարանի առաջարկած առարկաներին (https://corsidilaurea.uniroma1.it/en/solr-offerta-formativa-t?search_api_views_fulltext=)։ Բակալավրիատի ուսանողները կարող են [...] Read More
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ, գ.գ.դ., պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանը խորհդակցություն էր հրավիրել, որին մասնակցում էին ավարտական կուրսի ուսանողները: Պրոֆեսորն իր սաներին ներկայացրեց կիսամյակի ընթացակարգը, անհրաժեշտ անելիքները. «Հիշեք, որ ներկայացնում եք Ագրարային համալսարանը, դուք պահվածքով, վարքով, գիտելիքներով պետք է լինեք բարձրության վրա»: Նա հորդորեց տեղում ուշադիր սովորել, ուսումնասիրել ընկերությունների աշխատանքի բոլոր [...] Read More
Բացառիկ հնարավորություն Դարձի՛ր հաջողված դասընթացի մասնակից Հայաստանի ազգային ագրարային համալսարանը եւ Գեովայբ ՓԲԸ-ն անցկացնում են վերապատրաստման ԱՆՎՃԱՐ դասընթաց «Երկրատեղեկատվական համակարգերը (ԵՏՀ) եւ հեռահար զոնդավորումը կանաչ գյուղատնտեսությունում» թեմայով՝ ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) նախագծի աջակցությամբ։ Վերապատրաստման դասընթացը նախատեսված է ՀԱԱՀ-ի, ինչպես նաեւ այլ հաստատությունների տեխնիկական-մասնագիտական աշխատակազմի եւ ճշգրիտ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող փորձագետների, կրտսեր մասնագետների [...] Read More
Քոլեջի համալրում ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի նոր համալրմանը մեծ դահլիճում ողջունեցին տնօրենը՝ Վարդան Վարդանյանը, պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը եւ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը: Պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը ողջունեց նորեկ-սաներին եւ «համեստության սահմանները հատելով» նշեց, որ նրանք հայտնվել են ուսման համար նպաստավոր վայրում, որտեղ բովանդակությունը վեր է ձեւականությունից, որտեղ գիտելիքի կարեւորության [...] Read More
Բակալավրիատի համալրում Բակալավրիատի առաջին կուրսեցիներին դիմավորեցին ռեկտոր Վարդան Ուռուտյանը, աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը, Ուսխորհրդից՝ Սարե Գալստյանը: Ռեկտորը շնորհավորեց երիտասարդներին՝ մասնագիտության եւ ապագա գործունեության ոլորտի ճիշտ ընտրության առթիվ. «Ձեր ծնողները մեծ հույզերով են սպասել այս պահին: Ձեր նվաճումներով պարգեւեք նրանց այդ ուրախությունն ու գոհությունը»: Նա հիշեց նաեւ իր ընտանիքի նահապետի խորհուրդը՝ ինչ ուզում ես դարձիր, միայն [...] Read More
Այսօր՝ օգոստոսի 31-ին, տեղի ունեցավ Ագրոնոմիական ֆակուլտետի գիտխորհրդի ընդլայնված նիստ: Պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանի խոսքը մոտավորապես պահում էր երեկ տնտեսագետների հետ հանդիպման ուղղվածությունն ու շեշտադրումները, որոնց արդեն անդրադարձել ենք: Բայց, ի տարբերություն նախորդ օրվա լսարանի, ագրոնոմներն ավելի աշխույժ էին, հետաքրքրված: Նրանք հարցեր տվեցին դասախոսների ատեստավորման անհրաժեշտության, ակադեմիական քաղաքի տեսլականի մասին: Նիստի երկրորդ հատվածում դեկանը՝ գ.գ.թ., դոցենտ [...] Read More
Նոր ուսումնական տարվան ընդառաջ ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը հանդիպումներ է ունենում բուհի բոլոր ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի հետ, քննարկում գալիք աշխատանքային տարվա անելիքները, ձեռքբերումները, խնդիրներն ու բացթողումները, որոնք պետք է հաղթահարել միասին: «Բոլորիս առաջնահերթ նպատակը նույնն է ՝ մրցունակ մասնագետների պատրաստում»,- շնորհավորելով ներկաներին մեկնարակող ուսումնական տարվա առթիվ՝ ասաց պրոռեկտոր Զաքոյանը հերթական՝ Պարենամթերքի տեխնոլոգիաների [...] Read More