Երեկ՝ նոյեմբերի 14-ին, հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Արուսյակ Ղարիբյանը գործնական պարապմունք անցկացրեց դասախոսական համակազմի համար՝ հաղորդակցության ակադեմիական խնդիրներին նվիրված: Բանախոսը թեեւ դասավանդում է տարբեր բուհերում, բայց իրեն իսկական ագրարայինցի է համարում, քանզի աշխատանքային առաջին քայլերը, փոխանակման ծրագրերին մասնակցելու առաջին՝ շատ կարեւոր, անգնահատելի փորձառության հնարավորությունները այստեղ են տրվել: Լսարանային վարք, խոսք-տեքստ-ենթատեքստ, ժեստեր [...] Read More
Քոլեջի եւ համալսարանի ուսխորհուրդների մշակույթի հանձնաժողովներն էին համատեղ նախաձեռնել «Հայրենիք» վերտառությամբ հրաշալի նախապատրաստված միջոցառումը: Կարինե Զարգարյանը, Լիանա Լազարյանը, Վոլոդյա Տոնականյանը ինքնուրույն մտահղացել- գրել էին սցենարը, որը վերջում աչքի էր անցկացրել հայերենի դասախոս Էմմա Մխեյանը: Երիտասարդների նախաձեռնողականությունը առինքնող հատկանիշ է, ամենաբարձր դրվատանքի արժանի, հատկապես, որ ամեն ինչ մատուցվեց ճաշակով, չափի ճշգրիտ զգացողությամբ, նրբանկատորեն: Փոքրիկ մանրապատումներ, սեփական [...] Read More
Նոյեմբերի 10-ին Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն կրթական ծրագրի երկրորդ եւ երրորդ կուրսերի ուսանողները ուսումնաճանաչողական այց կատարեցին «Ոսկեվազի գինու գործարան» ՍՊԸ։ Ուսանողներին ուղեկցում էին Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտներ Էլինա Գրիգորյանը, Գրետա Իսկանդարյանը եւ Արմեն Սոլոմոնյանը։ Ընկերությունում ագրարայինցիներին դիմավորեց գործարանի գինեգործ Ղեւոնդ Պետրոսյանը, որի գլխավորությամբ կատարեցին շրջայց ամբողջ գործարանում, ինչպես նաեւ [...] Read More
Եւրոպական միության «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը Ավստրիական զարգացման գործակալության հետ համատեղ նոյեմբերի 8-10-ը Ագրարային համալսարանում անցկացրեց «Սառնարանային պահպանման նախագծման եւ զարգացման դասընթաց, որին մասնակցեցին 12 ֆերմերային տնտեսությունների ղեկավարներ Լոռու, Տավուշի, Կոտայքի եւ Արմավիրի մարզերից: Երկու օր տեսական, մեկ օր գործնական դասընթացի ընթացքում ֆերմերները ծանոթացան արհեստական սառեցման ֆիզիկական հիմունքներին, գոլորշա-կոմպրեսորային սառնարանային մեքենայի իդեալական [...] Read More
ՀԱԱՀ-ի եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի միջեւ գործող համագործակցության շրջանակում հոկտեմբերի 16-ից մինչեւ նոյեմբերի 10-ը ՀԱԱՀ «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագիրը հյուրընկալել էր գերմանական գործընկեր համալսարանի ուսանողներ Մարիամ Սարգսյանին, Լիանա Աթանեսյանին եւ Մանյա Անտոնյանին: Նրանք «Ագրարային մենեջմենթ» ծրագրի մագիստրանտների համար անցկացրեցին սեմինարներ «Տնտեսագիտական ինֆորմատիկա՝ ներառյալ սոցիալական հետազոտության էմպիրիկ մեթոդներ», «Գյուղարտադրության էկոնոմիկա», «Ձեռնարկությունների [...] Read More
ՀԱԱՀ Հասարակական գիտությունների ամբիոնի նախաձեռնությամբ նոյեմբերի 14-ին` ժամը 13։30-ին, տեղի կունենա հանդիպում-քննարկում «Ակադեմիական հաղորդակցության էթիկա» թեմայով։ Բանախոսը փ.գ.թ., դոցենտ, հաղորդակցման դասընթացավար Արուսյակ Ղարիբյանն է: Բանախոսության ընթացքում կքննարկվեն հետևյալ հարցերը՝ հաղորդակցման էությունը, կառուցվածքը, հաղորդակցման խոչընդոտները, ակադեմիական հաղորդակցման բնույթը, գործառույթները, ակադեմիական հաղորդակցման էթիկական տեսանկյունները, արդյունավետ ակադեմիական հաղորդակցման սկզբունքները : Թիրախային լսարան՝ դասավանդողներ, երիտասարդ գիտնականներ, ասպիրանտներ, թեմայով հետաքրքրված [...] Read More
ՀԱԱՀ Անասնաբուծական մթերքների վերամշակման ամբիոնի վարիչ Մարինա Կարախանյանը եւ նույն ամբիոնի դոցենտ Մերի Բաղդասարյանն օրերս մասնագիտական վերապատրաստում են անցել «Ստանդարտ դիալոգ» ՍՊԸ-ի ուսումնական կենտրոնում: Վերապատրաստումն անցկացրել է որակի կառավարիչ եւ ուսումնական կենտրոնի ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ Հայկուշ Բադիկյանը, որը նաեւ ՀԱԱՀ Պարենամթերքի տեխնոլոգիայի ֆակուլտետի արդյունաբերական խորհրդի անդամ է, ֆակուլտետի ընկերն [...] Read More
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շրջանակում դպրոցներում իրականացվող «Ագրոտեխնոլոգիա դասընթաց» խմբակի անդամ 10-րդ դասարանի վաթսուն աշակերտներ ուսուցիչների եւ ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի ուսումնական մասի վարիչ Մերի Յոլյանի ուղեկցությամբ «Շրջակա միջավայր, անտառային ծածկույթ եւ կենդանական աշխարհ» թեմայով նախատեսված գործնական աշխատանքը անցկացրեցին «Հայ անտառ» ՊՈԱԿ-ի Սիսիանի մասնաճյուղում: Աշակերտներին անտառտնտեսությունում ընդունեց անտառապետ Գագիկ Շողունցը, որն աշակերտների համար կազմակերպեց շրջայց անտառում, [...] Read More
Այս հարցերն էին քննարկում Ագրարայինի սննդի տեխնոլոգները՝ մեր հին ու լավ գործընկեր Վայհենշտեֆան-Թրիսդորֆ կիրառական գիտությունների համալսարանից ժամանած պրոֆեսոր Իրինա Սմետանսկայի հետ: Քննարկում էին շատ աշխույժ, հետաքրքրված հավասար տեղեկացվածությամբ մասնագետները, որոնց կարելի էր լսել շատ երկար ու անձանձրույթ: Չէ որ բոլոր հարցերը որեւէ երկրի տնտեսության համար կենսական նշանակություն ունեն՝ հատկապես հանրային առողջության տեսանկյունից: Պրոֆեսորը ցուցադրական նյութերի [...] Read More
ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան քոլեջի տնօրինությունը միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանի հետ անցած շաբաթվա ընթացքում հանդիպումներ ունեցան քոլեջի՝ դուալ կրթական ծրագրով սովորող առաջինկուրսեցիների ծնողների հետ: Հիմնական նապատակն էր՝ ներկայացնել դուալ կրթական ծրագրի առանձնահատկություններն ու առավելությունները, հնարավոր ռիսկերն ու ակնկալվող արդյունքները, ծնողների հետ համագործակցությամբ բացահայտել առկա խնդիրներն ու հասկանալ դրանց լուծման հնարավոր [...] Read More