«Գյուղատնտեսական ռոբոտաշինության եւ մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում ծրագրի ղեկավար, ՀԱԱՀ Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի Որակի կառավարման բաժնի վարիչ, Բարձրագույն մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ կիրառական մեխանիկայի ամբիոնի պրոֆեսոր Արա Ամիրյանը դեկտեմբերի 7-ից 13-ը գործուղվել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մագդեբուրգ քաղաք՝ Օտտո ֆոն Գերիկեի համալսարանի կազմակերպած մեխատրոնիկայի վերաբերյալ աշխատաժողովին մասնակցելու եւ Ֆուլդայի [...] Read More
Դեկտեմբերի 18-ին կայացավ նորարարական եւս երկու ենթակառույցի՝ Ուսանողների հաջողության կենտրոնի եւ Գիտելիքի նորարարական հաբի պաշտոնական բացման արարողությունը։ Առաջինը ստեղծվել է ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում եւ Ամերիաբանկի աջակցությամբ, երկրորդը՝ նշված ծրագրի շրջանակում։ Ջերմորեն ողջունելով արարողության մասնակիցներին՝ կառավարության, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին, ուսանողներին եւ դասախոսներին, ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին եւ աջակիցներին՝ վստահության, [...] Read More
Դոցենտ, տ.գ.թ. Հեղինե Մխիթարյանը գործընկերների համար հաճելի անակնկալ էր պատրաստել՝ բուսական թեյերի վերաբերյալ հակիրճ, բայց համապարփակ դասախոսության եւ համտեսի տեսքով։ Պրոռեկտորներ Հրաչյա Ծպնեցյանը, Հրաչյա Զաքոյանը եւ Մարիամ Մովսիսյանը, Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան Սմբատ Դավեյանը, ֆակուլտետի աշխատակիցները եւ ուսանողները ամենայն ուշադրությամբ ունկնդրեցին տիկին Մխիթարյանին, շնորհակալությամբ ընդունեցին մեր առողջության, կենսակերպի, կենսաբազմազանության մեջ եւ էկոհամակարգում իրենց անգնահատելի դերն [...] Read More
Ագրոնոմիական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Մարիա Կրտիկաշյանը եւ մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Կարեն Մարգարյանը ԵՄ Կանաչ գյուղատնտեսությունը նախաձեռնությունը Հայաստանում նախագծի կազմակերպած «Ես հաջողել եմ, շարունակիր հաջողությունը» խորագրով հանդիպման շրջանակում ներկայացրին գյուղատնտեսության եւ ագրոբիզնեսի ոլորտում հաջողության հասած 14 կին գործարարների անցած ուղին։ Հանդիպմանը մասնակցում էին կառավարության, ՀԿ-ների, միջազգային կառույցների, ՀԱԱՀ-ի ներկայացուցիչներ, EU-GAI-ի կին շահառուներ եւ կանաչ [...] Read More
Ագրարային համալսարանում օրերս ավարտվեց «ANAU-led IoT in AgriTech mentorship project» նախագծի երկրորդ փուլը: Նախագիծն իրականություն է դարձել Ագրարային համալսարանի, «Փինսայթս» ՍՊԸ-ի եւ «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի համատեղ գործունեության շնորհիվ: Ծրագրի շահառուները Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի եւ Իրական դպրոցի 8 ուսանողներ են: Երկուական անդամներով միավորվելով 4 թիմում՝ աշխատել են ֆերմերների կյանքն ու գործը [...] Read More
Դեկտեմբերի 13-ին ՀԱԱՀ-ում կայացավ Հայաստանի անտառային դաշինքի կլոր սեղանը՝ նվիրված Հայաստանում անտառների պահպանությանը եւ ընդարձակմանը։ Մասնակիցների թում էին ՀՀ Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, Անտառային դաշինքի համահիմնադիր կազմակերպությունների՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի, «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի եւ ՀԱԱՀ-ի (որ ներկայացված էր Ագրոնոմիական ֆակուլտետի Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի մասնագետներով), ներկայացուցիչներ ՀԿ եւ միջազգային կառույցներից։ Թեման, հասկանալի պատճառներով, [...] Read More
Դեկտեմբերի 11-12-ին Ագրիթեք սրահում, Էրազմուս + -ի՝ «Կարողությունների զարգացումը միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում» նախագծի շրջանակում կայացավ աշխատաժողովում ազդարարվեց «Միջին մասնագիտական կրթության եւ վերապատրաստման օրինակելի համագործակցություն Հայաստանում պիստակի արտադրության ուղղությամբ. աշխարհատարածական մոտեցում» ծրագրի մեկնարկը: Ներկաներին արդյունավետ աշխատանք մաղթեցին պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը, Հայաստանում Էրազմուս + ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան: Նիստը վարող՝ Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին [...] Read More
Դեկտեմբերի 11-ից 16-ը ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը ճանաչողական-աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում։ Այցի նպատակն է համագործակցության կապեր հաստատել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Արեւելյան Գերմանիայի տեխնոլոգիական եւ կիրառական գիտությունների մի շարք համալսարանների միջեւ։ Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) աջակցությամբ կազմակերպված այցին մասնակցում են Հարավային Կովկասի տարածաշրջանի 10 համալսարանների ներկայացուցիչներ։ Այցը մեկնարկել է դեկտեմբերի [...] Read More
Ագրոնոմիական ֆակուլտետի գիտական խորհրդի նիստը երեկ՝ դեկտեմբերի 12-ին, սկսվեց ՀԱԱՀ ուսանողական գիտական շաբաթվա ընթացքում աչքի ընկած լավագույն ուսանողների պարգեւատրմամբ: Երկու անվանակարգերում՝ «Լավագույն գիտական աշխատանք» եւ «Լավագույն վերլուծական աշխատանք», առաջին 3 տեղերն զբաղեցրած աշխատանքների հեղինակները խրախուսվեցին պատվոգրերով: Ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը հայտարարեց հաջորդ ուրախալի ձեռքբերման մասին. ՀԱԱՀ գիտական խորհրդի որոշմամբ՝ մագիստրատուրայի ուսանողուհի Սուսաննա Խաչատրյանը եւ բակալավրիատի [...] Read More
Ագրիթեք սրահում հավաքվել էին անասնաբույժներն ու սննդամթերքի անվտանգության հարցերով զբաղվող տեխնոլոգները եւ հյուրընկալել էին Բաբկեն եւ Դավիթ Պիպոյաններին: Փաստորեն, բոլոր ներկաները ոլորտին քաջատեղյակ, մասնագիտության պատվին ու հեղինակությանը նվիրված, խնդիրներին խորությամբ քաջատեղյակ մարդիկ էին։ Հանրային առողջության անկյունաքարային հարցերն էին քննարկում, իրական ու «չիրական»՝ երբեմն իրարից արմատապես տարբերվող պատկերը: Գլխավոր թեման ապրանքների գունային մակնշումն էր: Հարցն այն [...] Read More