Category: Բոլոր նորությունները

Արձագանքներ Վարդան Ուռուտյանի հինգ տարվա աշխատանքի վերաբերյալ

Գյուղատնտեսության եւ ագրոբիզնեսի հանրությունից, կրթության եւ մի շարք այլ ոլորտներից, միջազգային կառույցներից, պետական գերատեսչություններից ու մասնավոր հատվածից, ՀԿ-ներից, Հայաստանից ու արտերկրից բազմաթիվ արձագանքներ կան Վարդան Ուռուտյանի՝ որպես ՀԱԱՀ ռեկտորի, պաշտոնավարման ավարտի կապակցությամբ։ Բազմաթիվ արձագանքներից, գնահատականներից, երախտագիտության արտահայտություններից ու պարոն Ուռուտյանի հետագա գործունեության վերաբերյալ բարձր ակնկալիքներից այս ոչ մեծ ծաղկաքաղը թույլ կտա ըստ արժանվույն գնահատել կատարված [...] Read More

Անույշ մանկություն․ շոկոլադային իրարանցում հրուշակագործության լաբորատորիայում

Գաղափարը ծնվեց անսպասելի եւ շատ արագ կյանքի կոչվեց: Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի աշխատակցուհիները որոշեցին իրենց մինչ-եւ դպրոցահասակ երեխաներին բերել եւ մասնակից դարձնել շոկոլադ պատրաստելու հետաքրքիր ու համեղ գործընթացին: Դեկտեմբերի 27-ին գաղափարն իրականություն դարձավ: Երբեք այս լաբորատորիայում, տարիքային ոչ մի խմբում այսչափ հետաքրքրված-կենտրոնացած դեմքեր չէինք տեսել: Մանչուկներն ու աղջնակները գործի ողջ կարեւորությունը գիտակցելով, գլխովին տրվել [...] Read More

Դեղին մամուլն ի՞նչ անի, երբ պատվիրատուն կորցրել է տրամաբանելու եւ ուրախանալու մարդկային հատկանիշները

«Հրապարակ» օրաթերթն այսօր՝ դեկտեմբերի 27-ին հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել Ագրարային համալսարանի մասին՝ ««Անհավանական փոխակերպումներ» Ագրարայինում» վերնագրով հոդվածում։ Այս անգամ «հայտնագործությունն» այն է, որ «․․․փաստորեն մի դոնորի կողմից ֆինանսավորված Փափուկ հմտությունների կենտրոնը 7 ամսում վերափոխվել է մեկ այլ դոնորի կողմից ֆինանսավորված Գիտելիքի նորարարական հաբի»։ Մենք վաղուց չենք զարմանում Ագրարային համալսարանում տեղի ունեցող գրեթե ամեն ինչին [...] Read More

Ռեկտորատի նիստ․ դիպլոմայինների որակից մինչեւ որակի հարցում նոր մշակույթի արմատավորում

Դեկտեմբերի 25-ին ռեկտորատի տարեվերջյան նիստի օրակարգային հարցերի քննարկումից առաջ նիստը նախագահող Վարդան Ուռուտյանը ռեկտորատի անդամներին տեղեկացրեց, որ  պաշտոնավարման ժամկետի ավարտով պայմանավորված՝ ՀԱԱՀ հոգաբարձուների խորհուրդը լուծել է ռեկտորի աշխատանքային պայմանագիրը եւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանին ընտրել ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող։ Պարոն Ուռուտյանը շնորհավորեց պարոն Զաքոյանին եւ բեղմնավոր աշխատանք մաղթեց՝ պատրաստակամություն հայտնելով ըստ ամենայնի սատար [...] Read More

Հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստը հաստատեց ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարողին

Դեկտեմբերի 25-ին կայացավ ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը` խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի նախագահությամբ։ Օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի նոր հաստիքացուցակին, որը քննարկվեց եւ հաստատվեց։ Նոր կրթական, գիտաթեմատիկ նախագծերի, դրանց իրականացման եւ խոշոր գիտական ծրագրերում ՀԱԱՀ մասնակցության հարցի քննարկման ժամանակ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը խորհրդին տեղեկացրեց, որ [...] Read More

Ուսումնական գործընթաց. երբ ամբիոնի վարիչը գեղեցիկ անակնկալների մեծ վարպետ է…

․․․Ուրեմն ուսումնական տարվա ընթացքում կարող եք անակնկալներ ակնկալել նրանից: Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Արման Հարությունյանը ավանդաբար առաջին կիսամյակի ամփոփումն անում է հանդիսությամբ, որը ազգային՝ նյութական եւ ոչ նյութական մշակույթի կարեւոր տարրեր է պարունակում: Այս տարին բացառություն չէր: Բակալավրիատի ագրոբիզնես եւ ֆինանսներ երրորդ կուրսի ուսանողները ագրոբիզնեսի կառավարում առարկայից [...] Read More

Գիտխորհուրդը քննարկեց ՀԱԱՀ գիտական ստորաբաժանումների 2023 թ․ կատարած աշխատանքների հաշվետվությունները

Գիտական խորհրդի դեկտեմբերի 22-ի հերթական նիստում, որը վարում էր ռեկտոր Վարդան Ուռուտյանը, օրակարգային հարցը ՀԱԱՀ-ում իրականացվող գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ենթակառուցվածքների պահպանման ու զարգացման ծրագրերի շրջանակներում ՀԱԱՀ գիտական կազմակերպությունների ու ստորաբաժանումների 2023 թ․ կատարած աշխատանքների հաշվետվությունների ներկայացումը եւ քննարկումն էր։ Զեկուցումներով հանդես եկան ՀԱԱՀ Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անդրեաս Մելիքյանը, ՀԱԱՀ [...] Read More

Գործակցային հուշագիր Դելոյթ Քոնսալթինգի եւ Բոուլդերի՝ Կոլորադոյի համալսարանի հետ

Դեկտեմբերի 20-ին համագործակցության հուշագիր ստորագրեցին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ «Դելոյթ Քոնսալթինգ» ընկերության հայաստանյան լիազոր ներկայացուցիչ Արմեն Վարոսյանը։  Հուշագրով ընկերությունը եւ ՀԱԱՀ-ն, ինչպես նաեւ Բոուլդերի՝ Կոլորադոյի համալսարանը (ԱՄՆ) պարտավորվում են գործակցել Հայաստանի Հանրապետությունում ջրային ոլորտի կառավարման մոտեցումների բարելավման, ջրի հասանելիության հավասար հնարավորությունների ստեղծման ուղղությամբ՝ պահպանելով եւ խնայելով ջրային ռեսուրսները, դրանց որակը եւ շրջակա միջավայրը։ Հուշագրի [...] Read More

Հրապարակվել է «Հայացք» ուսանողական գիտական ժողովածուի երկրորդ համարը:

Հրապարակվել է «Հայացք» ուսանողական գիտական ժողովածուի երկրորդ համարը: Այս մասին հաղորդում են Ուսանողական գիտական ընկերությունից (ՈՒԳԸ)։ Համարում ներառված են ոչ միայն Ագրարային համալսարանի, այլ նաեւ Երեւանի պետական համալսարանի եւ Գավառի պետական համալսարանի ուսանողների  հետազոտական աշխատանքներն ամփոփող հոդվածներ։ «Հայացք» ուսանողական գիտական ժողովածուն ընդգրկում է ՈՒԳԸ-ի կազմակերպած ամենամյա գիտաժողովների զեկույցները։ Ժողովածուն ստեղծվել է 2021 թ․ հոկտեմբերի 12-ին։ [...] Read More

ՀԱԱՀ թիմը մասնակցում է T-GREEN նախագծի առաջին տարվա ամփոփիչ աշխատաժողովին

Ավարտին են մոտենում Եւրոպական միության կողմից ֆինանսավորվող «Էրազմուս+» ծրագրի «Կրթության փոխակերպումը հանուն կանաչ եւ կայուն ապագայի» («T-GREEN») եռամյա նախագծի 1-ին տարվա համար նախանշված աշխատանքները։ Նախագծի միջազգային հերթական աշխատաժողովն անցկացվեց Կրակովի Յագելոնյան համալսարանում (Լեհաստան), որին մասնակցեցին T-GREEN ծրագրի ՀԱԱՀ համակարգող Լուսինե Մնացականյանը, ծրագրի փորձագետներ Մարիամ Մովսիսյանը, Էմիլ Գեւորգյանը եւ Արման Հարությունյանը։ «T-GREEN»-ը բուհերում իրականացվող հետբակա¬լավրիա¬կան կրթությանն [...] Read More