Դեկտեմբերի 25-ին ռեկտորատի տարեվերջյան նիստի օրակարգային հարցերի քննարկումից առաջ նիստը նախագահող Վարդան Ուռուտյանը ռեկտորատի անդամներին տեղեկացրեց, որ պաշտոնավարման ժամկետի ավարտով պայմանավորված՝ ՀԱԱՀ հոգաբարձուների խորհուրդը լուծել է ռեկտորի աշխատանքային պայմանագիրը եւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանին ընտրել ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող։ Պարոն Ուռուտյանը շնորհավորեց պարոն Զաքոյանին եւ բեղմնավոր աշխատանք մաղթեց՝ պատրաստակամություն հայտնելով ըստ ամենայնի սատար [...] Read More
Դեկտեմբերի 25-ին կայացավ ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը` խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի նախագահությամբ։ Օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի նոր հաստիքացուցակին, որը քննարկվեց եւ հաստատվեց։ Նոր կրթական, գիտաթեմատիկ նախագծերի, դրանց իրականացման եւ խոշոր գիտական ծրագրերում ՀԱԱՀ մասնակցության հարցի քննարկման ժամանակ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը խորհրդին տեղեկացրեց, որ [...] Read More
․․․Ուրեմն ուսումնական տարվա ընթացքում կարող եք անակնկալներ ակնկալել նրանից: Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Արման Հարությունյանը ավանդաբար առաջին կիսամյակի ամփոփումն անում է հանդիսությամբ, որը ազգային՝ նյութական եւ ոչ նյութական մշակույթի կարեւոր տարրեր է պարունակում: Այս տարին բացառություն չէր: Բակալավրիատի ագրոբիզնես եւ ֆինանսներ երրորդ կուրսի ուսանողները ագրոբիզնեսի կառավարում առարկայից [...] Read More
Գիտխորհուրդը քննարկեց ՀԱԱՀ գիտական ստորաբաժանումների 2023 թ․ կատարած աշխատանքների հաշվետվությունները
Գիտական խորհրդի դեկտեմբերի 22-ի հերթական նիստում, որը վարում էր ռեկտոր Վարդան Ուռուտյանը, օրակարգային հարցը ՀԱԱՀ-ում իրականացվող գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ենթակառուցվածքների պահպանման ու զարգացման ծրագրերի շրջանակներում ՀԱԱՀ գիտական կազմակերպությունների ու ստորաբաժանումների 2023 թ․ կատարած աշխատանքների հաշվետվությունների ներկայացումը եւ քննարկումն էր։ Զեկուցումներով հանդես եկան ՀԱԱՀ Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անդրեաս Մելիքյանը, ՀԱԱՀ [...] Read More
Դեկտեմբերի 20-ին համագործակցության հուշագիր ստորագրեցին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ «Դելոյթ Քոնսալթինգ» ընկերության հայաստանյան լիազոր ներկայացուցիչ Արմեն Վարոսյանը։ Հուշագրով ընկերությունը եւ ՀԱԱՀ-ն, ինչպես նաեւ Բոուլդերի՝ Կոլորադոյի համալսարանը (ԱՄՆ) պարտավորվում են գործակցել Հայաստանի Հանրապետությունում ջրային ոլորտի կառավարման մոտեցումների բարելավման, ջրի հասանելիության հավասար հնարավորությունների ստեղծման ուղղությամբ՝ պահպանելով եւ խնայելով ջրային ռեսուրսները, դրանց որակը եւ շրջակա միջավայրը։ Հուշագրի [...] Read More
Հրապարակվել է «Հայացք» ուսանողական գիտական ժողովածուի երկրորդ համարը: Այս մասին հաղորդում են Ուսանողական գիտական ընկերությունից (ՈՒԳԸ)։ Համարում ներառված են ոչ միայն Ագրարային համալսարանի, այլ նաեւ Երեւանի պետական համալսարանի եւ Գավառի պետական համալսարանի ուսանողների հետազոտական աշխատանքներն ամփոփող հոդվածներ։ «Հայացք» ուսանողական գիտական ժողովածուն ընդգրկում է ՈՒԳԸ-ի կազմակերպած ամենամյա գիտաժողովների զեկույցները։ Ժողովածուն ստեղծվել է 2021 թ․ հոկտեմբերի 12-ին։ [...] Read More
Ավարտին են մոտենում Եւրոպական միության կողմից ֆինանսավորվող «Էրազմուս+» ծրագրի «Կրթության փոխակերպումը հանուն կանաչ եւ կայուն ապագայի» («T-GREEN») եռամյա նախագծի 1-ին տարվա համար նախանշված աշխատանքները։ Նախագծի միջազգային հերթական աշխատաժողովն անցկացվեց Կրակովի Յագելոնյան համալսարանում (Լեհաստան), որին մասնակցեցին T-GREEN ծրագրի ՀԱԱՀ համակարգող Լուսինե Մնացականյանը, ծրագրի փորձագետներ Մարիամ Մովսիսյանը, Էմիլ Գեւորգյանը եւ Արման Հարությունյանը։ «T-GREEN»-ը բուհերում իրականացվող հետբակա¬լավրիա¬կան կրթությանն [...] Read More
Դեկտեմբերի 19-ին ՀԱԱՀ Բալահովիտի ուսումնափորձարարական տնտեսությունում տեղի ունեցավ «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի տնտեսությունում» նախագծի ընթացիկ աշխատանքների ներկայացում եւ քննարկում՝ նախագծի շրջանակում համալսարանի հետ գործակցող կազմակերպությունների ներկայացուցիչների, ագրարային ոլորտի փորձագետների մասնակցությամբ։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչության պետ Իռա Փանոսյանը, ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Համալսարանն այս նախագիծն իրականացնում է [...] Read More
«Գյուղատնտեսական ռոբոտաշինության եւ մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում ծրագրի ղեկավար, ՀԱԱՀ Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի Որակի կառավարման բաժնի վարիչ, Բարձրագույն մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ կիրառական մեխանիկայի ամբիոնի պրոֆեսոր Արա Ամիրյանը դեկտեմբերի 7-ից 13-ը գործուղվել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մագդեբուրգ քաղաք՝ Օտտո ֆոն Գերիկեի համալսարանի կազմակերպած մեխատրոնիկայի վերաբերյալ աշխատաժողովին մասնակցելու եւ Ֆուլդայի [...] Read More
Դեկտեմբերի 18-ին կայացավ նորարարական եւս երկու ենթակառույցի՝ Ուսանողների հաջողության կենտրոնի եւ Գիտելիքի նորարարական հաբի պաշտոնական բացման արարողությունը։ Առաջինը ստեղծվել է ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում եւ Ամերիաբանկի աջակցությամբ, երկրորդը՝ նշված ծրագրի շրջանակում։ Ջերմորեն ողջունելով արարողության մասնակիցներին՝ կառավարության, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին, ուսանողներին եւ դասախոսներին, ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին եւ աջակիցներին՝ վստահության, [...] Read More