Category: Բոլոր նորությունները

Վերապատրաստում «Ստանդարտ դիալոգ» ընկերությունում

ՀԱԱՀ Անասնաբուծական մթերքների վերամշակման ամբիոնի վարիչ Մարինա Կարախանյանը եւ նույն ամբիոնի դոցենտ Մերի Բաղդասարյանն օրերս մասնագիտական վերապատրաստում են անցել «Ստանդարտ դիալոգ» ՍՊԸ-ի ուսումնական կենտրոնում: Վերապատրաստումն անցկացրել է որակի կառավարիչ եւ ուսումնական կենտրոնի ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ Հայկուշ Բադիկյանը, որը նաեւ ՀԱԱՀ Պարենամթերքի տեխնոլոգիայի ֆակուլտետի արդյունաբերական խորհրդի անդամ է, ֆակուլտետի ընկերն [...] Read More

«Ագրոտեխնոլոգիա» դասընթացի մասնակից 10-րդ դասարանի աշակերտները «Հայ անտառ» ՊՈԱԿ Սիսիանի մասնաճյուղում

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շրջանակում դպրոցներում իրականացվող «Ագրոտեխնոլոգիա դասընթաց» խմբակի անդամ 10-րդ դասարանի վաթսուն աշակերտներ ուսուցիչների եւ ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի ուսումնական մասի վարիչ Մերի Յոլյանի ուղեկցությամբ «Շրջակա միջավայր, անտառային ծածկույթ եւ կենդանական աշխարհ» թեմայով նախատեսված գործնական աշխատանքը անցկացրեցին «Հայ անտառ» ՊՈԱԿ-ի Սիսիանի մասնաճյուղում: Աշակերտներին անտառտնտեսությունում ընդունեց անտառապետ Գագիկ Շողունցը, որն աշակերտների համար կազմակերպեց շրջայց անտառում, [...] Read More

Սննդամթերքը պետք է լինի բարձրորակ, անվտանգ եւ սպառողին «կանչող»

Այս հարցերն էին քննարկում Ագրարայինի սննդի տեխնոլոգները՝ մեր հին ու լավ գործընկեր Վայհենշտեֆան-Թրիսդորֆ կիրառական գիտությունների համալսարանից ժամանած պրոֆեսոր Իրինա Սմետանսկայի հետ: Քննարկում էին շատ աշխույժ, հետաքրքրված հավասար տեղեկացվածությամբ մասնագետները, որոնց կարելի էր լսել շատ երկար ու անձանձրույթ: Չէ որ բոլոր հարցերը որեւէ երկրի տնտեսության համար կենսական նշանակություն ունեն՝ հատկապես հանրային առողջության տեսանկյունից: Պրոֆեսորը ցուցադրական նյութերի [...] Read More

Քոլեջ-գործատու-ծնող համագործակցությունը պետք է լինի դուալ կրթական ծրագրի առանցքում

ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան քոլեջի տնօրինությունը միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանի հետ անցած շաբաթվա ընթացքում հանդիպումներ ունեցան  քոլեջի՝ դուալ կրթական ծրագրով սովորող առաջինկուրսեցիների ծնողների հետ: Հիմնական նապատակն էր՝ ներկայացնել դուալ կրթական ծրագրի առանձնահատկություններն ու առավելությունները, հնարավոր ռիսկերն ու ակնկալվող արդյունքները, ծնողների հետ համագործակցությամբ  բացահայտել առկա խնդիրներն ու հասկանալ  դրանց լուծման հնարավոր [...] Read More

Ուսման կամ փորձուսուցման հնարավորություն Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ՝ պարենամթերքի տեխնոլոգիա եւ ագրոնոմիական ուղղություններով սովորող բակալավրիատի ուսանողների համար՝ 2023-24 ուստարվա գարնանը Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում (Պորտուգալիա) ուսումը (4 ամիս) շարունակելու կամ փորձուսուցում (մինչև 3 ամիս) անցնելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենին (B2) տիրապետող այն ուսանողները, որոնք չեն սովորում առաջին կամ ավարատական [...] Read More

ԱՄՆ կատարած այցի շրջանակում ռեկտոր Վարդան Ուռուտյանը հանդիպումներ է ունեցել գործընկեր Տեխասի A&M համալսարանում

Միացյալ Նահանգներ այցի շրջանակում ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել Տեխասի A&M համալսարանում։ Գյուղատնտեսական տնտեսագիտության դեպարտամենտի ղեկավար Ռուդի Նայգայի հետ քննարկվել են ավելի քան 20-ամյա գործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր։ Այնուհետեւ եղան հանդիպումներ հին գործընկերներ, ՀԱԱՀ ոսկե մեդալակիր Գլեն Շինի եւ Գերի Բրայերսի հետ, որոնք տարիներ առաջ, այն ժամանակ՝ Հայաստանի պետական ագրարային համալսարանի [...] Read More

Կենդանիների աճուրդի հայտարարություն 02․11․2023

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» (ՀԱԱՀ) հիմնադրամը հայտարարում է սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գյուղատնտեսական կենդանիների աճուրդ, հետևյալ մեկնարկային գներով՝ կենդանի քաշի մեկ կիլոգրամի հաշվարկով մանր եղջերավոր կենդանիներ – խոյեր (2018-2020 թթ.) – 1,000 դրամ,  Խոշոր եղջերավոր կենդանիներ   – կովեր (2017թ.-2019 թ.) – 1,250 դրամ։ Աճուրդը տեղի կունենա 2023 թ. նոյեմբերի 10-ին, ժամը […]

Read More

ԱՄՆ գյուղդեպարտամենտի եւ Կանզասի նահանգային համալսարանի պատվիրակության այցն Ագրարային համալսարան

Նոյեմբերի 1-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ընդունեցինք ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի Արտաքին գյուղատնտեսական ծառայության եւ Կանզասի նահանգային համալսարանի պատվիրակությանը` ԳԴ ԱԳԾ միջազգային ծրագրերի մասնագետ Բեն Կաիրնի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էին նաեւ ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի շրջանավարտներ Ալեքսան Շանոյանը՝ Կանզասի նահանգային համալսարանի պրոֆեսոր, եւ Դեմնա Ձիրկվաձեն՝ Վրաստանում ԱՄՆ դեսպանությունում ԱՄՆ գյուղդպարտամենտի ներկայացուցիչ։ Ամերիկյան պատվիրակությունը ժամանել է Հայաստանում [...] Read More

«Միջազգային շաբաթի» արդյունքները․ նոր համագործակցության հեռանկարներ

Նոր ուսումնական տարվան զուգահեռ սկսվում են նաեւ մեր գործընկեր համալսարանների կազմակերպած ամենամյա միջազգային էրազմուսյան շաբաթները, որոնք հիմնականում նախատեսված են միջազգային գրասենյակների աշխատակիցների համար եւ միտված են առկա համագործակցության արդյունքների քննարկմանը, նոր հնարավորություններին եւ հեռանկարներին։ Հոկտեմբերի 23-27-ին Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում կազմակերպվեց հերթական միջազգային շաբաթը, որը երկակի ձեւաչափով էր՝ միջազգային վերապատրաստում եւ դասավանդում։ Հանդիպմանը ներկա էր 50 [...] Read More

Ճարտարագետներն ամփոփեցին աշխատանքային կիսամյակի երկրորդ ամիսը

Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանի, փոխդեկանի Վոլոդյա Ասատրյանի, ամբիոնների վարիչների եւ Փորձուսուցման եւ վերլուծությունների բաժնի վարիչ Անահիտ Սարոյանի հետ պայմանավորվածության համաձայն, այսօր՝ նոյեմբերի 1-ին, կայացավ ավարտական կուրսերի ուսանողների աշխատանքային կիսամյակի հերթական՝ երկրորդ ամսվա ամփոփումը։ Երկրորդ հանդիպում արդեն առարկայորեն ցույց տվեց, որ դեկան Սիմոնյանի նախաձեռնությունը լիովին ծառայում է իր նպատակին։ Զեկույցների ընթացքում ի հայտ եկավ [...] Read More