Դուք դեռ հնարավորություն չեք ունեցել մասնակցել Ռադբաուդի համալսարանի ամառային դպրոցներից մեկին կամ ուզում եք նոր դասընթաց ընտրել ու ևս մեկ անգամ այցելել Նիդերլանդների լավագույն համալսարաններից մեկի բարձր վարկանիշային ամառային դպրոց, ապա ՀԱԱՀ-ն դարձյալ հնարավորություն է ընձեռում 9 ասպիրանտների/հայցորդների, ինչպես նաև աշխատակիցների: Այս տարի Ռադբաուդի համալսարանը առաջարկում է մասնակցել 61 դասընթացների (հուլիսի 6-17, օգոստոսի 3-14), որոնցից [...] Read More
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը իրազեկել է «Փոքր եւ միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման եւ դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրի մեկնարկի մասին, որի նպատակն է. «բարելավել կենդանիների պահվածքի պայմանները` բարձրացնելով մթերատվության ցուցանիշները»։ Ինչպես նախորդ բոլոր փուլերում, ֆերմերների մասնագիտական վերապատրաստման մեկշաբաթյա դասընթացներն իրականացվեցին, բնականաբար, Ագրարային համալսարանում, մեր մասնագետների մասնակցությամբ: Լսարանային եռօրյա ուսումնառությունից հետո, մասնակիցները երկու օր [...] Read More
ՀԱԱՀ Միջազգային գիտական ծրագրերի համակարգման բաժնի կողմից իրականացվող ԲիոԴատա ծրագրի շրջանակում 2020թ. փետրվարի 5-ին 343 լսարանում հաջողությամբ կայացավ տեղեկատվական գործնական հանդիպում առաջիկայում կայանալիք կենսաբազմազանության տվյալների կառավարման ժամանակակից մեթոդների դասընթացի վերաբերյալ, որին մասնակցեցին շահագրգիռ ուսանողներ, դասախոսներ և դասախոս-դասընթացավարներ։ ԲիոԴատա ծրագրի ՀԱԱՀ-ի համադրող, միջազգային գիտական ծրագրերի բաժնի պետ Արմինե Աբրահամյանը ուսանողներին ներկայացրեց կենսաբազմազանության կարևոր դերը և Հայաստանի՝ [...] Read More
Փետրվարի 6-ին Ագրոնոմիական ֆակուլտետի և Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր մասնագիտական կողմնորոշման շրջայց Երևանի Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 հիմնական դպրոցի աշակերտների համար։ Այցի ընթացքում Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժնի աշխատակից Անի Հովակիմյանը նրանց ներկայացրեց Ագրարային համալսարանի՝ աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունները և բուհի ընձեռած կրթական հնարավորությունները: Աշակերտները այցելեցին Միջազգային [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, սկսած 2020թ. սեպտեմբերից, կիրականացվի «Օրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական ծրագիրը, որը վերջերս հաստատվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից: Իր տեսակի մեջ երկրում եւ տարածաշրջանում եզակի կրթական ծրագիրը մնայուն արդյունքն է«Խթանել օրգանական գյուղատնտեսությունը Հայաստանում» նախագծի, որը համատեղ իրականացրել են ՀԱԱՀ-ն եւ Վիեննայի Բնական ռեսուրսների եւ բնական գիտությունների համալսարանը (BOKU): Եռամյա [...] Read More
Բայց ընդունենք, որ երկրորդ տեղն էլ պակաս հեղինակավոր չէ… Փետրվարի 3-ին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում կայացավ շախմատի միջբուհական առաջնությունը: Մասնակցում էր 7 թիմ: Հաղթողի պատվատիտղոսը նվաճեց ԵՊՀ թիմը, երրորդ հորիզոնականում ֆիզկուլտինստիտուտի աշխատակիցներն էին: Մասնակցում էին նաեւ Պոլիտեխնիկը, Տնտեսագիտական, Մանկավարժական եւ Սլավոնական համալսարանները: Մեր բուհը ներկայացնում էին ՀԱԱՀ Հայաստանի շախմատի պատմության թանգարանի հիմնադիր-տնօրեն [...] Read More
Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի ավագ դասարանների մասնագիտական կողմնորոշման աշխատանքները գործնական փուլ են մտել: Նախորդիվ, վարժարանի ղեկավարությունը, ՀԱԱՀ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինը եւ դեկանատները համատեղ նախապատրաստական մանրակրկիտ աշխատանքներ են իրականացրել, ներառյալ նպատակային թեմաների ու բանախոսների ընտրությունը, հանդիպումների ժամանակացույցի կազմումը։ Առաջիկա չորս շաբաթվա ընթացքում բոլոր ֆակուլտետների ներկայացուցիչները վարժարանի սաներին կպատմեն մասնագիտությունների, դրանց դերի, նշանակության, կարեւորության, մասնագիտական [...] Read More
Քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Փայլակի Ենգոյանը 70 տարեկան է: Գիտամանկավարժական առինքնող ճանապարհ անցած մեր գործընկերը չի սիրում հայտնվել ուշադրության կենտրոնում, համեստորեն լռում է իր գիտական նվաճումների մասին, ձեռքբերումների-հայտնագործությունների մասին խոսելն համարում է անհարկի: Սակայն պետք է գրենք, որ անտեղյակներն իմանան. նա առաջին մասնագետն էր, որ իրականացրեց միջուկային մագնիսական ռեզոնանսի սպեկտրոսկոպիան, եւ մոլեկուլների կառուցվածքի ուսումնասիրության [...] Read More
Պաշտոն՝ Կարիերայի զարգացման առաջատար մասնագետ Հայաստանի ազգային ագրարային համալսարան ՀԱԱՀ Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժինը մրցույթ է հայտարարում Կարիերայի զարգացման առաջատար մասնագետի թափուր հաստիքը լրացնելու համար Աշխատանքի նկարագրություն Շրջանավարտների և ուսանողների կարիերայի զարգացմանը նպաստող ծառայությունների մատուցում: Աշխատանքային տոնավաճառների, կարիերայի օրերի, կլոր սեղանների, գործատուների հետ հանդիպումների և այլ միջոցառումների կազմակերպում և անցկացում: Թափուր աշխատատեղերի, վերապատրաստման [...] Read More
Հունվարի 12-25 ՌԴ Սոչի քաղաքում տեղի ունեցավ Ուրախների և հնարամիտների ակումբների 31-րդ ամենամյա «КиВиН» միջազգային փառատոնը, որին մասնակցել է նաեւ ՀԱԱՀ-ի «Սոսեդնեյե սելո» թիմը: Փառատոնը անցկացվել է Սոչիի հայտնի «Ժեմչուժինա» հյուրանոցում: Մասնակցել է ավելի քան 500 թիմ: Մեր ԲՈՒՀ-ը ներկայացնող թիմը շատ լավ է հանդես եկել Սոչիում: Թիմում հինգն են՝ Հայկը, Արմանը, Վաչեն (թիմի հիմնադիրները), [...] Read More