Category: Բոլոր նորությունները

ՀԱԱՀ-ի մասնագետները վերապատրաստեցին Լոռու մարզի անասնաբույժներին

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և ՀՀ Լոռու մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ «Լոռու մարզի անասնաբույժների մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով վերապատրաստման դասընթացներ» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ի Վանաձորի մասնաճյուղում իրականացվեց մեկշաբաթյա դասընթաց, որը վարեցին ՀԱԱՀ-ի Համաճարակաբանության և մակաբուծաբանության, Թերապիայի, վիրաբուժության և ծննդագիտության ամբիոնների դոցենտներ Արթուր Մկրտչյանը, Վալերի Գրիգորյանը և Վրեժիկ Խոցանյանը: Դասընթացավարները մարզի անասնաբույժներին փոխանցեցին տեսական գիտելիքներ ու գործնական հմտություններ [...] Read More

Գյուղատնտեսությունը ցանկացած երկրի անվտանգության բաղադրիչն է

Եւ, թերեւս, կարեւորագույն բաղադրիչը: Դեկտեմբերի 24-ին հյուրընկալել էինք Արցախի հանրապետության նախկին վարչապետ (2007-17 թթ.), Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանին: Բանախոսության թեման էր «Հայաստանի եւ Արցախի պարենային անվտանգությունը. արդյունքները եւ հեռանկարները»: ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը ներկայացնելով հյուրին նկատեց, թե դեռեւս դեկտեմբերի 6-ին Շուշիում հնարավորություն է ունեցել լսելու պարոն Հարությունյանի հետաքրքիր դասախոսությունը, որի ընթացքում [...] Read More

Ագրարային համալսարանը 2019 թվականն ամփոփեց ավանդական «Ոսկե հասկ » մրցանակաբաշխությամբ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը դեկտեմբերի 25-ին ամփոփեց ձեռքբերումներով հարուստ 2019 թվականը ավանդական  դարձած «Ոսկե հասկ» մրցանակաբաշխությամբ, որն իրականացվում է արդեն 13-րդ անգամ: ՀԱԱՀ-ի ռեկտորատի և ուսանողական խորհրդի կազմակերպած մրցանակաբաշխության նպատակն է գնահատել և խրախուսել տարվա ընթացքում բուհի ուսումնագիտական և հասարակական գործընթացներում մասնակցություն ու ներդրում ունեցած անձանց, կառույցներին: Ներկայացված էր վեց անվանակարգ։ Տարվա լավագույն ֆակուլտետային ուսանողական [...] Read More

Հրապարակվել է «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» գիտական պարբերականի հերթական համարը

Գիտական տարին դեռ չի ավարտվել.  «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» պարբերականի հերթական՝ հայերեն և ռուսերեն համարը նոր բացահայտումների, փաստարկների ու հիմնավորումների մարտահրավեր է: Մերոնք կրկին կատարելագործում են կարտոֆիլահան մեքենան ու սերմնահան ապարատը, «Սինոփսիս» ընկերության նախագծողներն առաջարկում են բերքի որակը վերահսկել դաշտերը տեսապատկերելու միջոցով, պոլիտեխնիկցիներն օպտիմալացնում են բեռնափոխադրումները, որ գյուղմթերքն ամենակարճ ճանապարհով հասնի սպառողին: Երիտասարդ ագրարայինցին Հայաստանի ներդրումային [...] Read More

ՀԱԱՀ-ի դեկանները ծանոթացել են Լոռու և Տավուշի մարզերի ագրարային ոլորտի խնդիրներին, առաջարկել լուծումներ

ՀԱԱՀ-ի  ֆակուլտետների դեկաները շարունակում են հանդիպումները  հանրապետության մարզերի գյուղատնտեսության բնագավառի պատասխանատուների հետ՝ վեր հանելու մարզերում առկա խնդիրները և դրանց լուծման հարցում առաջարկելու իրենց խորհրդատվական աջակցությունը:  Օրերս Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արևիկ Աբովյանը, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանը, Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը և Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան Կարեն Մինասյանը այցելել են Լոռու [...] Read More

Ոսկեհատում կհիմնվի նորարարական փորձացուցադրական այգի

Դեկտեմբերի 18-ին գործակցության համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Տիերաս դե Արմենիա ընկերության միջեւ, ըստ որի Ոսկեհատ համայնքում կհիմնվի նորարարական փորձացուցադրական այգի։ Հուշագիրը ստորագրել են ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Տիերաս դե Արմենիայի գյուղատնտես Գաբրիել Մեղրունին։ Հայաստանում Արգենտինայի դեսպանության աջակցությամբ և Հայկական բարեգործական ընդհանուր միության Բուենոս Այրեսի գրասենյակի ֆինանսավորմամբ իրականացվելիք նախագիծը կմեկնարկի գարնանը։ [...] Read More

Մեր կայացած, զորեղ փաղանգը. Բոլոր հավակնոտ, արարող մարդիկ կարող են իրենց տեղը գտնել ագրարային ոլորտում

Նվարդ Շահմուրադյան, «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության գյուղատնտեսական ծրագրերի համակարգող, 2019-ին գյուղատնտեսության ոլորտում ակնառու նվաճումների համար արժանացել է ԳՆ (մինչ կառավարության կառուցվածքային փոփոխությունը) ոսկե մեդալի: Ասում է. «Անակնկալ էր, ոսկե մեդալի շնորհումը: Երբ աշխատում ես առանց ակնկալիքների, շատ պարտավորեցնող է նման գնահատականը»: -Ինչպե՞ս ընտրեցիր մասնագիտությունդ, բուհը: -Ճակատագիրը դեր խաղաց եւ առաջին պահին շատ ծանր փորձություն էր [...] Read More

Դրամագիտական էքսկուրսիան տպավորիչ և օգտակար էր ուսանողների համար

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «ԱՊՀ ֆինանսների կառավարում» 4-րդ կուրսի ուսանողները և Ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Արման Տոնիկյանը հերթական արտագնա դասը կազմակերպել էին ՀՀ Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնում: Ուսանողներին ամփոփ ներկայացվեց երկրի գլխավոր դրամատան գործունեությունը, ցուցադրվեցին տարբեր տարիների թողարկված հուշադրամները, թղթադրամներն ու հուշամեդալները: Ապագա ֆինանսիստներն իրենց գիտելիքներին հաղորդակից դարձրեցին ԿԲ Այցելուների կենտրոնի համակարգող-էքսկուրսավարին և մեծ [...] Read More

Արայիկ Հակոբյանը նշանակվել է ամբիոնի վարիչի պաշտոնակատար. Դավիթ Սողոմոնյանը գնաց Կադաստրի կոմիտե

Դեկտեմբերի 18-ին ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը հաճելի պարտականություն ուներ կատարելու Հողաշինարարության եւ հողային կադաստրի ամբիոնում: Ամբիոնի վարիչ Դավիթ Սողոմոնյանի՝ այլ աշխատանքի տեղափոխվելու կապակցությամբ ամբիոնի դասախոս Արայիկ Հակոբյանը նշանակվել է ամբիոնի վարիչի պաշտոնակատար: Դատելով ամբիոնի աշխատակիցների ակնհայտ բարյացակամ վերաբերմունքից՝ մեկ արժանավորին փոխարինել է մեկ այլ արժանավոր: Պարոն Մակարյանը  շնորհակալություն հայտնեց պարոն Սողոմոնյանին՝ որպես ամբիոնի [...] Read More

Ուսում եւ գիտություն՝ էտից մինչեւ շշալցում. Ոսկեհատի գինեգործության ուսումնագիտական կենտրոնը մեկ տարեկան է

Լրացավ ՀԱԱՀ-ի Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսության Ոսկեհատի գինեգործության ուսումնագիտական կենտրոնի հիմնադրման մեկ տարին: Կենտրոնը, որը ներառում է համալսարանի գինեգործարանը եւ ICARE հիմնադրամի Ի-Վի-Էն գինու ակադեմիայի միկրոգինեգործության ուսումնական կենտրոնը՝ ՀԱԱՀ-ի և Գինու ակադեմիայի ուսանողների համար հասցրել է դառնալ արտադրական պայմաններում գործնական հմտություններ յուրացնելու և հետազոտություններ կատարելու լավագույն վայրը: Մեկ տարվա ընթացքում կենտրոնը կարողացել է գինեսեր հանրության դատին [...] Read More